Կովկասյան տարածաշրջանում՝
ծովի մակարդակից 4000-ից 400 մետր բարձրություն ունեցող լեռներով
շրջապատված և բնապատկերներով հարուստ տարածքում ընկած է Հայաստանը,
տարածքային առումով համեմատաբար փոքր, բայց շատ հարուստ երկիր:
Հայ ժողովուրդը մի ժամանակ հսկայական կայսրություն
ուներ, սակայն իր պատմության ընթացքում կորցրեց իր դիրքերն և հայտնվեց այլ
կայսրությունների լծի տակ, որոնցից վերջիններն՝ Օսմանյան կայսրությունն ու
Խորհրդային միությունն էին: Չնայած ռեժիմում տեղի ունեցած
բազմաթիվ փոփոխություններին, հայ ժողովուրդը միշտ կարողացել է պահպանել իր
ինքնությունն ու իրական մշակույթը: 90-ականների սկզբին ձեռք բերված
ազատությունն այսօր ծաղկում է ապրում, և երկիրը ներդրումներ է կատարում
զբոսաշրջության
բնագավառում: