Ն ա ի ր ի

                   Н а и р и                

N a i r i

Меню сайта

Категории каталога
Новости [606]
 
Праздники Армении
Праздники Армении
 

Мини-чат
500

Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 



Главная » Файлы » Новости » Новости

Մարտ ամիսն՝ Մշակութային ու Հոգևոր վերելքի սկիզբ իսրայելահայ համայնքի կյանքում
[ ] 20.03.2011, 19:41
 
     Միանգամից երկու հրատարակչական նորությամբ հանդես եկավ երուսաղեմահայ մտավորականությունը մարտ ամսին:
Նախ մարտի սկզբին հրատարակվեց «Հրեշտակապետաց բանբերը» ռուսերեն լեզվով, որին հաջորդեց «Անդրադարձ»-ն արևմտահայերենով: Հրեշտակապետաց վանքի տեսուչ հայր Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանն արդեն երկար տարիներ ոչ միայն հայերեն այլև շնորհիվ իր փայլուն ռուսերենի իմացության ինտերնետային համացանցի տարբեր կայքերում ու բլոգներում իր հոդվածներով պատմում է ու տեղեկություններ հաղոդում ռուսերենով Հայոց Պատրիարքարանի գործունեության, մեր հայկական ծեսերի ու տոների, ավանդույթների ու մեր պատրիարքների մասին: Պետախ-Տիկվայի բնակիչ Դավիթ Գալֆայանի անմիջական օգնությամբ ու ֆինանսավորմամբ արդեն հրատարակվել է  երկրորդ անգամ այս թերթը: Որոշվել է ամսական կտրվածքով երկու անգամ տպագրել՝ յուրաքանչյուր ամիս 1-14-ին և 15-30-ին: Այսպիսով երրորդ համարն լույս կտեսնի ապրիլի մեկին: Այն նախատեսված է հիմնականում ռուսախոս հայերի և այն հայերի համար, որոնք հայերեն կարդալ չգիտեն: Վարդապետի խոսքերով այստեղ կարևորը մարդկանց հոգևոր սնունդ հասցնելն է ու ստիպել, որպեսզի վերադառնան իրենց արմատներին ու փորձեն նաև հայերեն սովորել:
 
                                                                              *   *    *
 
Մերձավոր Արևելքում առաջին տպարանը հայերն են ստեղծել 1835թ.ին Երուսաղեմում և առաջին տպագրական մեքենան այսօր էլ կարելի է տեսնել հայկական թանգարանում: Լուսավորության ջահը վառած այս ազգը միշտ էլ կարիք է ունեցել տպագրության ու նույնիսկ անհատների վառած այս լույսի փոքրիկ մասնիկները կոչված են ծառայելու հայապահպանմանը:
 
 *     *     *
    Երկրորդ ոչ պակաս կարևոր ամսաթերթն՝ «Անդրադարձ»-ն է արևմտահայերեն լեզվով, որի հեղինակն ու նախաձեռնողը բանաստեղծուհի, գրող, լեզվաբանական գիտությունների դոկտոր, Հայաստանի գրողների միության անդամ Անուշ Նագաշյանն է:
Յուրաքանչյուր համար իր ուրույն թեմատիկան կունենա. Օրինակ անդրանիկ մարտյան համարի տպագրությունը համընկավ Վարդանանց տոնի հետ ու այն նվիրվեց մեր ազգի հերոսներին: Ամսաթերթն բանաստեղծուհու խոսքերով միայն գրական-մշակութային ուղղվածություն ունի և չի դառնալու տեղեկատվական կամ գովազդային պարբերական: Նա դեռ շատ ասելիք ունի ու ազգապահ-պանման ու մեր մշակույթի լավագույն արժեքների պահպանմանն են ուղղորդված հայ կին-մտավորականի բոլոր այս ջանքերը:
Երուսաղեմի հայկական թաղամասում այսօր շատ երեխաներ հայերեն չեն խոսում, որ խիստ մտահոգություն է պատճառում տիկին Նագաշյանին ու  երկու հարյուր տպաքանակով այս ամսաթերեն առաջինը հայկական դպրոցում էր բաժանվել:
 
Ստորև ներկայացնում ենք հրատարկված թերթերի էլեկտրոնային տարբերակներն: Հեղինակային բոլոր իրավունքներն պահպանված են՝
Հրեշտակապետաց վանքի տեսուչ հայր Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանի Բլոգ՝
 
 
Архангельский Вестник №1 март 2011
 
Архангельский Вестник №2 март 
http://issuu.com/fr-ghevond/docs/march_14-30

 
«Անդրադարձ»
 
17.03.2011թ. Պետախ-Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի» միություն:
 
Категория: Новости | Добавил: nairi
Просмотров: 486 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/1 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:
Форма входа

Поиск
 
Вы вошли как
3.137.177.116
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

 


Друзья сайта

Статистика
 


Copyright N a i r i © 2024