Լուսանկարում՝ Ավետիսյանների ընտանիքը
Մենք՝ Գյումրեցիներս, երկրաշարժից հետո սեփական ձեռքերով այնքան դիակներ թաղեցինք, այնքան հարազատների մարմնի մասեր ու մասունքներ թաղեցինք, որ մի պահ թվում էր, թե այսքան տեսածից հետո, էլ ինչ պիտի տեսնենք, որ մեր ողբից, դառնությունից, դաժան, ցուրտ, անլույս ու անտուն, թափառական կյանքից հալածված, ինչ որ թախիծ զգանք......
Չէ.....սխալվում էիք.... էլի էն թասիբը, մարդկայնությունը, համախմբվածությունը, ցանկացած դժվարություններ հաղթահարող ԳՅՈՒՄՐԵՑԻՆ հլը չի մեռել...
ՈՒ այս փաստի վառ ապացույցն այն մարդկային ոգու ճիչն էր, որ մեր հարազատներին, բարեկամներին ու ընկերներին փողոցներ դուրս բերեց՝ պաշտպանելու պետության ինքնասիրությունը.......ՈՒ վերջն ի՞նչ արդյունք..... ատամներս սեղմած սպասում ենք, որ գոնէ մի տեղեկություն կիմանանք, թե էդ ճիվաղն, էդ սատանեն ինչու հենց հային որոշեց մորթել.......Ընկերներ կան այդ տխրահռչակ Մյասնիկյան փողոցի տներում ապրող....այդ պահին մտածում ես, գուցե՞ այդ անասունը մենակ չէր......
Շատ հարցեր կան, որ կցանկանայինք, որ պատասխան ստանայինք: Նախ մինչ ռուսական կողմին քննադատելը, թե ինչու՞ էդ տականքին մեր իրավապահներին չեն տալիս, մեր կողմը մի հատ նայեք:
Փաստորեն մենք ցույց ենք անում ու պաշտպանում ենք մեր իրավապահների ու մեր երկրի շահերն, իսկ իրավապահներն ու իշխանությունները մեր վրա զորք են բանեցնում......
Ինչու մինչև օրս Հայաստանում Սուգ չի հայտարարվել, ինչու նախագահը, վարչապետը, մյուս պետական այրերն ողբերգության հաջորդ օրը ԳՅՈՒՄՐԻ չեկան, ընտրություններից «առաջ ախպերներ էին»....ինչու ժողովրդին իրենց խոսքը չասեցին ոչ նախագահն, ոչ էլ Ամենայն Հայոց Կաթողիկոսը.....Ինչու՞ մեր երկրի նախագահը չպահանջեց Պուտինից պաշտոնական ներողություն խնդրել, ինչու՞ չպահանջեց այդ «թուրքին» հանձնել հայկական իրավապահ մարմիններին: 1999-ին արեցին, հիմա վախեցան.....ԵՐԿԻՐՍ ԵՐԿԻՐ ՉԻ.......
Հայաստանում մենակ ԳՅՈՒՄՐԻՆ դեռ չի ծախվել, մի քանի երևանցիների լեզվով ասած «ռայոններ» և Երևանում մի փոքր խումբ, որ տեսանք ով ում հետ էր......
Ռուսից համարյա 200 տարի է խաբված ենք ու էլի շարունակում ենք մեզ խաբված զգալ....Վերցրեք 1803-4թթ.ից մինչև օրս բոլոր պայմանագրերը կնքված ռուսների ու թուրքերի միջև: Ախալքալակը, Ախլցխան, Արցախը, Նախիջևանը...էլ չասենք Ցեղասպանության ու մեր երկրի կորստյան մասին, ո՞վ զորքն Արևմտյան Հայաստանի տարածքից դուրս բերեց՝ հայերին մենակ թողնելով թուրքի դեմ: Գարեգին Նժդեհը հո միամիտ չէր. էդ բոլշևիկներին հարյուրներով ձորը գցեց մինչև Մոսկվան երաշխիքներ տվեց, որ Զանգեզուրը կմնա Հայաստանի կազմում: Մենք սաղ ծախեցինք մեր երկիրը Ռուսին...Հիմա ինչ տոնով ուզենա մեր «մեծերի» հետ կխոսի, նրանք էլ ձայն չեն հանում....էդ ծախած ատոմակայանից, երկաթգծից, հեռախոսակապից, գազամուղից հո հայերին փայ չհասավ.....
Հիմա էլ ռուսները տեղերից շարժվեցին......Մի կողմից պատերազմն ՈՒկրաինայի հետ, մյուս կողմից սանկցիաները, կարծում էին հայերը էլի սուս կմնան, բայց սխալվեցին իրենց հաշվարկներում......
Հիմա ակտիվորեն Ռամիլ Սաֆարովի ու այս ռուս ոչնչության միջև է սկսվել համեմատություն դրվել հայերի շրջանում, որն խոսում է ազգային հողի վրա կատարված սպանության օգտին: Հենց Հայաստանի գլխավոր դատախազը ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ասաց, որ սա հայ ժողովրդի դեմ կատարված հանցագործություն է, այսինքն իշխանությունները չեն բացառում այս վարկածը.....
Մենք ազգամիջյան ատելություն չենք սերմանում և մինչ ուրիշ ազգերին քննադատելն, մենք մեզ պետք է քննադատենք, որ 1994թ.-ի զինադադարից հետո մինչև օրս այդպես էլ պետություն չունեցանք...
Ինչ վերաբերում է Իսրայելահայերին, ապա Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց մայրավանքում հոգեհանգստյան արարողություն տեղի ունեցավ Ավետիսյանների ընտանիքի բոլոր անմեղ զոհերի հոգիների լուսավորության համար, որը կատարվեց գերաշնորհ տեր Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի գլխավորությամբ:
Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միությունն իր խորին ցավակցությունն է հաղորդում Ավետիսյանների ընտանիքին ու ցավոք սրտի ապրելով Աստծո երկրում ու աղերսելով, որ գոնե փոքրիկ Սերյոժան կենդանի կմնա, բոլոր աղոթքներն ի չիք դարձան: Կորցրեցինք մեզ՝ Գյումրեցիներիս, հոգու սփոփանք դարձած հրեշտակին.....
«Նաիրի» միության նախաձեռնությամբ երկրի կենտրոնի Սրբ. Նիկողայոս վանքում մոտ օրերս կազմակերպվելու է մոմավառություն ու հոգեհանգստյան արարողություն է անցկացվելու:
«Նաիրի» միության հիմնադիր կազմ ու անդամներ
|