Լուսանկարը՝ Sport Armenia կայքից է վերցված
Օգոստոսի 16-ին հինգշաբթի օրն Իսրայելի Նեթանյա քաղաքի մարզադաշտում Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղով Երևանի «Փյունիկը» 1-2 հաշվով պարտվեց «Մաքքաբի Թել-Ավիվ» ֆուտբոլային թիմին։ Առաջին խաղակեսին Փյունիկի ֆուտբոլիստ Դենիս Վոյնովի՝ 11-րդ րոպեին խփած գոլին, երկրորդ խաղակեսին պատասխանեցին Դոր Միչանն և Էլիրան Աթարը։ Հիշեցնենք, որ առաջին խաղը Հայաստանում ավարտվել էր 0-0 հաշվով։ Վերջին անգամ նման մրցաշարի շրջանակներում 2012թ. – ի հուլիսի 19-ին Եվրոլիգայի Գյումրիի «Շիրակ» և Թել Ավիվի «Բնեյ Յեհուդա» խաղն էր տեղի ունեցել և հայ ֆոտբոլիստները կրկին պարտություն էին գրանցել: Ցավոք սրտի բոլոր միջազգային ֆուտբոլային ստուգատեսներում հայկական թիմերը պարտություն են կրել Իսրայելում համենայն դեպս վերջին մեկ տասնամյակի ընթացքում:
Չգիտես ինչու ի տարբերություն մյուս հայկական համայնքների, որոնց Հայաստանի սպորտային ակումբները տեղեկացնում են նախօրոք այս կամ այն մրցաշարի կամ հայկական հավաքականների ժամանման մասին, բոլոր սպորտային ֆեդերացիաները Հայաստանի կարծես թե արհամարում են աշխարհի ամենահին հայկական գաղութին, որը հազարամյակների պատմություն ունի: Վերջին օրերին տեղեկանալու պատճառով հարյուրավոր մարդիկ զրկվեցին խաղը դիտելու հնարավորությունից, իսկ հայկական համայնքի ներկայացուցիչներն ապարդյուն փորձել էին կապ հաստատել թիմի հետ, որպեսզի տղաներին օդանավակայանում դիմավորեին ու հանդիպեին նրանց հետ, ցավոք սրտի բոլոր ջանքերն ապարդյուն էին:
Մոտ 20 երկրպագու էր նրանց հետ ժամանել Իսրայել և հայ և տեղացի ֆանատների միջև նախքան խաղի մեկնարկը մի փոքր ծեծկռտուք էր տեղի ունեցել, որին անմիջապես միջամտել էին ոստիկաններն ու խաղի ավարտից հետո ոչ միայն Հայաստանի հյուրերին այլև տեղի մոտ հարյուր հայերի ուղեկցել էին դեպի մեքենաներն ու ավտոբուսները: Ցավոք սրտի նման դեպքերը տեղի են ունենում երբ օտար երկրում, առանց համայնքի ներկայացուցիչների ուղեկցության, իսկ պատճառը կրկին անտեղյակությունն է, հայ ֆուտբոլասերները մենակ են մնում ագռեսիվ տրամադրված հազրավոր ֆանատների դեմ:
|