Այս օրերին «Արմավիա» ավիաընկերության նոր ուղիղ ավիաչվերթի բացման մասին լուրը շատ արագ տարածվեց իսրայելահայերի շրջանում: Իհարկե շատ լավ կլինի, որ այն իրոք իրականանա. նախ կամրապնդվեն երկու պետության բոլոր տեսակի կապերը՝ թե դիվանագիտական, թե տնտեսական և ինչու չէ նաև մշակութային: Հնրավորություն կստեղծվի իհարկե նաև մոտ 12 ժամ «Ավստրիական ավիաուղիներով» ճանապարհորդելու փոխարեն, 3 ժամից լինել հայրենիքում: Կստացվի արդյոք այս ձեռնարկը, թե ոչ, միայն ժամանակը ցույց կտա: Մինչ այդ ստանում ենք տարբեր բովանդակությամբ նամակներ, հիմնականում երկրի հյուսիսի մեր նախկին հայաստանցիներից, որոնք Լիբանանյան 2-րդ պատերազմի ժամանակ «Հեզբոլլահի» «Կատյուշաներից» ու «Կասսամներից» իրենց երեխաներին, ծերերին ու կանանց փրկելու համար դիմեցին Հայաստանի կառավարությանն, որն էլ «Արմավիա» -ի ինքնաթիռն ուղարկեց Իսրայել: Օդանավակայան եկած ութսուն քաղաքացուց միայն 49-ը մեկնեցին՝ վճարելով երկկողմանի թռիչքի համար: Արդյունքում «Արմավիա» - Հայաստանի կառավարություն «երկխոսության» արդյունքում, հայերին Իսրայել չվերադարձրեցին:Գումարի կեսից մի փոքր ավելին վերադարձրեցին ու վերջ: Յուրաքանչյուրն վերադարձավ Իսրայել ինչպես կարող էր: Հայտնի
ավիավթարից հետո կապն ընդհանրապես կտրվեց: Մնում է հուսալ, որ այս անգամ ամեն ինչ
կստացվի:
Ստորև ներկայացնում ենք ՀՀ և Իսրայել կոմպոզիտորների միության անդամ Նուբար Ասլանյանի 2006-19-12 «Ազգ» թերթի ֆորումում տպագրված «Հարց ու Պատասխանը» կոմպոզիտորի և «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միքայել Բաղդասարովի միջև:
Նուբար Ասլանյան, Հայֆա, Իսրայել:, 2006-19-12 «Ազգ» Բարեւ Ձեզ պրն մեծահարուստ Հարգելի Միքայել Բաղդասարով. Դիմում եմ Ձեզ հույսով, որ մոտիկից ծանոթ եք հայոց Լեզվին,գիր ու գրականությանը: Մտավախությանս պատճառը Ձեր կենսագրականն է: Բացի այդ, հայտնի է,որ մեծ մարդիկ այնքան էլ ժամանակ չունեն, (եթե չասեմ՝ նաեւ ցանկություն), ընթերցելու իրենց հասցեագրված նամակները, վասնզի այդ նպատակի համար հաստիքով գրող-կարդացող-պատասխանողներ ունեն: Եւ քանի որ Ձեզ ուղղված հարցս ավելի քան ԼՈՒՐՋ է, ուստի կուզեի հուսալ, որ նյութս ոչ թե Ձեզ պիտի կարդան (այն էլ լավագույն դեպքում), այլ կարդաք ինքներդ՝ /այստեղից էլ իմ անհանգստությունը հայոց լեզվի վերաբերյալ/: Կարծում եմ մտահոգությունս հասկանալի է, եւ տա Աստված , որ սխալված լինեմ: Հարգելի Մեծահարուստ. «Արմավիան» նույնպես Ձեզ է պատկանում, ուստի շնորհակլություն իսրայելյան պատերազմի օրերին ՀՀ Կառավարության հետ մեկտեղ հայրենանավեր չվերթ կազմակերպելու եւ նախկին (ոչ իրենց մեղքով) հայաստանցիներին Հայաստան ժամանակավոր տեղափոխելու համար: ՀԱՐՑ՝ Հայտնի՞ է արդյոք Ձեզ, որ «Արմավիան» հայերեն ասած, «քցեց» իսրաելահայերին՝ հրաժարվելով իր կողմից պարտավորված հետադարձ չվերթից (տոմսերը վաճառվել էին երկկողմ թռիչքի համար) եւ խաբված, լքված, արհամարհված ու ստորացված մարդիկ, (երկու ամսականից մինչ 81 տարեկան), օտար ամայի ճամփեքով (եւ հասկանալի է ՝ ոչ գեղեցիկ արտահայտություններով «Արմավիա»-ի հասցեին (մեղա քեզ մեղա), վերադարձան Իսրայել՝ ով ինչպես կարողացավ...անտեր թափառական... 45 հոգի: Հասկանալով, որ «Ազգ»-ի հնարավորությունները Ձեզ ուղղված հարցերի առումով սահմանափակ են, կարճ լինելու համար խնդրում եմ ժամանակ գտնել եւ ընթերցել armtown.com 19.09.06, 23.09.06,11.12.06 համարները՝ այնտեղ ամեն ինչ գրված է: Շատ պիտի խնդրեմ, որ Ձեր պատասխանի մեջ չկրկնվեն «Արմավիա»-ի գլխ.տնօրեն պր.Ն.Բելլու յանի /վեց նամակիս չպատասխանելուց հետո/` 18.10.06 ի պատասխանը (այն էլ իմ՝ ՀՀ Նախագահին դիմելուց հետո), ուղղված ՀՀ կառ. առընթեր ավիացիայի գլխ.վարչ.պետի տեղակալ պրն Ա.Պողոսյանին, որն ինձ ուղարկեց նույն վարչության աշխատակազմի ղեկավար պրն Լ.Ջավադյանը: Եթե փորձ արվի կրկնել Բելլույանին, ապա խնդրեմ կարդացեք իմ պատասխանը նույն armtown. com 11.12.06-ի համարում՝ ուղղված Ա.Պողոսյանին եւ Լ.Ջավադյանին, եւ փաստերի ներքո կհամոզվեք Ն.Բ.ի պատասխանների սնանկության մեջ: Իսկ ավելի ճիշտ, գտեք ժամանակ, եկեք Իսրայել (դա Ձեզ համար կոպեկ չարժե), կհանդիպեք տառապյալ ժողովրդի հետ (գուցե ես ամբողջապես սխալ եմ), եւ կիմանաք ճիշտը: Խոստանում ենք ԱՐԺԱՆԻ ընդունելություն (խորովածախառը): Պարոն Բաղդասարով. դրամ ինչ որ կերպ կարելի է վաստակել, կորցրած ԽԻՂՃԸ՝ ոչ մի կերպ... Ես Ձեզ՝15.06.07-ին սիրով, ընտանյոք հանդերձ հրավիրում եմ Ա.Խաչատուրյանի համերգասրահ՝ ունկնդրելու իմ «Սիփանայ Քաջեր» կոնցերտ պոեմը` նվիրված Մեծ եղեռնի 90 ամյակին: Ի դեպ, քանի որ ես եւ մենակատար որդիս պետք է ներկա լինենք, ապա լավ առիթ է ոմանց համար հաշվեհարդար տեսնելու մեզ հետ, քանզի ես , «Արմավիա»-ի կյանքը շատ կերա... Հարգանքներով Նուբար Ասլանյան 19.12.06,Հայֆա, Իսրայել: Շնորհակալություն «Ազգ»-ին՝ մեր տագնապին առաջին արձագանքողին՝ 18.07.06 ին: Ահա իմ տվյալները Հեռֆաքս՝+(972)772011133,բջջ.972524797027 Email:noubar@012.net.il- ------------------------------------------------------------------------------------------------------
Դժբախտաբար ես հայերեն լավ չգիտեմ, բայց ինձ համար թարգմանեցին ձեր հարցը: Իմ կենսագրության հետ կապված Ձեր նախանձախնդրությունը գուցե համարժեք հետաքրքրություն արթնացրեց առաջացրեց ձեր կենսագրության հանդեպ: Դուք գտնվում եք Իսրայելում այն ժամանակ, երբ այնտեղ ռմբակոծում են, ես շատ-շատ անհանգստանում եմ ձեզ համար, քանի որ ցանկացած պահի կարող է պատահել այն, ինչ ոչ ոք չէր ուզի, որ լինի: Հենց դրա համար մենք օգնեցինք դուրս գալ Իսրայելա- լիբանյանյան պատերազմի պատերազմի պատճառով դժբախտության մեջ ընկած մարդկանց: Եվ ձեզնից բացի էլի 9 չվերթներ ենք կազմակերպել Բեյրութից: «Արմավիա» ընկերությունը մասնավոր է, եւ այդ թռիչքները միայն վնասաբեր են: Այդ պատճառով կառավարության հետ որոշվեց բաժանել վնասները: Եվ ինչ վերաբերում է ձեր ետադարձ թռիչքին, ապա մեր կառավարությունը ձեզ ետ ուղարկելու հարցը չվճռեց, որի պատճառով դուք տեղ հասաք ձեր միջոցներով: Ի միջի այլոց, «Արմավիան» այդ ժամանակ էլ ակտիվ օգնություն ցուցաբերեց: Ինձ հաճելի է, որ դուք երաժշտության հետ կապված ընտանիք եք: Եթե արվեստի մարդ եք, ապա պիտի ավելի մեծահոգի լինեք եւ ավելի լավ հասկանաք այն ամենը, ինչ կատարվում է: Դուք ինձ հրավիրում եք եղեռնի 90-ամյակին նվիրված ձեր համերգին: Ուզում եմ հայտնել, որ մենք չափազանց շատ աջակցում ենք եղեռնի վերաբերյալ միջոցառումների անցկացմանը, եւ դուք ու ձեր որդին, այդ համերգի մասնակիցները, եւ մենք բոլորս, ամեն ինչ անում ենք, որ հայերի ցեղասպանությունը ճանաչվի ողջ աշխարհում: Եվ նաեւ կարծում եմ, որ մարտական գործողությունների ընթացքում դուք կարող էիք ավելի շատ լինել Հայաստանում, այլ ոչ թե շտապել ետ` դեպի պատերազմը, ուր շատ վտանգավոր է: Մենք համոզված էինք, որ եթե դուք մնայիք հայրենիքում, եւ հայրենիքի, եւ ձեզ համար շատ ավելի լավ կլիներ: Բայց քանի որ դուք այդքան շտապում էիք, մենք չհասցրինք ուղերթ կազմակերպել: Մեր խնդիրն էր` օգնել եւ դուրս հանել մարդկանց վտանգավոր գոտուց, որը եւ արեցինք: Այդ խնդիրը մենք ինքներս ենք մեր առջեւ դրել, ոչ ոք մեզ չի ստիպել: Կարծում եմ, որ «Արմավիայի» գործունեությանն ավելի տեղյակ լինելու դեպքում, դուք ձեր կարծիքը կփոխեք եւ ավելի հարգանքով կվերաբերվեք մեր աշխատանքներին:
Նյութը պատրաստեց՝ Արտյոմ Չերնամորյանը
|