Ն ա ի ր ի

                   Н а и р и                

N a i r i

Меню сайта

Категории каталога
Новости [606]
 
Праздники Армении
Праздники Армении
 

Мини-чат
500

Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 



Главная » Файлы » Новости » Новости

Իսրայելը ծախեց հայերին
[ ] 19.05.2013, 12:01



Նաև ի շնորհիվ Մեզ՝ իսրայելահայերիս, «Դորիանս»-ն անցավ Եվրատեսիլի եզրափակիչ փուլ, սակայն երեկ երեկոյան տեղի ունեցած քվեարկության անդյունքում առաջին անգամ համոզվեցինք, որ Իսրայելը վաճառեց մեր ձայները......

Իսրայելի փոքրաթիվ,  սակայն կազմակերպ համայնքը միշտ 7 - 8, երբեմն
10 և 12 միավոր էր բերում Հայաստանին այն դեպքում երբ մեկ ու կես միլիոն ռուսախոս հրեաների ու 150.000 ադրբեջանից եկածներն ու նույնչափ Վրաստանի հրեաներն ու խառն ընտանիքները չէին ապահովում նման արդյունք Իսրայելի քվեարկությունների ժամանակ....

Երեկ երեկոյան ողջ Իսրայելահայությունը իրենց հեռախոսներից և թե համացանցում ակտիվորեն քվեարկում էր Հայաստանի օգտին և իսկական «շոկ» էր մեր համար, որ յուրաքանչյուրի ուղարկած ոչ պակաս քան 20 հաղորդագրությունը զրոյական արդյունք բերեց Հայաստանին:

Կատարվածին մեկ բացատրություն կարելի է տալ՝  սովորական առք ու վաճառք: Իսրայելը իրականում չներկայացրեց քվեարկության իրական արդյունքը: Կհարցնեք ինչու.....

1. Ամենագլխավոր պատճառն՝ Ամն-ի նախագահ Բարաք Օբամայի այցից հետո Իսրայելը պաշտոնապես ներողություն խնդրեց թուրքերին՝ խորացնելով ռազմական արդյունաբերության ոլորտում  փոխհամագործակցությունը(տանկերի, ուղղաթիռների և այլ թուրքական զրահատեխնիկայի վերազինում, վերնորոգում) ՝ պայմանավորված Սիրիական խնդիրն, ԱՄՆ-ի և Իսրայելի սեփական շահերից ելնելով, լուծելու ձգտումով:

2. Բիբիի ներողությունից հետո մեկ ու կես ամսվա ընթացքում 115%  ավելացավ թուրքիա մեկնող հրեա զբոսաշրջիկների թիվը: Կրկին մոռացվեց Էրդողանի բոլոր այն հայտարարությունները՝ հրեա ժողովրդի ու պետության հասցեին..... Իսկ Հայոց Ցեղասպանության բանաձևն էլ ապրիլի
2
3 - ին որոշեցին Քնեսետում շատ շուտափույտ քննարկել, պետական մարմիններն էլ առաջարկեցին հարցը տեղափոխել ոչ թե կրթության, գիտության ու սպորտի հանձնաժողովի քննարմանն, այլ արտաքին հարաբերությունների ու պաշտպանության, որտեղ ավանդաբար հավաքվում են թուրքիայի ու ադրբեջանի հրեա «եղբայրները»:
Մեր համոզմամբ Իսրայելն երբեք չի ճանաչելու Հայոց Ցեղասպանությունը:

3. Դե իսկ Թուրքիայի ու Իսրայելի եղբայր  Ադրբեջանին հո չեն նեղացնելու. Միայն անցյալ տարի Իսրայելի և Ադրբեջանի միջև 1.6 մլրդ. ԱՄՆ դոլլարի Իսրայելից զենքի ձեռք բերելու պայմանագիր կնքվեց:( Անօդաչու թռչող սարքեր, լրտեսական սարքավորումներ, զրահատեխնիկա, ավտոմատներ և այլն)

Իսրայել ներմուծվող նավթի 30% Ադրբեջանին է բաժին ընկնում....

Այսքանը մենք գիտենք. Չմոռանանք Ադրբեջանում գործող հրեական հատուկ ծառայությունների գործունեությունն Իրանի դեմ ու այդ երկրի տարածքը հնարավոր հարձակման դեպքում օգտագործելու հնարավորությունը:

թուրք ու ադրբեջանցի եղբայրների հետ «բարիշելու»(հաշտվելու) առաջին արդյունքն էլ Եվրոտեսիլը եղավ:

Իսկ մյուս կողմից մենք՝ հայերս ու Հայաստանն ինչ հակակշիռ կարող ենք ներկայացնել..... Ոչ մի... Դրամաշրջանառությունն երկու պետության միջև դժվար է ասել թե որքան է: Մի քանի շիշ Ջերմուկով ու վաճառվող կոնյակով կամ էլ ռուսական ապրանքանիշի տակ վաճառվող խաղողի թփով հարցեր չես լուծի..... Ակամայից հիշում ես Խրիմյան Հայրիկի հարիսայի ու թղթե շերփի պատմությունը:

Մենք՝ հայերս մեզ պետք է մեղադրենք, այլ ոչ թե ուրիշ ազգերի: Կարելի է բարձրացրած թեման շատ ավելի խորությամբ ներկայացնել ու վերլուծել, բայց իմաստը.....Ասողին՝ լսող է պետք:

Իսրայելի Պետախ Տիկվայի «Նաիրի» միությունը փնտրում է այժմ Եվրատեսիլի Իսրայելի ներկայացուցիչներին՝ իր բողոքը ներկայացնելու համար:




Категория: Новости | Добавил: nairi
Просмотров: 413 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:
Форма входа

Поиск
 
Вы вошли как
3.149.214.28
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

 


Друзья сайта

Статистика
 


Copyright N a i r i © 2024