«Նրանք, ովքեր դժվար տարիներին փախել են Հայաստանից, Հայաստանում ապրելու, դժվարություններին դիմանալու, Հայաստանը կառուցելու պարտականությունը թողնելով մեզ՝ Հայաստանում ապրողներիս, թող շատ զուսպ ու զգույշ լինեն Հայաստանը քննադատելիս, մեր բացթողումների ու թերացումների մասին խոսելիս...ամոթ է...իսկ բանակի մասին, առհասարակ, պիտի լալկվեն...Բանակը, իր լավ ու վատով, Հայաստանի սահմանները անառիկ է պահում: Չի փախել արտերկիր.... Ու նրանք, ովքեր առանց ամոթի հեռվից վայրահաչում են, սովի, ցրտի, խավարի տարիներին արտերկրում փորները լցնելուց հետո, թող գոնե հիմա Հայաստան գան, եթե այդքան շատ են մտահոգված Հայրենիքի վիճակով:»
Ահա այսպիսի կարծիք է հայտնել ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայության սպա, մայոր Գայանե Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում և աղմուկից հետո, անմիջապես այն հեռացրեց իր էջից:
Նախ պատասխանենք նրան իսկ այնուհետև կներկայացնենք Իսրայելի և Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի և տարբեր հայկական համայնքների ներկայացուցիչների կարծիքներն այս թեմայի վերաբերյալ:
Երեկ Իսրայելի հայկական համայնքը SMS քվեարկությամբ 12 միավոր տվեց Արամին, բայց ժյուրին միայն 6 տվեց Հայաստանին: Այսինքն մի բուռ հայերով կարողացանք մեր դիմաց դրված խնդիրը 100% կատարել: Նախօրեյին թե որքան զանգեր ու նամակներ ստացանք Հայաստանից՝ խնդրանքով աջակցել Արամին, էլ ասելու չէ ու ստացվում է, որ մենք այն անամոթ վայրահաչողներն ու փորերս լցրած հայերն ենք, որոնք անվճար աշխատում են թե Հայաստանի Արտ.Գործ. և Սփյուռքի նախարությունների փոխարեն ու այն հայերն ենք, որոնք չեն ուզում գալ Հայաստան:
Շատ երկար կարելի է գրել ու բացատրել այս «անաչառ» լրագրողուհուն լրագրողական էթիկայի կանոնների, Հայրենիքի ու Սփյուռքի միջև առանց այն էլ լարված հարաբերությունների մասին:
Բայց ինքը գրել է, թե,- «Ինձ սխալ եք հասկացել:»
Երբ դու պետական մարմնում ես աշխատում, այն էլ ՀՀ Պաշտպանության նախարարությունում, ապա որքան հնարավոր է քիչ պետք է սոցիալական ցանցերում երևաս, այն էլ զինվորական համազգեստով ու նախարարների հետ նկարներով: Չենք ուզում ասել, թե Իսրայելում բնակվող 7000 հայերն ինչպես են երկրի քաղաքներում ցույցեր կազմակերպում ու Մոսկվայահայերից շատ մարդ տանում ցույցի: Մեզանում մեծ մասը հայկական բանակում ծառայած տղաներ են, որոնց ծառայությունը մնաց այդպես էլ չգնահատված: Չբացելով շատ փակագծեր ու բանակի հասցեին էլ ավելորդ տողեր չգրելով, ուղղակի խորհուրդ կտայինք օրիորդ Գայանեին այլևս չխառնվել Սփյուռքի գործերին: Եթե իմանանք, որ հիմա Հայաստան գանք ու աշխատանք կունենանք, մի րոպե անգամ չենք մտածի, քանզի ապրելով Մերձավոր Արևելքում՝ Պաղեստինա-Իսրայելյան հակամարտության պայմաններում, ցանկացած պահի կարող է պատերազմ սկսվել ու մեր մոտ էլ կրկնվի Սիրիական օրինակը: Հայաստանում հաստատված քանի Սիրիահայ աշխատանք գտավ, կամ որին օգնեցին.........էլի ասե՞նք.....
Ցավոք սրտի Հայաստանում դեռ մարդիկ կան, որոնք ապահովված են, հացի խնդիր չունեն ու ձայներնն էլ ժողովրդի լեզվով ասած « տաք տեղից է գալիս», անընդհատ փորձում են իրենց հերոսացնել քանզի հիմա Հայաստանում են, իսկ Հայրենիքը պահող միլիարդավոր դոլլարներ Հայաստան ուղարկող նախկին հայաստանցիներին էլ «լքողներ, վայրահաչողներ, անամոթներ» պիտակը կպցնում, մոռանալով, որ երկրի բնակչության մեծամասնությունը պետության թոշակով կամ տրվող կոպեկներով չէ որ ապրում է:
«Նաիրի» միության հիմնադիր կազմն որոշել է բարձրաստիճան սպայի այս անվայել խոսքերն անպատիժ չթողնել, իսկ թե ում ինչ կգրենք, այդ էլ մեր խնդիրն է: Ստացվում է այնպես, որ սա նաև ՀՀ Պաշտպանության նախարարության տեսակետն է՞....
Նուբար Ասլանյանի նամակը մայոր Գայանե Պողոսյանին:
ՊԱՏԱՍԽԱՆ ԼՐԱԳՐՈՂ ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ:
Օրիորդ լրագրող:
Սկսեմ վերջից՝ ձեր նմաները,որոնք պատվերով պառակտում են մտցնում Հայաստանում մնացողների(որքան մնա՞ց)եւ Ձեր խոսքերով ասած «Նրանք, ովքեր դժվար տարիներին փախել են Հայաստանից»ների միջեւ ,դատապարտված են մեծ անհաջողության,քանզի դուք բնավ տեղյակ չեք,թե ինչպես սկսվեց արտագաղթը եւ ինչու:Տեղյակ չեք,որովհետեւ այն ժամանակ թերեւս մանկապարտեզ էիք հաճախում:
Եւ ձեզ ոչ ոք իրավունք չի տվել Ձեր «հայրենասիարական բոցաշունչ ճառով»ջուր պղտորել,հակաազգային հայտարարություններով խարխլել շատից քչից ամուր կապը Սփյուռքի եւ Հայաստանի միջեւ:Ձեր քայլը սադրիչ է:Ես հույսով եմ,որ համապատասխան պետական մարմինները,ներառյալ Սփյուռքի նախարարությունը, այս առումով դեռ կհայտնեն իրենց պաշտոնական տեսակետը:
Իսկ հիմա կուզեմ բացել Ձեր եւ Ձեր համախոհների աչքերը,թե ինչպես դա եղավ (ժամանակին Շկլովսկին հեռուստահաղորդում ուներ՝«Как это было»):
Ուրեմն.
Բարեբախտաբար ՀՀՇ շուտ հասկացավ,որ իր «Լեռը մուկ էր ծնել»,որ թալանի դեմ չպիտի կարողանար դիմագրավել(անգամ նախարար Վանո Սիրադեղյանը զգուշացնելով հայտարարեց «էլ գող մող չկա,էստեղի գողը ես եմ»)թալանին եւ անարդարությանը:Երկրում սկսել էր հիմք դնել կրիմինալը: Օրը ցերեկով,Խանջյան եւ Գնունի փողոցների հատման կետում գնդակահարվեց «Անդրկովկասերկաթուղու» տնօրեն Ղանդիլյանը այն բանից հետո,երբ հայտարարեց,որ ինքը նավթ կմտցնի հանրապետություն,իսկ գողական աշխարհին դա պետք չէր:Նման օրինակ դեպքեր (սպանություններ)շատ կային, որովհետեւ ընդանում էր գույքի բաժանման եւ տիրացման կրիմինալ գործընթաց(հապա ի՞նչ,այսօրվա օլիգարխները նոր ծնվեցի՞ն): Բնական է,որ այս պայմաններում անճար մարդու(իսկ դրանք մեծամասնությունն էին) վիճակը պիտի ծանրանար:Իսկ երբ մարդու «բգին»չոքում է սովը,նա ,հանուն իր ընտանիքի պատրաստ է ամեն ինչի,անգամ հեղափոխության:Սա շատ լավ գիտեր եւ հասկանում էր ՀՀՇ ,եւ ինքն իսկ կազմակերպեց ԱՐՏԱԳԱՂԹԸ:Նպատակը. Առաջին՝ Հեռացողները պիտի կերակրեին մնացողներին,քանզի դեռ Ղ.Աղայանի «Ծիծեռնակը» ից է հայտնի,որ նոր բուն շինելիս ծիծեռնակը միշտ առաջվանն է հիշում, եւ քանի որ հայի մեջ կա այս գենետիկ հատկությունը,ուրեմն դրսում աղ ու քրտինքով,նաեւ ստորացուցիչ միջոցներով ձեռք բերած երկու դոլլարից մեկը պիտ ուղարկեր Հայաստան, մի բան,որ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ՄԻՆՉ ԱՅՍՕՐ՝ Արդեն 20 տարի:Երկրորդ պատճառը՝ ՀՀՇ պիտի ցույց տար աշխարհին,որ Հայաստանը որդեգրել է դեմոկրատիան,այսինքն մարդն ազատ է,ուր ուզի կարող է գնալ,իսկ եթե ԵՐԿԻՐԸ որդեգրել է դեմոկրատիան,ուրեմն կարող է ստանալ Եւրոպայից եւ Ամերիկայից վարկեր:Իսկ առանց վարկերի երկիրը ոտքի չես կանգնեցի(ի դեպ վարկերը չստանալու վախն էր,որ ելցինյան Ռուսաստանը չհամարձակվեց պաշտպանել քլինտոնյան ագրեսիայից Հարավսլավիան՝ իր արյունակից ժողովրդին):Երրորդ՝ Ինչպես ասացի վերեում, սոված ժողովուրդը պատրաստ էր հեղափոխության, «բունտի»,իսկ բոլորին ճնշել իշխանությունը չէր կարող,ուստի կեսը պիտի հեռանային, եւ հնարավոր բունտի ժամանակ էլ մնացած կեսին ճնշելը ավելի դյուրին էր:
Օրիորդ լրագրող.
Ի՞նչ վատ բան են արել կամ անում արտագաղթողները Հայաստանի հանդեպ: Քննադատու՞մ են...իսկ ինչու ոչ,եւ սա շատ ուրախալի է՝ եթե քննադատում են,ուրեմն մայր Հայրենիքի հանդեպ անտարբեր չե՞ն,ուրեմն նրանք Հայրենիքից չեն փախել,այլ
թալանչի իշխանավորներից:Թող մեկն ասի ես ճիշտ չեմ:Եթե հեռացողները այնքան վատն եմ,ապա ինչու՞ ամեն տարի զանազան տելեթոններով մեծապատիվ մուրացկանի պարկն առած ընկնում եք դռնեդուռ՝ փող հավաքելու:«Ես»որ դրսում չլինեի ումից պիտի հավաքեիք օրիորդ լրագրող եւ լրագրողներ,որոնք մարաթոնյան օրերին մեծ լրագրական պրոպագանդիստական աղմուկ են բարձրացնում:Այդ օրերին(փող հավաքելու)մենք լա՞վն եք,լքող չե՞նք:Ի դեպ լքելու մասին:Ես ավելի քան համոզված եմ,որ այդ սրիկա «լքող» ,մեր հասցեին «մատից ծծած»բառը դրվեց «շրջանառության մեջ»,որպեսզի սեպ խրվի արտագաղթողների եւ մնացողների միջեւ, հիմք ընդունելով, հենվելով «բաժանիր եւ տիրիր»գործընթացի վրա:Իսկ եթե«ներսն» ու «դուրսը» իրար գզեն իշխանության գործը կհեշտանա,քանզի հայտնի է«երբ երկու շուն իրար գզում են,ճամփորդի ճանապարհն է բացվում»:
Օրիորդ լրագրող.
Հասկացանք,որ թղթակցում եք Զինուժին(«մեջքդ պինդա՞՞՞ »),բայց,ով է ձեզ իրավունք տվել նմաօրինակ արտահայտության՝ «Ու նրանք, ովքեր առանց ամոթի հեռվից վայրահաչում են, սովի, ցրտի, խավարի տարիներին արտերկրում փորները լցնելուց հետո, թող գոնե հիմա Հայաստան գան, եթե այդքան շատ են մտահոգված Հայրենիքի վիճակով»:Կրկնում եմ,ով է ձեզ,քեզ, իրավունք տվել նման արտահայտության եւ «ում դուդուկն ես փչում»:Կուզեմ հուսալ,որ ՊՆ պրն Ս .Օհանյանը այս առիթով կասի իր «տղամարդու»խոսքը եւ ես համոզված չեմ,որ նմանօրինակ լրագրողը պետք է մնա իր պարտականությունների մեջ՝ ջուր պղտորելու համար:
Հավատացեք,ձեր,քո, նմանները խայտառակում են ռեսպուբլիկան:
Երկու շաբաթ առաջ,Իսրայելում ՀՀ Պատվո Հյուպատոս,իմ բարեկամ Ցոլակ Մումջիանից ստացա էլ. նամակ,կից Եւրատեսիլքի կազմկոմիտեի նամակով:Խնդրել էին մեզ՝ լքողներիս,վայրահաչողներիս, փորները լցնողներիս, անել ամեն հնարավորը մեր ձայներով աջակցելու Հայաստանի ներկայացուցիչ Արամին :Պատասխանեցի,որ արել ենք անում ենք եւ կանենք ամեն ինչ,որը պատիվ կբերի Հայաստանին:
Ես ինձ թույլ եմ տալիս անհամեստություն՝ Ես,լքողս,վայրահաչողս,փորը լցնողս հպարտ եմ,որ 2009թվի օգոստոսի 10-ին փրկել եմ Հայաստանի պատիվը միջազգային ասպարեզում(դիմեք ԱԳՆ Տիգրան Բալայանին)հպարտ եմ,որ իսրայելահայերի «Նաիրի»միության նախագահ Ա.Չեռնամիրյանի հետ միշտ պատրաստ հակահարված ենք տվել ու տալիս Բաքվից այստեղ տեղափոխված հրեաների հակահայաստանյան սադրիչ գործողություններին եւ ներողություն,օրիորդ լրագրող,որ այս եւ մեր մյուս համարձակ հայաստանանպաստ գործունեությունների մասին ձեզ տեղյակ չենք պահել:
Վերջում՝
Իսրայելահայերի միությունը կանի ամեն հնարավորը,որ ձեր անպատասխանատու հայտարարություններին տա համապատասխան վերաբերմունք:Մենք կաշխատենք , որ մեր ձայնը հասնի նաեւ Սփյուռքի մեր մյուս հայրենակիցներին:Իսկ եթե հայաստանյան համապատասխան պաշտոնական անձիք չարձագանքեն ձեր սադրիչ հայտարարություններին,ուրեմն մենք կմտածենք...
Նուբար Ասլանյան.Հայաստանի եւ Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ:
03.05.14.Հայֆա,Իսրայել:
Պարոն Ասլանյանի այս նյութին արձագանքել են շատ համայնքներից տարբեր մեր հայրենակիցներ, որոնք հավաքել է պրն. Ասլանյանը:
Օրիորդ մայոր Գայանե Պողոսյան:Ինձ մեղադրում եք ձեր ստատուսի սխալ մեկնաբանման մեջ «Gayane Poghosyan Նուբար Ասլանյան, դուք սխալ եք մեկնաբանել իմ ստատուսը և թյուրիմացության մեջ եք գցել մարդկանց:
Լավ:Իսկ հիմա լսեք.
Ես համարյա բոլորին ուղարկել եմ ձեր ՍՏԱՏՈՒՍԸ,ԱՀԱ ԱՅՆ ՝«Նրանք, ովքեր դժվար տարիներին փախել են Հայաստանից, Հայաստանում ապրելու, դժվարություններին դիմանալու, Հայաստանը կառուցելու պարտականությունը թողնելով մեզ՝ Հայաստանում ապրողներիս, թող շատ զուսպ ու զգույշ լինեն Հայաստանը քննադատելիս, մեր բացթողումների ու թերացումների մասին խոսելիս...ամոթ է...իսկ բանակի մասին, առհասարակ, պիտի լալկվեն...Բանակը, իր լավ ու վատով, Հայաստանի սահմանները անառիկ է պահում: Չի փախել արտերկիր.... Ու նրանք, ովքեր առանց ամոթի հեռվից վայրահաչում են, սովի, ցրտի, խավարի տարիներին արտերկրում փորները լցնելուց հետո, թող գոնե հիմա Հայաստան գան, եթե այդքան շատ են մտահոգված Հայրենիքի վիճակով»,Ստատուսը ուղարկելով հանդերձ հետն էլ խնդրել էի,որ «եթե այս թեման ձեզ հուզում է,կամ«կպնում է»խնդրում եմ արձագանքել: Մանավորապես ուղարկել եմ Նիդեռլանդներից ,հասարակական գործիչ Hay Azian-ին,եւ ձեր ստատուսը կարդալուց հետո ահա թե ինչ է գրել՝ «Hay Azian Ճիշն ասած զարմացած եմ լրագրողի նման "բառամթերքի" գործածության համար:
Սկզբում կարծեցի, որ սկսնակ լրագրող է, փորձում է ինքնահատատման փիառով ապահովել իր տեղը: Հետո ապշեցի, երբ արձանագրեցի, որ լրագրողը' կոչումով մայոր է: Հետևաբար նրա լրատվությունը օրինակելի պետք է լինի շարքայինից մինչև գեներալ: Օրինաչափությունը սա է, մինչդեռ հարգարժան լրագրողուհին <զենք է բարձրացրել> մի այնպիսի փխրուն ոլորտում, ինչպիսին սփյուռքն է: ՈՒ կրակում է, անխնա, առանց կոնկրետ հասցեատիրոջ, ում պատահի...Բա եղա՞վ ընկեր մայոր: Տպավորություն է ստեղծվում, որ մինչև քեզ կոչում շնորհելը, կամ դրանից առաջ Ձեզ չեն սովորեցրել լրագրողական էթիկա, վարվելաձև ու տարրական դաստիարակություն, այլապես վայրահաչերը լլկեցնելու և ամոթանք տալու Ձեր մղումներն ազնիվ չեն, մեղմ ասած ազնիվ չեն, դուք' մայորդ սադրում եք հայրենիքի ափերից հեռու Ձեր 10 միլիոն հայրենակիցներին, որոնց մեջ շատ շարքային մարդիկ հեռվից , գնալով զոհողությունների ծառայում են ՀԱՅՐԵՆԻՔԻՆ:
Մինչդեռ մայորի կոչումը մթագնել է, որոշ մարդկանց ենթագիտակցությունը, գերագնահատելով իրենց հնարավորությունները:
Առայժմ այսքանը' եղեք խոհեմ, գործեք խոհեմ և մի կրակեք զինվորի ուղղությամբ
Այսքանը մայոր Գայանե Պողոսյան, սթափվե'ք»:Հարց, Hay Azian-ն էլ է՞ ձեր ստատուսը սխալ հասկացել:
Կամ,ուղարկել եմ նաեւ Naira Nasibyan-ին Ռուսաստանից ,նայեցեք նրա արձագանքը՝ «Naira Nasibyan Նախ ասեմ, որ լրագրող լինելու համար, պետք է շատ բան իմանալ. ունենալ սեփական վերաբերմունք ու կարծիք՝ չլինել ուրիշի կամակատար ու ,, զուռնի տակ պարող,,հիմա հարցնում եմ.--Դուք ի՞նչ գիտեք սփյուռքում ապրողների մասին.Առհասարակ պատկերացնու՞մ եք Հայաստանի մի րոպեն անգամ առանց սփյուռքի»:Նաիրան է՞լ է սխալ հասկացել:Շարունակեմ՝
Ուղարկել եմ ՖԲ-յան ակտիվիստ Melanya Petrosyantsին.Հունաստանից,տեսեք թե ինչ է գրել ձեր,իմ կողմից ուղարկված նյութը կարդալուց հետո՝ Melanya PetrosyantsԳայանէ Պողոսյանին, որպէս լրագրող, չգիտէմ, միայն ելնէլով այս նյութից, միանգամից կարող եմ ասէլ, որ անկախ նույնիսկ ունէցած նա պրոֆէսիոնալ լրագրող չէ և ոչ էլ երկրի շահը պաշտպանող ճիշտ քաղաքացի, առավէլ ևս, ծառայության մեջ գտնվող բարձրաստիճան սպա. Պարոն Նուբար Ասլանյան, Ձէր դիտարկումնէրը ճիշտ էն.տիկին Մելանիան է՞լ է սխալ հասկացել:Ուղարկել եմ նկարիչ Տիգրան Վարդիկյանին Լեհաստանից,տեսեք ինչ է գրել «Tigran Vardikyan Իմ պատասխանը տգետ լրագրողին!!!!!!!»եւ կցել իր ծաղրանկարը ձեր«պատվին»...Տիգրանն է՞լ է սխալ հասկացել ձեր ստատուսը:Շարունակեմ՝ Karine Hayrapetyan,Արեւմտյան Հայաստանի կառավարության մշակույթի գործերի պատասխանատու՝ Գերմանիայից.Այս հարգարժան տիկնոջը եւս ես եմ ուղարկել ձեր ստատուսը ,խնդրելով,եթե հարմար է գտնում՝ պատասխանի:Պատասխանեց,խնդրեմ՝ «Karine Hayrapetyan Գայանե Պողոսյան, այդքան անտեղյակ լինել հայ ազգի պանդխտության պատմությանը, իրական կյանքին, ինչպես կարող է լրագրող լինել, մի՞թե չգիտես, որ ժողովրդի հիմնական մասը այս 20 տարիների ընթացքում, կերակրվել, հագնվել է, ապրում է «փախած» հայերի շնորհիվ: Պետությունն էլ կանգուն է,« փախած » հայերի շնորհիվ, թե՞ հայերին հիմա էլ բաժանում եք էրդողանի նման 2 մասի հայաստանցիներ եւ սփյուռք»: Գուցե ուզում եք ինձ մեղադրել,որ ես եմ նրանց թելադրել թե ինչ գրեն,կամ կաշառե՞լ եմ......այ սա կլիներ հոյակապ:Շարունակե՞մ ցուցակը.նայեցեք Мамикон Тигранян-ի արձագանքը,ընդ որում նա ցիտում է ձեզ,խնդրեմ՝« Мамикон Тигранян-Gayane Poghosyan ,նրանք, ովքեր առանց ամոթի հեռվից վայրահաչում են, սովի, ցրտի, խավարի տարիներին արտերկրում փորները լցնելուց հետո, թող գոնե հիմա Հայաստան գան, եթե այդքան շատ են մտահոգված Հայրենիքի վիճակով:».............Հիմա այսքանից հետո քեզ ինչ ասեմ կամ ինչ...............Գոնե ներողություն խնդրի մարդկանցից,որ այս հիմարությունները դուրս ես տվել...»: Օրիորդ Գայանե Պողոսյան «Էս էլ նի՞խտ»:Ես սխալ հասկացա ձեր ստատուսը, երկրորդը, երրորդը,չորրորդը...ինչ է,մեզ ինչի տեղ եք դրել:ԿՐԿՆՈՒՄ ԵՄ սրանք այն մարդիկ են,որոնց ես ուղարկել եմ ձեր ստատուսը ամբողջությամբ եւ խնդրել իրենց կարծիքը:Մամիկոնին չէի ուղարկել,նա կարդացել էր արդեն իմ կողմից պատին կախված ձեր ստատուսը եւ հաճույքով մեջբերում արել ձեր թեւավոր խոսքերը...:
Իսկ Андрей Сарториус –ին է՞լ եմ ես ասել(այս ընկերը տեխնիկական գիտությունների դոկտոր է)թե ինչ գրի,կամ թե ինքն է՞լ է ձեզ սխալ հասկացել,խնդրեմ՝«Андрей Сарториус Gayane Poghosyan tesel eq banaky inchpisin karoxa yev piti lini? banaky bant chi vor poxov azatven, kam hojarakam nsten! cex chem shprtum, darnacac em vor hpartanalu voch mi ban voch mi bnagavarum chka...»:
Կրկին խնդրեմ՝ Ակադեմիկ «Гагик Карапетян Hoxagund@ mekn e, mardn azat , vortex uzi kapri, ir iravunkn e».Ե՞ս եմ հուշել ակադեմիկին թե ինչ գրել:Գրել է,կարդալուց հետո իմ կողմից պատին կախած ձեր ստատուսը:
Օրիորդ մայոր լրագրող:
Խոստովանեք,որ տաքացած եք եղել եւ թույլ եք տվել անվայել հարձակումներ արտագաղթողների հասցեին եւ խնդրեմ հիշեք այս տողերը՝ ՈՉ ՈՔ ՉԻ ԼՔԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԸ, ԱՅԴ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ ԼՔԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ, ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ,ՈՐՈՆՑ ԽՈՍԱՓՈՂՆԵՐԻՑ ԵՔ ՆԱԵՒ ԴՈՒՔ:
Հաղթանակի օրվա կապակացությամբ ՊՆ Սեյրան Օհանյանը պատվոգրով պարգեւատրել է լրագրող,ՊՆ մայոր հարգարժան Գայանե Պողոսյանին իր անբասիր աշխատանքի համար:Մենք նույնպես միանում ենք շնորհավորանքին մեր ընկերական շարժով: ...
ՆԱԽԱՐԱՐՆ ՈՒ ԵՍ
Իմ նախարարը՝
Աստծո հրեշտակ
Ամեն մի բառը,
Ինձ համար՝ մուշտակ:
Ծլում եմ ծաղկում
Գործերով բարի,
Ու գովքն անում
Իմ նախարարի:
Դե նա էլ գիտե,
Գիտե ես ով եմ
Արդ նախարարիս
Ցավը ես տանեմ:
Ն.Ա.Հայֆա,Իսրայել,09.05.14.
|