Ն ա ի ր ի

                   Н а и р и                

N a i r i

Меню сайта

Категории каталога
Новости [606]
 
Праздники Армении
Праздники Армении
 

Мини-чат
500

Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 



Главная » Файлы » Новости » Новости

ժյուրիի միջամտությունը չազդեց, որ «Genealogy» հետք թողնի պատմության մեջ
[ ] 22.06.2015, 20:59

Կարծում ենք, որ ցեղասպանության թեման արծարծել են  «Եվրատեսիլ 2015»-ը ներկայացնող հեռուստա-տեսությունների համարյա բոլոր մեկնաբանները: Եթե աշխարհում ապրող մի քանի հազար մարդ առաջին անգամ տեղեկացվեց դարի Ցեղասպանության մասին, ուրեմն «Genealogy» հաղթել է, ուրեմն կտրվել է չարի արմատը:

Երբ մի հոդվածին վերնագրել  էինք. « Թեև հաղթեց Շվեդիան, բայց հզոր ու լսելի էր Հայաստանի ձայնը»   բնավ պատահական չէր:«Եվրատեսիլ 2015» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը իր առջև նպատակ էր դրել Հայոց Ցեղասպանության թեման բարձրաձայնելը և խումբը պատվով կատարեց իր առջև դրված առաքելությունը: Մեկ ձեռքով երկու ձմերուկ չես բռնի, ազգային ժյուրիին բնավ հետաքրքիր չէ, թե ինչ ենթատեքստ ունի այս կամ այն երկրի ներկայացրած երգը և չեն ելնում այդ սկզբունքից, այլ կիրառում  են այլ չափորոշիչներ ' չի բացառվում քաղաքական , անձնական ու այլ շարժառիթները: Փոխարենը' պետք է ընդգծել. հեռուստադիտողների միլիարդանոց լսարանը տեղեկացվեց, որ Հայաստանը ներկայացնում է մի երգ, որ վերաբերվում է 1915 թվականի Հայոց Ցեղասպանությանը:

Նիդերլանդների հեռուստամեկնաբանը այդ մասին հատուկ շեշտեց, ավելացնելով, որ «Genealogy» խումբը ձևավորվել է աշխարհի 5 մայրցամաքներում ապրող հայ էմիգրանտներից, որոնց Հայաստանի նախագահը Հայաստանի անձնագրեր է շնորհել...

Կարծում ենք, որ ցեղասպանության թեման արծարծել են  «Եվրատեսիլ 2015»-ը  ներկայացնող  հեռուստատեսությունների համարյա բոլոր մեկնաբանները:  Եթե աշխարհում ապրող մի քանի հազար մարդ առաջին անգամ տեղեկացվեց դարի  Ցեղասպանության մասին, ուրեմն «Genealogy» հաղթել է, ուրեմն կտրվել է չարի   արմատը:

Սփյուռքը գիտի որտեղից է հառնել իր Փյունիկ թռչունը , ուստի քվեարկության միջոցով ամեն բան արեց «Genealogy»-ի ձայնը ավելի լսելի դարձնելուն: Այդ պատճառով հեռուստադիտողների քվեարկության արդյունքները գերազանցում են ժյուրիի Հայաստանին տված գնահատականներին:  Բացառություն կազմեց միայն Բելառուսը, որի ժյուրիի միջամտության արդյունքում Հայաստանն ունեցավ ավելի  լավ  արդյունք' ստանալով 4 միավոր:

Մնացած բոլոր դեպքերում ժյուրին ազդել է ավելի լավ արդյունք գրանցելու համար:

Այսպես. Ռուսաստանի 10 միավորը ժուրին դարձրել է' 6, իսկ Ֆրանսիան' 3:  Եթե Բելգիայում հեռուստադիտողի 7 միավորը' ժյուրիի գնահատմամբ իջեցվել է' 3, ապա Չեխիայում քվեարկությամբ ձեռք բերված ամենաբարձր 12 միավորից միայն երկուսն է մնացել' առաջ բերելով չեխահայերի տարակուսանքը: Պակաս դժգոհ չեն նիդերլանդահայերը, ում տված 7 միավորը զրոյացվել է այն պատճառով, որ նիդերլանդների ժյուրին նախավերջին տեղն է վերապահել մեր մասնակիցներին: «Ռեկորդը» սահմանել են Իսրայելում, տեղի համայնքը 3-րդ հաջող արդյունքն է ունեցել, բայց դա բավարար չի եղել անգամ մեկ միավոր շնորհելու մեր պատվիրակներին:

Նորից ուզում ենք անրադառնալ Նիդերլանդների ժյուրիի գործունեությանը: Վերջին տարիներին նրանք  ուղղակի ազդում, կոպիտ միջամտում են Հայաստանի արդունքներին: Քաջ գիտակցելով, որ քվեարկության արդյունքներով Հայաստանը միշտ էլ բավարար ձայներ է հավաքում, միտումնաբար  Հայաստանի  մեր խմբերին ցածր միավորներ են շնորհում' ստանալու համար իրենց անհրաժեշտ արդյունքը:

Պատկերավոր լինելու  համար նշենք, որ միայն Ալբանիայից ենք մեր գնահատականով առաջ անցել, մինչդեռ քվեարկողները այս հարցում լրիվ համամիտ չեն եղել ու որպես լավագույն կատարում Բելգիայի, Իտալիայի, Շվեդիայի ու Ավստրալիայի կողքին նշել են Հայաստանի անունը:

Նիդերլանդական Օրագիր

Հոլանդահայ կյանքին, անցուդարձին վերաբերվող օրագիր

 

 

Категория: Новости | Добавил: nairi
Просмотров: 390 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:
Форма входа

Поиск
 
Вы вошли как
18.191.218.234
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

 


Друзья сайта

Статистика
 


Copyright N a i r i © 2024