PanARMENIAN.Net - Իսրայելում թողարկվել են Ֆրանց Վերֆելին պատկերող դրոշմանիշներ: Դրոշմանիշները թողարկվել են Ռաուլ Վալենբերգի միջազգային հիմնադրամի ծրագրի շրջանակներում, որն իրականացում է հումանիտար ոլորտում մեծ ավանդ ունեցած մարդկանց պատվին:
Ֆրանց Վերֆելն ավստրիացի գրող է, ծնվել է 1856թ.-ին Պուտանգեսում (Ֆրանսիա) և մահացել է 1945թ.-ին: 1909թ.-ին դարձել է ֆրանսիական ծովակալ: Մասնակցել է Բալկանյան պատերազմին (1912-1913թթ.): Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ` 1915թ.-ի փետրվարի 15-ին նշանակվել է ֆրանսիական 3-րդ նավատորմի հրամանատար և հաստատվել է Սիրիայում: Այդ նավատորմի պարտականությունն էր Թուրքիայի ծովային հարձակումները կասեցնելը: Հայոց ցեղասպանության մասին պատմող «Մուսա լեռան 40 օրը» վեպը լույս է տեսել այն ժամանակ, երբ ամբողջ մարդկությանն սպառնում էր ֆաշիզմը: Գերմանիայում այն արգելվել է և հրապարակավ այրվել: Վեպը հայերեն հրատարակվել է 1935 թ-ին՝ Ե. Անդրեասյանի թարգմանությամբ, 1982 թ-ին նկարահանվել է կինոնկար (ռեժիսոր՝ Ջոն Քյուրքչյան): Վեպի հիման վրա 1957 թ-ին չեխ կոմպոզիտոր Յոզեֆ Մատեյը գրել է համանուն օպերան:
Մեր կողմից ավելացնենք, որ Ֆրանց Վերֆելը ծագումով հրեա է, իսկ գիրքն էլ գրվել է Իդիշ լեզվով, որն այնուհետև թարգմանվել է եբրայերեն: Վերջերս գրքի նոր հրատարակված եբրայերեն տարբերակը «Նաիրի» միության ղեկավարությունը ձեռք է բերել և նվիրել Հայաստանի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:
|