Ն ա ի ր ի

                   Н а и р и                

N a i r i

Меню сайта

Категории каталога
Новости [606]
 
Праздники Армении
Праздники Армении
 

Мини-чат
500

Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 



Главная » Файлы » Новости » Новости

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը
[ ] 05.01.2015, 02:11

 

Սիրելի հայրենակիցնե՛ր, Շնորհավորում եմ ձեզ Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Անցնող տարում մենք շարունակեցինք մեր ընթացքը, շարունակեցինք կառուցել, շարունակեցինք նորոգվել ու զարգանալ որպես հասարակություն և որպես պետություն: Խոստովանենք, որ այդ ամենն արվում էր բարդ աշխարհաքաղաքական պայմաններում: 2014 թվականն աչքի ընկավ աշխարհում տեղի ունեցող փոթորկալից իրադարձություններով:

Ցավոք, այդ փոթորիկները դեռ լիովին չեն հանդարտվել: Ընդամենը մեկ տարի առաջ թերևս քչերն էին պատկերացնում, թե ինչ արագությամբ կարող են զարգանալ դեպքերը, և որքան բացասական կարող են լինել դրանց հետևանքները: Հայաստանի իշխանությունների առաջին խնդիրն է եղել մեր ժողովրդին և մեր երկիրը հնարավորինս հեռու պահել այդ փոթորիկներից, պահպանել Հայաստանի և Արցախի խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունը:

Միշտ չէ, որ հնարավոր է լինում թափ առնող տարբեր բացասական միտումներից ամբողջովին հեռու մնալ, որովհետև մենք աշխարհի մասն ենք: Որքան էլ փոքր համարենք մեր երկիրը, մենք աշխարհի մասն ենք: Սիրելի՛ հայրենակիցներ, Անցած տարին հատկանշվեց մեր սահմանների վրա լարվածության աննախադեպ աճով: Սա այն իրականությունն է, որի մեջ մենք ապրում ենք: Մեր բանակը իր առջև դրված խնդիրները լուծում է պատվով և մասնագիտական բարձր մակարդակով: Չեմ կասկածում, որ այսօր` Ամանորի տոնական սեղանների շուրջ, մենք անպայման բաժակ ենք բարձրացնելու` խմելով մեր զինվորների ու սպաների կենացը՝ մաղթելով նրանց բարի ծառայություն: Մենք մուտք ենք գործում 2015 թվական: Տարին, իհարկե, խորհրդանշական է: Մենք պատրաստվում ենք պատշաճ կերպով անցկացնել Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: Բոլորս միասին դա անելու ենք արժանապատվորեն:

Նշելու ենք կյանքի հաղթանակը մահվան հանդեպ` ընդգծելով այն հերոսական ու փառահեղ ուղին, որ անցավ մեր ժողովուրդը: Ընդգծելու ենք վերապրելու, վերածնվելու և ազատագրվելու այն կամքն ու ջանքը, որ դրսևորեց մեր ժողովուրդը: Ընդգծելու ենք նաև այն առատ հունձքը, որ տվեց հայ հանճարն իր երկրին ու աշխարհին անցած հարյուր տարվա ընթացքում: Սիրելի՛ հայրենակիցներ, Արտաքին հանգամանքները կարող են դասավորվել այս կամ այն կերպ, բայց ամենակարևորը և վճռորոշը լինելու է այն, ինչ մե՛նք ենք անելու մեր ընտանիքների և մեր երկրի համար: Մենք կարող ենք շատ բան անել և անում ենք քայլ առ քայլ: Մենք զարգացնելու ենք մեր տնտեսությունը նոր պայմաններում` օգտվելով այն հնարավորություններից, որոնք բացվելու են տեսանելի ապագայում: Մենք շարունակելու ենք մեր ուղին դեպի ազատ, ապահով և բարեկեցիկ Հայաստան: Աստծո օրհնությամբ մենք շարունակելու ենք հաղթել՝ շարունակելու ենք հաղթել ապրելով ու արարելով:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

http://www.azatutyun.am/content/article/26771784.html

 

Категория: Новости | Добавил: nairi
Просмотров: 502 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:
Форма входа

Поиск
 
Вы вошли как
18.119.135.231
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

 


Друзья сайта

Статистика
 


Copyright N a i r i © 2024