Լուսանկարում Հայֆայի ամբողջությամբ վերանորոգված Սուրբ Եղյա եկեղեցին Երկար տարիների լռութիւնից յետոյ Հայֆայի Սբ. Եղիա եկեղեցում կատարուեցին գլխաւոր եւ անհրաժեշտ նորոգութիւններ հովանաւորութեամբ Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանի եւ օրհնութեամբ Երուսաղէմի նորընտիր հայ պատրիարք՝ Տ. Նուրհան Արք. Մանուկեանի: Լուսանկարում՝ եկեկեցու վերանորոգված տանիքը Նորոգուեց եւ ամբողջութեամբ փոխուեց եկեղեցու կղմինդրէ տանիքը, ինչպէս նաեւ եկեղեցու ճակատային եւ հարաւային մասի պարիսպը: Իսկ երկու երկաթեայ դռների ծախսերը հոգաց Ռուսաստանաբնակ հայորդի՝ Տիար Արթուր Այվազեանը: Լուսանկարներում՝ Տ. Տիրայր Քհն. Յովակիմեան Թող միշտ ծաղկի հայ եկեղեցին եւ իւր հոգեւոր բարիքներով ողողի բազմաւաստակ եւ կրակէ հնոցով անցած հայ ժողովրդին: <<Երանի որ ունիցի յիշատակ ի Սիօն>>:
Տ. Տիրայր Քհն. Յովակիմեան
|