Ն ա ի ր ի

                   Н а и р и                

N a i r i

Меню сайта

Категории каталога
Новости [606]
 
Праздники Армении
Праздники Армении
 

Мини-чат
500

Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 



Главная » Файлы » Новости » Новости

Որմնանկարները, անպատճառ, պիտի վերադարձվեն
[ ] 22.07.2011, 03:31
Գյումրեցիներս վճռական ենք տրամադրված, մեր պապերի պես «1851 թվին Ներսես Ե կաթողիկոսը տանել է տալիս պատկերը Էջմիածին...: Ապա, Աղեքսանդրապոլի ժողովրդի դիմումներին զիջելով, 1852 թվին վերադարձնում են պատկերը եւ դնում Ս.Աստվածածին եկեղեցում»: Շիրակում շարունակվում է Մինաս Ավետիսյանի որմնանկարներն իրենց ծննդավայր վերադարձնելու համար ստորագրահավաքը: Արդեն մոտ 8 հազար մարդ է ստորագրել վարչապետին ուղղված այդ դիմումի տակ: Սակայն, չնայած դրան, այստեղ եւս ոչ բոլորն են լավ տեղյակ բուռն քննարկվող հարցի մանրամասներին, քանի որ տեղեկության հիմնական աղբյուրը` հեռուստատեսությունը, կամ միակողմանի է ներկայացրել խնդիրը, կամ հակադիր կողմերին էկրան է տրամադրել առանձին- առանձին: Այդ պատճառով, երբ խոսում են մշակույթի նախարարության աշխատողները, մարզպետարանի մշակույթի բաժնի երկարամյա պետը (մարզպետի ներկայիս խորհրդականը) եւ նկարչի որդին, գործին անծանոթ մարդիկ կառավարության որոշումը ճիշտ են համարում: Դե, իհարկե, այդ անխիղճ ու անպատասխանատու գյումրեցիք այսքան տարի մատը մատին չեն խփել ազգային արժեք ներկայացնող որմնանկարները լավ պահպանելու եւ վերականգնելու համար: Իսկ սրտացավ կառավարությունը պետական սեփականություն հանդիսացող գույքից երկուսը տեղափոխել է, վերականգնել ու իր պատից կախել, մյուս երկուսն էլ հանձնել օդակայանին: Իսկ որմնանկարները տանելու դեմ այդ աղմուկ հանողներն ուղղակի ժողովրդի մեջ իրենց անունը բարձրացնելու, մարզպետին քարկոծելու եւ քաղաքապետի մոտ լավամարդ դուրս գալու համար են ելել ոտքի: Իսկ մյուս կողմը նախ բերում է բազում փաստեր, այն մասին, որ գյուրմեցիները տարիներ շարունակ չեն լռել, այլ պարբերաբար ահազանգել են ամենատարբեր ատյաններում եւ կառույցներում: Օրինակ, «Կայունություն եւ առաջընթաց» ՀԿ-ն վաղուց հետազոտել, նկարահանել եւ համացանցում տեղադրել է որմնանկարների ողբալի վիճակը ցույց տվող լուսանկարները, համապատասխան կոչով դիմել եւ պետական իշխանություններին, եւ հանրությանը, մի քանի անգամ այդ հարցի քննարկում կազմակերպել: Բայց շատ հեռու եւ շատ հետ չգնանք: Խոսենք վերջին ժամանակներում արածի մասին: Ինչպես հայտնում է Գյումրու քաղաքապետարանի մամուլի քարտուղարությունը, համայնքապետարանն այդ հարցի առթիվ 2009 թվականից տարբեր գրություններով դիմել է մշակույթի նախարարությանը: Օրինակ, համայնքի ավագանին պատրաստակամություն է հայտնել բյուջեից գումարներ տրամադրելու համար եւ այդ մասին ուղիղ մեկ տարի առաջ` 2010-ի հունիսի 26-ին գրավոր հայտնել վարչապետին ու մշակույթի նախարարին: Ահա եւս մեկը, որ ուղարկվել է 2010-ի դեկտեմբերի 16-ին. «Գյումրու քաղաքապետարանը ... համայնքի 2011թ. բյուջեով նախատեսում է անհրաժեշտ ֆինանսավորում Մ. Ավետիսյանի որմնանկարները ոչնչացումից փրկելու եւ դրանք քաղաքի նշանակալից հասարակական շենքերում տեղադրելու համար: ...Խնդրում ենք զորավիգ կանգնել եւ աջակցել մեր ծրագրերի իրականացման գործում` տրամադրելով համապատասխան մասնագետներ...»: Տասն օր անց մշնախը դրական պատասխան է հղել. «...Ողջունում է... նախաձեռնությունը եւ պատրաստ է աջակցելու քաղաքապետարանին ...տրամադրելով բարձրակարգ մասնագետներ»: Ավելին, այս տարվա հունվարի 25-ին քաղաքապետը հանդիպել է Մինասի որդի Արմանին եւ վերահաստատել այդ գործի համար գումար տրամադրելու իր պատրաստակամությունը: Ինչը գոհունակությամբ է ընդունվել վերջինիս կողմից եւ 10 օր անց քաղաքապետարանի ու «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի միջեւ համաձայնագիր է կնքվել այդ մասին: Եւ հանկարծ պարզվում է, որ կառավարությունն ու Արման Մինասիչը զուգահեռ բանակցություններ են վարել այլոց հետ` նրանց գցելով անհարմար վիճակի մեջ, արհամարհելով գյումրեցոնց իրավունքներն ու ջանքերը: Անձամբ ինձ համար այժմ նույնիսկ կարեւոր չէ, թե գյումրեցիները որմնանկարները պահպանելու համար որեւէ բան արե՞լ են, թե՞ ոչ: Եթե անգամ ընդունենք, որ ոչինչ էլ չեն արել, ի՞նչ իրավունքով են դրանք տարվել այստեղից: Թեկուզ եւ` գեներալ գուբերնատորի գրավոր համաձայնությամբ: Թե՞ երբ գեներալներն են խոսում` մուսաները լռում են: «Պատասխանատու» մուսաները` գուցե, բայց ազատ մարդիկ` հաստատ ոչ: Այլապես կարող է մի օր էլ որեւէ մի պաշտոնյա, մեծահարուստ սփյուռքահայ, տեղացի բիրդան աղա մեր նշանավոր Ծակ Քարը ցանկանա տանել, որ իր բորդելում դնի ու սլավոնուհիները դրա միջով պորտապարով անցնեն, ինքն էլ կայֆ բռնի: Կամ որեւէ խաչքար, մատուռ, եկեղեցի: Կարող են չէ՞ ասել` այսինչ գյուղի, ներեցեք, համայնքի, ավերակ տաճարը, քանի որ դուք չեք կարողանում վերականգնել, պարոն Հաստաքսակյանն ուզում է տանել իր հիպերսուպերմինիմարկետի մեջ հավաքել տա: Նախադեպն արդեն ստեղծվել է, կարող են: Բայց քանի որ այդ որմնանկարներն ազգային արժեք են եւ պետության սեփականությունը, 1996 թվից էլ մարզպետարանին են հանձնվել որպես սեփականություն, ո՞վ պիտի դրանց պահպանությամբ զբաղվեր, եթե ոչ այն պետական պաշտոնյաները, որոնք այսօր մեզ մեղադրում են դրանք լավ չպահելու համար: Թե՞ իրենց գործը միայն բեմերից ու ամբիոններից ճառ ասելն է: Ինձ համար պարզ է, թե գործի պատասխանատուները` մշնախը եւ մարզի մշակույթի բաժնի երկարամյա պետը (մարզպետի ներկայիս խորհրդականը), փոխանակ լռելու, մեղա գալու, ինչու են, մեղադրելով գյումրեցիներիս, փորձում հանրությանը թյուրիմացության մեջ գցել: Պարզ է, նախարարը իրեն, իսկ խորհրդականը յուր պետի խոսքն արդարեցնելու եւ իր` այդ ուղղությամբ անգործությունը քողարկելու համար է դա անում: Բայց ինչու՞ գյումրեցիներիս հեղինակությանը կպչելով: Մի՞ թե սխալի համար ներողություն խնդրելն ավելի պատվաբեր չէ: Մի հարց էլ նկարչի որդուն. իսկական մեղավորներին դատի տալու փոխարեն, ի՞նչ իրավունքով ես գյումրեցիներիս վրա հոխորտում: Իսկ դո՞ւ ինչ ես արել հորդ ստեղծած այդ գործերը պահպանելու համար: Հենց դու որմնանկարների վրա «մի հատ պահակ դնեիր» քո հիմնադրամի հաշվին: Կամ եթե ենթադրում ես, թե մինչեւ վերջին օրը` հունիսի 10-ը, երբ, պայմանավորվածությունը խախտելով, որմնանկարները գողացաք, հեռուստախցիկների առաջ ասած քո խոսքերը մենք մոռացել ենք, սխալվում ես: Տեսագրությունները մնում են: Այդ օրը ժամը 12-15-ին նախարար Հ.Պողոսյանի` «սասունցու տված խոսքերն» էլ լավ են հիշում նրան Երեւանում` իր աշխատասենյակում հանդիպած գյումրեցիք` Շիրակի պատմամշակութային հուշարձանների եւ արժեքների պահպանման հանձնախմբի անդամները: Ինչեւէ: Հակառակ այդ խոստումնախախտների, գյումրեցիներս մեր խոսքի եւ մեր ունեցվածքի տերն ենք: Բոլոր 4 որմնանկարները` եւ կառավարությունում կախվածները, եւ օդակայանում փակցվելու համար վերականգնվողները, մերն են: Դրանց համար ժամանակին մենք նկարչին վճարել ենք: Դրանք պիտի անպատճառ վերադարձնենք: Ձեւերը գիտենք: Ովքեր կասկածում են, թող նորից կարդան ուղիղ 160 տարի առաջ տեղի ունեցած պատմության կարճ շարադրանքը, որ որպես նախաբան դրված է հոդվածի սկզբում: Պատմություն, որը մեզ է հասել Արտակ եպիսկոպոս Սմբատյանի գրառումներով: Խոսքը «Եօթվիրաց» Ս.Աստվածածնի պատկերի մասին է, որն այսօր էլ իր տեղում է` Գյումրում: Եւ այդ նկարի պատվին է առաջնորդանիստ եկեղեցին կոչվում նաեւ «Յոթ Վերք»: Դա, ըստ ավանդության, Ղուկաս ավետարանիչի նկարածն է: Ահա թե ինչու են Մայր Աթոռում ցանկացել, որ նման սուրբ մասունքն իրենց մոտ լինի: Բայց, ինչպես կարդացիք վերը, գյումրեցոնց նախնիները կարողացել են անգամ մեծ հարգանք վայելող կաթողիկոսին համոզել հետ վերադարձնելու Շիրակի ունեցվածքը: Իմացած եղեք, որ այսօրվա տղերքն էլ պակասը չեն իրենց պապերից: Եկող տարի` «Եօթվիրաց»-ի վերադարձի 160- ամյակի հետ նշելու ենք նաեւ մեր 4 որմնանկարների հայրենադարձությունը... Զբաղվելու ենք նաեւ Շիրակից Երեւան տարված այլ արժեքների վերադարձով: Բավական եղավ:
 Համլետ Մոսինյան, Գյումրի
 
Անհրաժեշտ հետգրություն.
 
Մեր հարազատ կառավարության` անգամ բարի խոսքերն են արդեն չարագույժ դառնում: Գյումրում 3 տարի առաջ անցկացրած արտագնա թատերականացված նիստի ժամանակ վարչապետը հայտարարեց, որ մշակույթը պիտի Երեւանից տեղափոխվի մարզեր ու, ինչպես տեսաք, սկսեց ...հակառակ գործընթացը: Հետո ասաց` գյուղատնտեսության եւ շինարարության տեսակարար կշիռը ընդհանուր տնտեսության մեջ պիտի կրճատել, արդյունաբերությանը մեծացնել, բայց ...հակառակը եղավ. բոլորն էլ նվազեցին: Վերջերս էլ հայտարարվեց, որ իշխանությունը դեմքով շրջվում է դեպի գյուղ, եւ արդեն զգացվում են դրա ...ծանր հետեւանքները: Ուստի, ստիպված դիմում ենք մեր սիրելի կառավարությանը. ոչ մի հարց մի քննեք, ոչ մի որոշում մի ընդունեք, թողեք մենք մեր յուղով տապակվենք, մինչեւ լավ ժամանակները գան:
 
 
Կարդացեք նաև ՝  «Ազատություն» ռադիոկայանի նյութերը՝
 

Գյումրեցիները հետ են պահանջում 4 որմնանկարները կամ Մինասը մեզ, Հասմիկը ձեզ


Категория: Новости | Добавил: nairi
Просмотров: 472 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:
Форма входа

Поиск
 
Вы вошли как
18.222.182.226
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

 


Друзья сайта

Статистика
 


Copyright N a i r i © 2024