Նկարում՝ Երուսաղեմի ժող.գործիքների «Անդրանիկ» համույթը՝ Տիգրան և Աշոտ Սահակյաններ
Յաֆֆոյի Սուրբ Նիկողցայոս վանքի միջնադարյան պատերն այդքան բազմաոճ հայկական երգեր չէին լսել: Մի երեկոյի ընթացքում միահյուսվեցին թե ժողովրդական ու գուսանական և թե ժամանակակից էստրադային, փողային երաժշտությունները:
Նկարում՝ Հայֆայի Սիմֆոնիկ նվագախմբի մենակատար, փողային գործիքների ուսուցիչ, «Ջազ Բենդ» ջազային խմբի մենակատար Արմեն Ասլանյանը
Հայֆա հյուսիսային քաղաքից իմանալով կազմակերպվելիք համերգի մասին Արմեն Ասլանյանն ու հայտնի երգիչ, դաշնակահար Աշոտ Դավթյանը շտապեցին միանալ իրենց բարեկամներին: Այնպիսի մի պահ ստեղծվեց երբ ներկա հայաստանցիների մոտ տպավորություն ստեղծվեց թե գտնվում են մայր հայրենիքում: Եղան նաև ելույթներ. Յաֆֆո և Հայֆա քաղաքների հոգևոր հովիվ հայր Ավետիս վարդապետ Իբրաջյանն բացման խոսքով հանդես եկավ, «Նաիրի» միության հիմնադիր կազմի անդամ Տիգրան Մամաջանյանն ու Երուսաղեմի «ՀՈՄԵՆԸՆԴՄԵՆ»-ի ատենապետ, դաշնակցական Սերոբ Սահակյանը:
Նկարում՝ Յաֆֆո և Հայֆա քաղաքների հոգևոր հովիվ հայր Ավետիս վարդապետ Իբրաջյանը
Մոտ 130 հայ էր մասնակցում այս գեղեցիկ մշակութային տոնին, վիճակահանություն եղավ նաև. մարդիկ բազմաթիվ նաև նվերներ շահեցին:
Նկարում՝ «Նաիրի» միության հիմնադիր կազմի անդամ Տիգրան Մամաջանյան
Իսրայելի միակ դուդուկի վարպետ Աշոտ Սահակյանի հրավերքով իրենց դյութիչ ձայնով ներկաներին մեծ ուրախություն պարգևեցին հայտնի հրեա երգչուհի Դոռիտ Ֆարկաշն ու նրա ամուսինը՝ Շուկի Շուկին
Նկարում՝ հրեա երգչուհի Դոռիտ Ֆարկաշն ու նրա ամուսինը՝ Շուկի Շուկին
|