Ն ա ի ր ի

                   Н а и р и                

N a i r i

Меню сайта

Категории каталога
Новости [606]
 
Праздники Армении
Праздники Армении
 

Мини-чат
500

Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 



Главная » Файлы » Новости » Новости

Ու՞ր ես Շիրազ.նորից ասա՝ «Գնա մեռի,արի սիրեմ»...
[ ] 09.01.2011, 18:30
 
 

     Հիմա հայաստանյան որոշ արվեստախառն պետական այրեր կսկսեն ցավակցություն եւ ափսոսանքներ հայտնել,իսկ գուցե եւ լան,մազեր փետտեն,թաշկինակներ քամեն (աման-աման) տեսակ, տեսակ ճառերով պատմեն Դուրյանի մեծության,անգամ իրենց փայլուն հարաբերությունների մասին Մեծն Մաեստրոի հետ:
Ու՞ր ես Շիրազ.նորից ասա՝ «Գնա մեռի,արի սիրեմ»...
 
      Բայց այդ նենգ կեղտերից եւ ոչ մեկը իր վրա չի վերցնելու մեղքի այն բաժինը,որի պատճառով Մեծ Հայը լքեց իր Հայրենիքը եւ մեկնեց Մոսկվա՝ կրթելու այլոց ,այն դեպքում,երբ կարող էր դիրիժյորության վարպետության մի ամբողջ փունջ դասեր պարգեւել արվեստի մեջ դեռ երեկվա,իսկ այսօր արդեն բիրդան աղա դարձած,հետն էլ Արվեստի վաստակավոր գործիչ անվանումը առած,գնած,գողացած,շրջապատի հաշվին յուրացրած,բայց ոչ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ կոչումը:Ու կհանդիպի Մաեստրոն նրանց,վերեւում,ու կթքի զանոնց երեսներին,եւ իհարկե նրանք էլ կասեն, վայ, տես, անձրեւ է գալիս... 1992թվի ցուրտ ձմեռն էր:Օպերային թատրոնի դահլիճը լեփ լեցուն էր ԻՍԿԱԿԱՆ արվեստագետներով եւ արվեստասերներով: Պատճառը՝ Օհան Դուրյանը կատարում էր Բեթհովենի թիվ 9 անմահ սիմֆոնիան:Ցուրտ էր,շատ ցուրտ,բայց ոչ ոք դահլիճը չլքեց:Հերոսներ էին նաեւ կատարող երաժիշտները երգչախմբով հանդերձ:Համերգի հիանալի ավարտից հետո ինձ մոտեցավ Ռադիոյի երաժշտական խմբագրության մեկնաբանը(Վալիկը) համերգի առթիվ տպավորության հարցազրույցի խնդրանքով: Եւ ահա թե ինչ ասացի,-Ես չէ,որ պիտի գնահատեմ Օհան Դուրյանի Արվեստը ,ամե նամեծ գնահատականը այս ցուրտ,չտաքացվող դահլիճի լեփ լեցուն լինելն է...

Դու եկար ու գնացիր,
Դու եկար ու,մնացիր,
Սերունդների համար մեր,
Թողեցիր անմահ գանձեր...
ՕՐՀՆՎԻ ԱՆՈՒՆԸ ՔՈ...
 
Նուբար Ասլանյան:Հայֆա,Իսրայել:06.01.11.

Категория: Новости | Добавил: nairi
Просмотров: 457 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:
Форма входа

Поиск
 
Вы вошли как
3.146.37.242
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

 


Друзья сайта

Статистика
 


Copyright N a i r i © 2024