Ն ա ի ր ի

                   Н а и р и                

N a i r i

Меню сайта

Категории каталога
Новости [606]
 
Праздники Армении
Праздники Армении
 

Мини-чат
500

Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 



Главная » Файлы » Новости » Новости

Փետրվարի 26 - ին Երկրի կենտրոնում բնակվող հայերը տոնեցին Տյառնընդառաջի տոնը
[ ] 06.03.2014, 19:39

 

Տյառնընդառաջի տոնը Հայ Առաքելական եկեղեցին համարում է տերունական տոն, քանի որ այն քառասուն օրական Հիսուսին տաճար բերելու հիշատակությունն է: Քրիստոսի ծննդից քառասուն օր հետո, համաձայն առաջնածինների մայրերի մաքրագործման մասին հրեական օրենքի, Հովսեփն ու Մարիամը նրան տանում են Երուսաղեմի տաճար՝ Աստծուն ընծայելու: Ըստ մովսիսական օրենքի՝ ծննդաբերությունից հետո կանայք որոշ ժամանակ համարվում էին անմաքուր: Եթե նորածինը տղա էր, ապա մաքրության համար սահմանված էր 40, իսկ եթե աղջիկ՝ 80 օր:

Ս.Աստվածածնի պարագայում այս օրենքն անիմաստ էր, քանի որ նրանից Ծնվածը՝ Հիսուսը, հղացվել էր Հոգու զորությամբ: Երուսաղեմի բնակիչները ջահերով ու ճրագներով շտապում են տեսնելու տաճար Եկողին՝ միմյանց ձայն տալով: Տեղ հասնելով նրանք տեսնում են մանուկ Հիսուսին՝ ծնողների հետ: Վերջիններս մտնում են տաճար, որտեղ նրանց ընդառաջ է գալիս Սիմոն ծերունին:

Ավետարանը հայտնում է, որ նա «արդար ու աստվածավախ էր»: Աստծուն տեսնելու այդ անմար փափագի համար Աստծո Սուրբ հոգին նրան խոստանում է, որ նա մահ չի տեսնի մինչև Տիրոջ Օծյալին տեսնելը: Տյառնընդառաջ նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ կամ Տիրոջն ընդառաջ դուրս գալ: Ժողովրդի մեջ օգտագործելի են նաև տոնի «Տերնդեզ» կամ «Տրնդեզ» անվանումները: Տյառնընդառաջը նշվում է Քրիստոսի ծննդից 40 օր հետո՝ փետրվարի 14-ին:
 
Տոնի ծիսական արարողությունները սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությամբ, այնուհետև կատարվում է նախատոնակ: Նախատոնակի արարողությունը սկսվում է եկեղեցում ջահեր, մոմեր կամ ճրագներ վառելով՝ որպես օրինակ Քրիստոսի՝ երեկոյան ժամին տաճար գալու: Խարույկ վառելը և նրա շուրջը պտտվելը կամ վրայով թռչելը Տյառնընդառաջի ժողովրդական ավանդույթներից է:
 
Սա հնագույն ժամանակներից հասած սովորույթ է: Կրակի վրայից նախ թռչում են նորապսակները, ապա նաև նրանց հարազատները: Քրիստոնյաները, կրակը որպես Քրիստոսի ծառա, բերում են Նրան ծառայեցնելու:

Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանն ավանդաբար եկեղեցական տոներն նշում է հին տոմարով, որով պայմանավորված, 13 օր հետո են անցկացվում տոնակատարությունները:
 
Բացի Երուսաղեմյան ծիսակատարություն-ներից շատ մարդաշատ ու աշխույժ է անցնում Թել-Ավիվ–Յաֆֆոյի Սրբ. Նիկողայոս վանքում տեղի ունեցող տոնական եկեղեցական այս միջոցառումն, որին մասնակցելու համար երկրի կենտրոնի մի շարք քաղաքներից հայերը շտապում են հայկական վանք:

Փետրվարի 26-ին Թել-Ավիվ-Յաֆֆոյի Սրբ. Նիկողայոս վանքի տեսուչ, հայր Ավետիս վարդապետ Իբրաջյանն բոլոր հայերին երեկոյան հավաքում է նախ վանքում, որտեղ կտարում է եկեղեցական հիմնական արարողությունն, որից հետո տեղի հայկական կազմակերպությունների անդամներն ու հավատացյալ  ժողովուրդը բակում կրակ են վառում և թռչում են կրակի վրայով: Յաֆֆայահայերն ի սկզբանե շատ լավ ընդունեցին նախկին Հայաստանցիներին ու ցանկացած ուրախ, լինի եկեղեցական և թե աշխարհիկ, միջոցառում ավարտվում է ավանդական խորովածով սեղանի շուրջ: Այս տարի էլ բացառություն չէր:

 

 

Категория: Новости | Добавил: nairi
Просмотров: 422 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:
Форма входа

Поиск
 
Вы вошли как
3.22.42.25
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

 


Друзья сайта

Статистика
 


Copyright N a i r i © 2024