Ն ա ի ր ի

                   Н а и р и                

N a i r i

Меню сайта

Категории каталога
Новости [606]
 
Праздники Армении
Праздники Армении
 

Мини-чат
500

Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 



Главная » Файлы » Новости » Новости

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով եղավ Երուսաղեմում
[ ] 23.02.2010, 00:32
 
         Փետրվարի 15-16-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով եղավ Երուսաղեմում: Հայրապետական պատվիրակության կազմում էին Բրազիլիայի Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև արքեպիսկոպոս Ղարիբյանը, Արգենտինայի Հայոց Թեմի առաջնորդ Տ.Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան Թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ԱՄՆ Հայոց Արևմտյան  Թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը, Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ Տ. նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Մայր Աթոռի դիվանապետ Տ.Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն և Տ. Գարեգին աբեղա Համբարձումյանն իբրև գավազանակիր:
 
 
    Թել-Ավիվի Բեն Գուրիոնի անվան միջազգային օդանավակայանում Գարեգին Բ Հայրապետին դիմավորեցին Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի պատվիրակությունը՝ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի գլխավորությամբ, Իսրայելի իշխաևությունների և հայկական համայնքի ներկայացուցիչներ: 
 
 
   Գլխադիր Սրբ. Հակոբոս մատուռում աղոթքից հետո, Սրբոց Հակոբյանց Մայրավանքում Գարեգին Բ Կաթողիկոսն օրհնության խոսքով դիմեց հայ հոգևորականներին, կրթական հաստատությունների ներկայացուցիչներին ու հավատացյալներին:
 
 
 
 
      Երեկոյան Պատրիարքարանում մեծ ընդունելություն կազմակերպվեց Վեհփառ Հայրապետի գլխավորությամբ, որի ժամանակ հանդիսավորությամբ ընթերցվեց Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը Հանրապետության բարձրագույն «Ս.Մեսրոպ Մաշտոց» շքանշանով Երուսաղեմի Հայոց Պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանին գահակալության 20, քահանայության 70, և ծննդյան  91-ամյակի կապակցությամբ պարգևատրելու մասին:
 
 
 
 
         Հանդիսությանը ներկա էին Երուսաղեմի  Լատինաց   Պատրիարքը, Ասորական ու Ղպտիական եկեղեցիներից ներկայացուցիչներ:Այստեղ էր նաև Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի արտակարգ ու լիազոր
դեսպան Շեմի Ցուրը:
 
 
 
     Հունվարի 16-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ շարունակվեց  պատրիարքարանի  միաբանական ժողովը՝ քննարկվեցին Սուրբ երկրում հայ եկեղեցու ունեցվածքի պահպանման ու տնօրինման, ինչպես նաև
Երուսաղեմի Հայոց Պատրիրաքության առջև ծառացած այլ խնդիրներ:
 
      Նյութերի մի մասը վերցված է  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի պաշտոնական կայքից:
 
 
Նյութը պատրաստեց՝ Արտյոմ Չերնամորյանը
 
 
Категория: Новости | Добавил: nairi
Просмотров: 659 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:
Форма входа

Поиск
 
Вы вошли как
18.225.54.199
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

 


Друзья сайта

Статистика
 


Copyright N a i r i © 2024