Ն ա ի ր ի

                   Н а и р и                

N a i r i

Меню сайта

Категории каталога
Новости [606]
 
Праздники Армении
Праздники Армении
 

Мини-чат
500

Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 



Главная » Файлы » Новости » Новости

ՆԿԱՐԻ ՕԾՈՒՄ ՀԱՅՖԱՅԻ ՍԲ. ԵՂՅԱ ԵԿԵՂԵՑՈՒՄ
[ ] 28.11.2012, 00:32

Նկարում՝ Երուսաղեմի Սրբոց Հակովբյանց միաբանության պատրիարքական տեղապահ Տ. Արիս Արք. Շիրվանյան,  Տ. Տիրան Աբեղա Հակոբյան, Տ. Տիրայր Քահանա Հովակիմյան
 
 
    Նոյեմբերի 24-ը Հայֆայի հայ համայնքի համար դարձավ պատմական և միևնոյն ժամանակ նշանակալի մի օր: Համայնքի Սբ. Եղյա եկեղեցին մինչեւ այսօր չուներ Սբ. Եղյա մարգարէի անունը կրող պատկեր եկեղեցու ներսում:
 
Այսօր այդ բացը լրացվեց շնորհիվ Դերենիկ Յովակիմեանի, ով Տիրոջ օրհնութեամբ արժանացավ հեղինակը դառնալ եւ վերոհիշյալ մարգարէի անունով մի գեղեցիկ պատկեր նվիրել մեր եկեղեցուն: Պատկերը նկարված է համաձայն Հին Կտակարանի մեջ առկա պատմության, երբ երկու ագռավներ Տիրոջ հանձնարարությամբ Սբ. Եղյա մարգարեին ամեն առավոտ և երեկոյան հաց ու միս էին բերում( Թագ. Գ 17. 1-7):
 

Նկարում՝ Երուսաղեմի Սրբոց Հակովբյանց միաբանության պատրիարքական տեղապահ Տ. Արիս Արք. Շիրվանյան, Տ. Տիրան Աբեղա Հակոբյան, Հայաստանի և
Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ Նուբար Ասլանյան
 
Պատկերի օծումը կատարեց Երուսաղեմի Սրբոց Հակովբյանց միաբանության պատրիարքական տեղապահ Տ. Արիս Արք. Շիրվանյանն, իսկ պատարագը մատուցեց Տ. Տիրան Աբեղա Հակոբյանը: Նկարի օծմանը զուգադիպեց նաև վանքի հանգուցյալ պատրիարքի` Տ. Թորգոմ Արք. Մանուկյանի մահվան քառասունքն, որի համար հոգեհանգստյան պաշտոն կատարվեց Սրբազան Հոր հանդիսապետությամբ: Օծված նկարն իր տեղը գտավ եկեղեցու մուտքի աջ պատին, որը մինչև այսօր թափուր էր:
 
Տ. Տիրայր Քհն. Յովակիմեան
 
Категория: Новости | Добавил: nairi
Просмотров: 500 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:
Форма входа

Поиск
 
Вы вошли как
3.141.21.106
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

 


Друзья сайта

Статистика
 


Copyright N a i r i © 2024