A convoy of Azerbaijan's Army tanks moves in the direction of Agdam, Azerbaijan. August 2, 2014. Photo by AP
Ցեղասպանություն իրականացնող կառավարությանը զենք վաճառել նույնն է ինչ զենք
վաճառել նացիստական Գերմանիային Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:
Հեղինակ՝ Յաիր Աուրոն | Հոկտեմբեր 26, 2014 | 1:16 | 22
Ադրբեջանում հայերի հանդեպ աճող ատելության դրսևորումների, Ադրբեջանի ռազմական հզորացման և ներքին լարվածության պայմաններում, մտավախություն կա, որ եթե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված կրկին պատերազմ բռնկվի Հայաստանի և Ադրբեջանի միջև, վիճելի տարածաշրջանում կոտորածներ կսկսվեն հայ բնակչության հանդեպ:
Չնայած դրան, անցած ամիս Պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը մեկնեց Ադրբեջան՝ հանդիպելու ռազմական և պետական գործիչների՝ այդ թվում նախագահի հետ:
Ադրբեջանցիների հետ հակամարտությունը հայերի համար գոյատևման պայքար է, կռիվ՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ապրելու իրենց իրավունքի համար: Հաջորդ տարի լրանում է հայ ժողովրդի դեմ իրականացված Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ադրբեջանցիների հարձակումը, եթե տեղի ունենա, կդառնա այդ վշտալի օրերի հիշեցումը:
Սակայն, հնարավոր է, որ դեռևս ուշ չէ կանխել լարվածությունը: Այս հարցում Իսրայելն բացի միջազգային պարտավորություններից ունի նաև բարոյական պարտավորություն: Շատ լուրջ կլիներ, եթե պարզվեր, որ Ադրբեջանի անվտանգության ուժերը ռազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ են կատարել՝ օգտագործելով Իսրայելի զենքերը:
Supporters of Azerbaijan's President Ilham Aliyev hold their national flags and a portrait of Aliyev during an election rally in Sumgait,near the capital, Baku. Photo by Reuters
Անցած ամիս ՀՀ նախագահի կողմից մրցանակ ստանալու նպատակով Հայաստան կատարած իմ այցի ժամանակ տեղեկացա լարվածության աճի մասին Լեռնային Ղարաբաղում, որը մեծապես բնակեցված է հայերով (Խորհրդային միության իմպերիալիստական քաղաքականությունների արդյունքում):
Այս լարվածությունն արդյունքն է հայ բնակիչների և Ադրբեջանի միջև տարածաշրջանում տեղի ունեցող վեցամյա պատերազմի, որի ժամանակ մոտ 30.000 մարդ էր սպանվել և հարյուր հազարավորներ ստիպված են եղել լքել իրենց տները:
Իրենց տների համար կռվող հայերը կարողացել են հաղթել ադրբեջանական բանակին, որն առավել հզոր էր իրենցից և պահպանել են տարածաշրջանի հանդեպ վերահսկողությունը: 1994-ին ռուսների միջամտությամբ զինադադար հայտարարվեց:
Ինչևէ, 20 տարի անց միջազգային կառույցների ջանքերն՝ ուղղված հայերի և ադրբեջանցիների հարցին լուծում տալու փորձերին, անհաջողության են մատնվել: Հայաստան այցելությանս ժամանակ լսեցի հայերի բողոքները տարածաշրջանում աճող լարվածության և Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական հանցագործությունների մասին:
Ինձ նաև պատմեցին վերջերս Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումների և հակամարտության մեջ Իսրայելի ներգրավվածության մասին: Թվում է, թե ադրբեջանցիները փորձում են ստիպել հայերին՝ պատասխանել զինադադարի փոխադարձ խախտումներով, որպեսզի Ադրբեջանն ակնհայտ պատճառ ունենա գրավելու տարածաշրջանը:
The Nagorno-Karabakh region within Azerbaijan.
Օգոստոսի սկզբին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելեց ճակատ և ասաց զինվորներին. «Մենք օտար ազբյուրներից ձեռք բերած զինամթերք ունենք, որն համապատասխանում է աշխարհի ամենաբարձր չափանիշներին»:
Ռուսաստանը և շատ այլ երկրներ, դրանց թվում Միացյալ նահանգներն ու Ֆրանսիան, դատապարտել են ստեղծված լարվածությունը և ասել, որ հակամարտության միակ լուծումը դիվանագիտական ճանապարհն է:
1992-ին պատերազմի բռնկումից հետո Եվրոպայում Անվտանգության և համագործակցության կազմակերպությունն խնդրեց իր անդամ երկրներին արգելել զենք վաճառել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ ներգրավվածներին: Մեծ Բրիտանիան և Գերմանիան արգելում են զենքի արտահանումը Ադրբեջան, և ինչքան մենք ենք տեղյակ, ԱՄՆ-ն թույլ չի տալիս զենքի արտահանումն այդ երկիր՝ մտավախություն ունենալով, որ այն կարող է օգտագործվել ընդդեմ Հայաստանի:
Համաձայն արտասահմանյան լրատվամիջոցների, վերջին տարիներին Իսրայելն Ադրբեջան զենքի արտահանման երկրներից մեկն է, եթե ոչ ամենագլխավոր մատակարարը:
Ռուսաստանի հետ միասին Իսրայելն ակնհայտ անտեսում է սահմանված արգելքը: 2012թ. փետրվարին օտարերկրյա լրատվամիջոցներն ու Հաարեցը նշեցին, որ Իսրայելը 1.6 միլիարդ դոլարի զենքի մատակարարման համաձայանգիր է ստորագրել Ադրբեջանի հետ: Իսրայելի առնվազն երկու անօդաչու ինքնաթիռներ են ընկել Լեռնային Ղառաբաղում, որոնցից ամենավերջինը այս օգոստոսին:
Առաջին անգամը չէ, որ Իսրայելը զենք է մատակարարել ցեղասպանություն իրագործած երկրի: Իսրայելը զենք վաճառեց սերբերին՝ 1990-ականների սկզբերին տեղի ունեցած բալկանյան պատերազմի ժամանակ, երբ ՄԱԿ-ն զենքի արտահանման արգելք էր սահմանել:
Ցեղասպանություն իրականացնող երկրին զենք վաճառելը նույնն է, ինչ զենք վաճառել նացիստական Գերմանիային Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:
Իսրայելը պետք է ձեռնպահ մնա նման գործողություններից, քանի որ մենք Հոլոքոստ վերապրածներ ենք: Ողբերգական հանցագործություն և մարդասիրական աղետ կարող է տեղի ունենալ Հայոց Ցեղասպանության հարյուրամյակին, որը շարունակում է չճանաչված մնալ շատ երկրների կողմից:
Օգոստոսի կեսերին իրավաբան Էիտայ Մաքն ու ես հրատապ պահանջ ներկայացրեցինք Պաշտպանության նախարարության զենքերի արտահանման կառավարման բաժնի ղեկավար Դուբի Լավիին՝ խնդրելով դադարեցնել Իսրայելի զենքի վաճառքը Ադրբեջանին: Մենք պահանջեցինք, որ նա օգտագործի իր իշխանությունը և չեղյալ համարի կամ գոնե մինչև լարվածության ավարտը հետաձգի Պաշտպանության նախարարության կողմից նման վաճառքներին տրված թույլտվությունը:
Մենք ստացանք փոփոխություններ չենթադրող պատասխան. «Մենք մանրամասն ուսումնասիրել ենք Ձեր նամակում բերված հայտարարությունները: Արտահանման անվտանգությունը ուշադրությամբ ուսումնասիրվել է…մարդու իրավունքների և ամբողջ աշխարհում հակամարտող տարածաշրջանների նկատառումներն ծանրորեն կշռադատվել են»:
Հեղինակն ու Էիտայ Մաքն փորձում են հանրությանը ներկայացնել Իսրայելի զինամթերքի վաճառքը այն երկրներին, ովքեր ռազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ են իրականացնում:
Աղբյուրը՝ WWW.HAARETZ.COM
Թարգմանեց՝ Ամալյա Հարությունյանը
|