Ազատամարտիկ Աշոտ Իսախանյանը ողջ հանրությանն ու հայությանն հղել է հաղորդագրություն` խնդրելով օգնել իր ընտանիքին: «Անկախության բանակի շարքերում 1988-1994 թթ. կամավոր՝ հայրենսիրական ոգով տոգորված, մահ կամ ազատություն ընտրելով, մասնակցում էի Արցախի և Հայաստանի ազատագրական և պաշտպանական մարտերին, որի ժամանակ հինգ անգամ վիրավորվել եմ:
Հաշվառված եմ Սյունիքի աշխարհազորում, անձնական համարս Ս. Ա. 234: Ծնողներս մահացել են, տունս հրդեհվել է 15 տարի առաջ: Բանն այն է, որ հիմա ընտանիքս գտնվում է սոցիալապես շատ ծանր վիճակում, ինքս ցավոք ինչ-ինչ անարդարացի պատճառներով դատապարտվել եմ, իսկ 2013 թվականի դեկտեմբերի 26-ին Դատապարտյալների հիվանդանոցում վիրահատվել՝ աջ երիկամս հեռացրել են՝ չարորակ ուռուցք էր, մի կերպ մահից եմ փրկվել: Ընտանիքս՝ կինս և 13 տարեկան դստրիկս, այսօր գտնվում են սոցիալապես շատ ծանր վիճակում, ապրում են տիկնոջս հայրական տանը՝ Գորիսում. Ավանգարդի փողոց 5, շենք 14, բն. 3 հասցեում:
Խնդրում եմ՝ օգնեք ընտանիքիս: Վստահ եմ և հուսով, որ մեր ազգի բարեգթությունը դեռևս հիմնահատակ չի կորել և հնարավորության սահմաններում ձեռք կմեկնեք ընտանիքիս: Կանխավ խոնարհապես շնորհակալ եմ բոլորիցդ:
Աշոտ Միհրանի Իսախանյան; հեռ. 077 04 36 13 :Նա նաև տրամադրել է իր պարգևներից մի լուսանկար, որը ներկայացնում ենք, իսկ մանրամասների համար կարող եք գրել մեկնաբանություններում կամ Ազատատենչ հայերի էջին:
Էջը դիտելու համար սեղմեք այստեղ
|