Իսրայելահայերի շրջանում վաղուց արդեն լուրեր էին պտտվում, որ հայկական «Արմավիա» ավիաընկերությունը վերսկսելու է ավիաչվերթները Երևանից դեպի Թել-Ավիվ: Ահա հունվարի 29-ից այս կազմակերպության ինտերնետային կայքում արդեն հայտնվեց տարեթիվն ու թռիչքների հաճախականությունը:
Տես՝
կամ
Իսրայելում արդեն կարելի է տոմսեր ձեռք բերել: Ըստ որոշ հավաստի աղբյուրների բացվելու է Իսրայելում նաև ներկայացուցչություն, սակայն կան բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները դեռ չկան. Ստացվում է, որ հայաստանի քաղաքացիները պետք է մեկնեն Թբիլիսի, վիզա ստանան ու վերադառնան հայրենիք՝ Թել-Ավիվ թռչելու համար: Իհարկե իսրայելահայերի համար սա մեծ օգնություն կլինի, սակայն որքանով այն կիրականանա այժմ դժվար է ասել: Առաջարկում ենք լսել «Ազատություն» ռադիոկայանի 07/02/10թ. երեկոյան ծրագիրը, որտեղ լինելու է հաղորդում այս չվերթի հետ կապված:
Նյութը պատրաստեց՝ Արտյոմ Չերնամորյանը
|