Լուսանկարում՝ Քնեսետի պատգամավոր, «Մերեց» կուսակցության նախագահ, հայ ժողովրդի բարեկամ Զահավա Գալոնը(լուսանկարը վերցրած է պատգամավորի պաշտոնական կայքից)
Որքան մեծ եղավ «Իսրայել Բեյտեյնու» թարգմանաբար «Մեր տունը Իսրայելն է» կուսակցության ղեկավար, Իսրայելի Քնեսետի պատգամավոր, Իսրայել-ադրբեջան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ավիգդոր Լիբերմանի զարմանքն, երբ փետրվարի 17-ին «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագծի քննարկումն իսկական փորձություն դարձավ նրա համար: Կարծես ամեն ինչ «լավ էր ընթանում», իր հավատարիմ բարեկամներից մեկը՝ ազերապաշտ պատգամավոր Ռոբեր Իլատովը ներկայացրել էր «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագիծն ու քննարկումների ժամանակ այն փակուղի մտավ ու անսպասելի գուցե հետևանքներ նաև ազերիների սիրած «դոլլարապաշտ» հրեա պատգամավորների համար կունենա:
Ձայն էր խնդրել նաև Քնեսետի պատգամավոր, «Մերեց» կուսակցության նախագահ, հայ ժողովրդի բարեկամ Զահավա Գալոնը.
- Արդյոք «Իսրայել բեյտեյնուն» այն կուսակցությունն է, որ պետք է նախագծեր պատրաստի «Օտարերկրյա գործակալների մասին», այն դեպքում, երբ դուք փող եք ստանում ազերի չինովնիկներից, - խորհրդարանի ամբիոնից նա դիմեց Լիբերմանին:
Իսրայելում գործող «Ազիզա» - Իսրայել – ադրբեջան միջազգային ասոցիացիայում դուք բոլորդ պտտվող դռան տարբերակով եք նստում. Ովքեր որ պատգամավոր, չեն նստում են այս կազմակերպության հիմնադիր կազմում:
Նրա ելույթն աղաղակներով խանգարում էր մեկ այլ «Իսրայել բեյտեյնուի» պատգամավոր Սոֆիա Լանդվերն, ում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին մեղադրում էին կաշառակերության և փողերի լվացման մեջ: Այս կուսակցության մեկ այլ պատգամավոր Իսրայել –ադրբեջան խորհրդարանական բարեկամության նախկին նախագահ Ռոբերտ Իլատովը զուտ քմծիծաղով լսում էր տիկին Գալոնին, իսկ «պառտիայի» ղեկավար Լիբերմանը կարծես շոկի մեջ էր ու նույնիսկ չէր արձագանքում: Բայց իր գործընկերների աչքին բարձրանալու համար ի վերջո Լիբերմանն էլ պատխասխան ճառով հանդես եկավ՝ տիկին Զահավային էլ մեղադրելով ինչ որ հիմնադրամների հատկացրած սեմինարների գումարները մսխելու մեջ:
Հետաքրքիրն այն է, որ այս օրենքի նախագծի քննարկման շուրջ ծագած բանավեճը բավական արձագանք գտավ հրեական մամուլում բայց ոչ ի օգուտ Լիբերմանի: Նա միայն ռուսալեզու մեկ երկու կայքերում իր պատասխանը տվեց «Մերեցին» վստահեցնելով, որ նա ազերիների գործակալը չէ:
Հայ ժողովրդի բարեկամ Զահավա Գալոնն իր ելույթի վերջում ավելացրել էր.
- Ես դիմում եմ կառավարության իրավաբանական խորհրդատուին, որպեսզի զբաղվի Ձեր հարցով: Դուք միլիոններ եք ստանում ազերի չինովնիկներից այս «Ազիզա» կազմակերպության միջոցով, որը դուք եք ստեղծել:
«Հայ Դատը» շատ բարձր գնահատեց հայ ժողովրդի բարեկամ Զահավա Գալոնի այս ելույթն ու նախաձեռնությունն ու իրոք ոգևորված էր, որ խորհրդարանի ամբիոնից կրկին խոսվեց Հայոց Ցեղասպանության ճանաչման ու ազերիների «գործակալների» մասին: Բավական լուրջ ազդեցություն ունեցավ նաև հրեական «Հաարեց» թերթի արձագանքն, որն իրերը կոչեց իրենց անուններով: Մարտին «Հայ Դատի» պատասխանատուները կհանդիպեն հրեա պատգամավորի հետ ու ավելի մանրամասն կքննարկեն կատարվելիք աշխատանքները Քնեսետում:
|