Ն ա ի ր ի

                   Н а и р и                

N a i r i

Меню сайта

Категории каталога
Новости [606]
 
Праздники Армении
Праздники Армении
 

Мини-чат
500

Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 



Главная » Файлы » Новости » Новости

Նախագահ Սերժ Սարգսյանի Ամանորի շնորհավորական ուղերձը
[ ] 05.01.2016, 17:21

                          

Սիրելի՛ հայրենակիցներ,

      Մի քանի րոպեից մենք հրաժեշտ կտանք 2015 թվականին: Անցնող ամբողջ տարին իսկապես հագեցած էր իրադարձություններով ու տպավորություններով: Մենք ոգեկոչեցինք Մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համահայկական և համաշխարհային ընդգրկում ունեցան: Կարծում եմ, որ 2015 թվականը հայոց պատմության մեջ առաջին հերթին մնալու է մեր անմեղ զոհերի սրբադասման իրողությամբ:

Այս տարի մենք բոլորս համայն հայության միասնականության բացառիկ դրսևորումների վկան դարձանք: Համատեղ ջանքերով և արժանապատիվ կեցվածքով մենք մեր ուղերձը հղեցինք աշխարհին: Համոզված եմ, որ գալիք տարում ևս հայկական բոլոր կառույցները, անհատները և ողջ սփյուռքը շարունակելու են աշխատել ուս ուսի՝ հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն հայության բոլոր հատվածների:

Այսօր աշխարհն ապրում է ծանր ու լարված պայմաններում: Ցավոք, 2015 թվականը ոչ միայն չբերեց լիցքաթափում և առկա պատերազմների սառեցում, այլև որոշ դեպքերում մեծացավ լարվածությունը, թեժացան պատերազմների օջախները: Աշխարհի տարբեր ծայրերում չնվազեցին անմեղ քաղաքացիների կյանքեր խլող անմարդկային ահաբեկչական գործողությունները: Ահա այս համապատկերում և այս համատեքստում Հայաստանն ապրեց ևս մի խաղաղ ու կայուն տարի: Մենք շարունակեցինք լինել աշխարհի ամենաապահով երկրներից մեկը: Շարունակեցինք շենացնել մեր երկիրը, կառուցել ճանապահներ, տներ, դպրոցներ, հիվանդանոցներ՝ մտքում մշտապես ունենալով ավելին անելու երազանքը:

Անցնող տարին մեր երկրի համար նշանավորվեց ևս մեկ կարևոր պետական-քաղաքական իրադարձությամբ: Մենք բարեփոխեցինք Հայաստանի հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը: Համոզված եմ, որ միասին դուռ բացեցինք քաղաքական ու տնտեսական զարգացման նոր հնարավորությունների առջև: Դուռ բացեցինք ավելի ապահով, ավելի ազատ և ավելի ներդաշնակ երկիր ունենալու համար:

Ավանդաբար այս տոնական գիշերը մենք բաժակ ենք բարձրացնում մեր զինվորականների համար: Նրանք այն ամուր վահանն են, որի թիկունքում ապրում ենք մենք: Այն ամենաթանկը, ինչ ունենք, վստահված է նրանց: Եվ նրանք ամենաթանկն են մեզ համար: Հակառակորդը նենգ է, և դա նորություն չէ: Իսկ Հայաստանի զինված ուժերը ամուր են, ինչպես միշտ: Հայոց բանակն այսօր իր հագեցվածությամբ և մարտունակությամբ բարձր է, ինչպես երբևէ:

Մաղթենք մեր զինվորականներին անփորձանք ծառայություն: Մաղթենք խաղաղություն մեր երկրին և ողջ աշխարհին:

Շուտով կմտնենք 2016 թվական: Նոր տարում մենք պատրաստվում ենք նշել Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձը: Արդեն քառորդ դար մենք ազատ ենք ու անկախ: Դժվար է հիշել, թե վերջին անգամ երբ է մեր երկիրն ունեցել 25-ամյա անկախություն: Սա ենթադրում է 20-25 տարեկանների նոր ու պայծառ մի սերունդ, որ չի պատկերացնում, թե ինչ է անկախ պետություն չունենալը. ազատ է ու անկաշկանդ թե՛ հոգեբանորեն, թե՛ քաղաքականապես:

Սա նոր ու երիտասարդ Հայաստան է, որ բաց է աշխարհի առաջ՝ ընդունելու նոր՝ առաջադիմական գաղափարներ, ընդունելու աշխատանքի և կենցաղի նոր մշակույթ, որ ապրելու և ընթանալու է արդի աշխարհին համաքայլ: Մենք նոր տարի ենք մտնում նոր քաղաքական համակարգով, նոր լիցքերով ու հույսերով՝ համոզված, որ մեր տունը մենք ենք կառուցում և կառուցում ենք ճիշտ հիմքերի վրա: 25-ամյա Հայաստանը դեռևս մեր երազանքների Հայաստանը չէ, բայց պարտադիր և ամուր հանգրվան է այդ ճանապարհին:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մաղթում եմ ձեզ երջանկություն և ամենայն բարիք նոր՝ 2016 թվականին:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

 

Категория: Новости | Добавил: nairi
Просмотров: 518 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:
Форма входа

Поиск
 
Вы вошли как
18.221.147.141
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

 


Друзья сайта

Статистика
 


Copyright N a i r i © 2024