Միանգամից երկու հրատարակչական նորությամբ հանդես եկավ երուսաղեմահայ մտավորականությունը մարտ ամսին:
Նախ մարտի սկզբին հրատարակվեց «Հրեշտակապետաց բանբերը» ռուսերեն լեզվով, որին հաջորդեց «Անդրադարձ»-ն արևմտահայերենով: Հրեշտակապետաց վանքի տեսուչ հայր Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանն արդեն երկար տարիներ ոչ միայն հայերեն այլև շնորհիվ իր փայլուն ռուսերենի իմացության ինտերնետային համացանցի տարբեր կայքերում ու բլոգներում իր հոդվածներով պատմում է ու տեղեկություններ հաղոդում ռուսերենով Հայոց Պատրիարքարանի գործունեության, մեր հայկական ծեսերի ու տոների, ավանդույթների ու մեր պատրիարքների մասին: Պետախ-Տիկվայի բնակիչ Դավիթ Գալֆայանի անմիջական օգնությամբ ու ֆինանսավորմամբ արդեն հրատարակվել է երկրորդ անգամ այս թերթը: Որոշվել է ամսական կտրվածքով երկու անգամ տպագրել՝ յուրաքանչյուր ամիս 1-14-ին և 15-30-ին: Այսպիսով երրորդ համարն լույս կտեսնի ապրիլի մեկին: Այն նախատեսված է հիմնականում ռուսախոս հայերի և այն հայերի համար, որոնք հայերեն կարդալ չգիտեն: Վարդապետի խոսքերով այստեղ կարևորը մարդկանց հոգևոր սնունդ հասցնելն է ու ստիպել, որպեսզի վերադառնան իրենց արմատներին ու փորձեն նաև հայերեն սովորել:
* * *
Մերձավոր Արևելքում առաջին տպարանը հայերն են ստեղծել 1835թ.ին Երուսաղեմում և առաջին տպագրական մեքենան այսօր էլ կարելի է տեսնել հայկական թանգարանում: Լուսավորության ջահը վառած այս ազգը միշտ էլ կարիք է ունեցել տպագրության ու նույնիսկ անհատների վառած այս լույսի փոքրիկ մասնիկները կոչված են ծառայելու հայապահպանմանը:
* * *
Երկրորդ ոչ պակաս կարևոր ամսաթերթն՝ «Անդրադարձ»-ն է արևմտահայերեն լեզվով, որի հեղինակն ու նախաձեռնողը բանաստեղծուհի, գրող, լեզվաբանական գիտությունների դոկտոր, Հայաստանի գրողների միության անդամ Անուշ Նագաշյանն է:
Յուրաքանչյուր համար իր ուրույն թեմատիկան կունենա. Օրինակ անդրանիկ մարտյան համարի տպագրությունը համընկավ Վարդանանց տոնի հետ ու այն նվիրվեց մեր ազգի հերոսներին: Ամսաթերթն բանաստեղծուհու խոսքերով միայն գրական-մշակութային ուղղվածություն ունի և չի դառնալու տեղեկատվական կամ գովազդային պարբերական: Նա դեռ շատ ասելիք ունի ու ազգապահ-պանման ու մեր մշակույթի լավագույն արժեքների պահպանմանն են ուղղորդված հայ կին-մտավորականի բոլոր այս ջանքերը:
Երուսաղեմի հայկական թաղամասում այսօր շատ երեխաներ հայերեն չեն խոսում, որ խիստ մտահոգություն է պատճառում տիկին Նագաշյանին ու երկու հարյուր տպաքանակով այս ամսաթերեն առաջինը հայկական դպրոցում էր բաժանվել:
Ստորև ներկայացնում ենք հրատարկված թերթերի էլեկտրոնային տարբերակներն: Հեղինակային բոլոր իրավունքներն պահպանված են՝
Հրեշտակապետաց վանքի տեսուչ հայր Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանի Բլոգ՝
Архангельский Вестник №1 март 2011
«Անդրադարձ»
17.03.2011թ. Պետախ-Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի» միություն:
|