Մենք պետք է բարոյական պարտավորություն ունենանք` կանգնելու այն մարդկանց կողքին, ովքեր տուժել են: Թուրքերը կոտորել են հայ ժողովրդին և որքան էլ կարևոր դիվանագիտական հարաբերություններ լինեն, երբեք չպետք է որևէ մեկին լեգիտիմ իրավունք տալ` խուսափել հիշատակումից:
23/4/2012
Անցած հինգշաբթի Իսրայելը նշեց Հոլոքոստի Հիշատակման օրը: Այնպիսի դարաշրջանում, որտեղ կան բավականին շատ մարդիկ, ովքեր ժխտում և արհամարհում են չարիքն ու սարսափը, գոյություն ունի մեկ կարևոր ամսաթիվ, որը թույլ չի տալիս արհամարհել, ճնշել կամ մոռանալ: Իսրայել պետությունը ամեն տարի հիշում և ամբողջ աշխարհին հիշեցնում է, որ սարսափը տեղի է ունեցել: Այս առումով Հոլոքոստի հիշատակման միջազգային օրը կարևոր և նշանակալի ձեռքբերում է ամբողջ հրեա ժողովրդի համար:
Հայ ժողովուրդը ևս Ցեղասպանություն է ապրել: Թուրքերի կողմից 1.5 միլիոնից ավել հայերն են սպանվել, հարյուր հազարավորները արտաքսվել և աքսորվել: Թուրքերը երբեք չեն ճանաչել ահավոր կոտորածները, չեն ստանձնել պատասխանատվությունը և չեն փախհատուցել զոհերի և ցեղասպանությունը վերապրածների ընտանիքներին: Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերություններին չվնասելու համար, Իսրայելը խուսափել է որևէ պաշտոնական արձագանք տալուց և այդ թեմայով որևէ հայտարարություն անելուց:
Անցած տարի Իրայելի Քնեսետ խորհրադարանի նախագահ Ռուբի Ռիվլինը բավականին իմաստուն գտնվեց և խորհրդարանում հիշեցրեց հայոց ցեղասպանության մասին: Քնեսետի կին անդամները, օրինակ` Զահավա Գալ-Օնը և Նինո Աբիսաձեն գործում են հօգուտ այս հարցի, բայց Իսրայելը որպես պետություն ոչ ճանաչում, ոչ էլ պաշտոնապես նույնանում է հայ ժողովրդի և նրա տառապանքների հետ:
Երեկ հայ համայնքի կողմից տեղի ունեցավ ամենամյա §Հոլոքոստի օր¦ արարողությունը, որին առաջին անգամ մասնակցեցին հրեա կանայք` հստակորեն ցույց տալով իրենց դրական վերաբերմունքը համայնքի հանդեպ: Նրանք հրեա կանայք են, ովքեր պատրաստվում են դժվարին ուղևորություն սկսել Հայաստանում և հավատում են, որ մենք` որպես ազգ և ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, չպետք է թույլ տանք ցեղասպանության լեգիտիմացումը, եթե նույնիսկ խոսքը գնում է մեկ այլ ազգի կամ ժողովրդի մասին: Որպես հրեա կանայք, մենք լիահույս ենք, որ կարող ենք կանգնեցնել Հայոց ցեղասպանության մասին անտեղյակությունը:
Մենք մոռանալու արտոնություն չունենք
Այսօր Իսրայելում բազմաթիվ հայեր են ապրում, որոնց ազգականներն ու ընտանիքները կոտորվել և սպանվել են թուրքերի կողմից: Այս ցեղասպանությունը դեռևս ապրում է նրանց մեջ. նրանք կրում են ոչ միայն սեփական վշտի և այս աղետի ցավը, այլ նաև տառապում դաժան անտեղյակության և այս աղետի ճանաչման ժխտման պատճառով: Նրանք ապրում են մի երկրում, որն ամեն տարի ամբողջովին ոտքի է կանգնում և հսկայական ներդրումներ ու ջանքեր կիրառում` պայքարելու ընդդեմ իր սեփական ցեղասպանության մասին անտեղյակության, սակայն նրանք չունեն համարձակություն` հիշեցնելու և հիշատակելու այլ ժողովուրդների աղետը:
Հրեա ժողովրդի վերապրած ցեղասպանությունը նրանց համար կտակ է թողել. ոչ միայն հիշել և հիշեցնել չարիքի մասին, այլ նաև օգնել և աջակցել ուրիշներին հիշատակման և հիշեցման գործում: Մենք պետք է բարոյական պարտավորություն ունենանք կանգնելու այն մարդկանց կողքին, ովքեր տուժել են: Թուրքերը կոտորել են հայ ժողովրդին, և որքան էլ կարևոր դիվանագիտական հարաբերություններ լինեն, երբեք չպետք է որևէ մեկին լեգիտիմ իրավունք տալ` խուսափել հիշատակումից:
Ժամանակն է ոտքի կանգնել և բացահայտ ասել, որ Իսրայելի քաղաքացիները չեն ուզում մասնակցել ցեղասպանության մասին անտեղյակության ցանկացած տեսակի աջակցությանը: Մենք մոռանալու արտոնություն կամ ուրիշներին մոռանալ օգնելու իրավունք չունենք: Փաստորեն, Հայոց ցեղասպանության ժխտմամբ մենք այս կամ այն ձևով աջակցում ենք Հոլոքոստի ժխտմանը. չկա ոչ մի ցեղասպանություն աշխարհի ցանկացած ժողովրդի, որ կարելի է ժխտել: Որպես հրեա ժողովուրդ և Իսրայելի քաղաքացիներ, մեզ համար նախընտրելի է հայերի աչքերին նայել առանց գլուխներս կախելու: Զոհերը պետք է աջակցեն և հասկանան միմյանց, ոչ թե ամաչեն:
Հեղինակը ՄԱԳՄԱ ԾՐԱԳՐԻ գլխավոր տնօրենն է, որի խումբը այս տարի այցելելու է Հայաստան
http://www.nrg.co.il/online/1/ART2/360/834.html?hp=1&cat=479&loc=27
Հեղինակ՝ Յֆատ Յեգերը
Թարգմանվել է Ամալյա Հարությունյանի կողմից
|