Փետրվարի 26-ին ոչ պաշտոնական այցով Իսրայելում էր ԼՂ վարչապետ Արա Հարությունյանը: Վարչապետը մի քանի կարևոր հանդիպումներ էր ունեցել Իսրայելի գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ՝ գյուղա-տնտեսության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների Արցախ ներկրելու հետ կապված:
Պարոն Հարությունյանն Երուսաղեմահայ համայնքի ներկայացուցիչների հետ Ժառանգավորած վարժարանի դահլիճում կայացած հանդիպման ժամանակ մասնավորա-բար կարևորեց Իսրայելի բնության նմանություններն Արցախյան բնության հետ համեմատությամբ և հավելեց, թե այս երկրի հաջողված փորձը կարելի է կիրառել մեզանում:
Չնայած, որ ընդհամենը երկօրյա այցով էր Սուրբ Հողում, այնուամենայնիվ Երուսաղեմի Հայոց պատրիրքարանի հյուրն էր ու հասցրեց տեսնել բոլոր քրիստոնեական կարևոր սրբատեղիներն ու հայոց ժառանգությունը:
Կազմակերպվել էր ընդունելություն նաև Երուսաղեմի Հայոց պատրիրքարանում, որտեղ հանդիպ էր լուսարարապետ, պատրիարքի փոխանորդ Նուրհան արք- եպիսկոպոս մանուկյանի ու միաբանության մյուս անդամների հետ: ԼՂ վարչապետին ուղեկցում էր ՀՀ նախկին Գյուղ.նախարար Դավիթ Լոքյանը: Երկօրյա այս կարճատև այցից հետո պարոն Հարությունյանը մեկնեց Լիբանան:
Նկարում՝ ԼՂ վարչապետ Արա Հարությունյանը, Իսրայելում ՀՀ պատվո հյուպատոս Ցոլակ Մոմջյանը, Հայ Դատի Երուսաղեմի պատասխանատուներից մեկը՝ Ժորժետ Ավագյանը, ՀՀ նախկին Գյուղ. նախարար Դավիթ Լոքյանը, Հայ Դատի Երուսաղեմի մեկ այլ պատասխանատու Հակոբ Սևանը:
|