«Եվրոպայի Հայերի Միության
Ֆորում»-ի(ԵՀՄՖ) Համագումարին
Նախագահ պրն. Աշոտ Գրիգորյանին
Իսրայելի Պետախ Տիկվայի «Նաիրի»
Միության Հիմնադիր Կազմից Հարգելի Նախագահ, դոկտոր Աշոտ Գրիգորյան, հարգելի Համագումար
Պետախ Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի» միությունը գրանցվեց Իսրայելի Արդարադատության Նախարարությունում 2005թ. – ին որպես հայկական կազմակերպություն, որի հիմնական նպատակը կենտրոնական ամենահայաշատ Պետախ Տիկվա քաղաքում հայապահպանման ու Մայր Հայրենիքի հետ ջերմ հարաբերությունների ստեղծումն էր, չնայած սրան որպես համայնքային կառույց միությունը գործում էր դեռևս 2004թ.-ից: Ժամանակի առումով հնարավոր չէ թվարկել այն ձեռքբերումներն, որոնք արձանագրվեցին միության երկարամյա գործունեության անդյունքում:
Հայաստանի Հանրապետության ու Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ, կոմպոզիտոր Նուբար Ասլանյանից, որը մեր միության ամենապատվավոր անդամներից մեկն է, տեղեկացանք, որ բարեկամ Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավիայում, սեպտեմբերի 6-8-ն անցկացվելու է «Եվրոպայի Հայերի Միության ֆորում» - ի(ԵՀՄՖ) Համագումարն ու որի աշխատանքներին հրավիրված է մասնակցելու նաև պրն. Ասլանյանը:
Թույլ տվեք Պետախ Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի» միության հիմնադիր կազմի անունից ողջունել Ձեզ՝ Հարգելի պրն. Գրիգորյան և ողջ Համագումարի մասնակիցներին՝ ցանկանալով բեղմնավոր ու ազգանվեր աշխատանք և հուսալ որ Ձեր ջանքերի շնորհիվ կամրապնդվի կապն Եվրոպական բոլոր հայկական կազմակերպությունների միջև:
Մենք էլ մեր կողմից ուրախ կլինենք անդամակցել ու մասնակցել Ձեր հայրենանվեր աշխատանքներին ու նախագծերին:
Հարգանքներով՝
Պետախ-Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության հիմնադիր կազմ
Նախագահ՝ Արտյոմ Չերնամորյան
|