Ն ա ի ր ի

                   Н а и р и                

N a i r i

Меню сайта

Категории каталога
Новости [606]
 
Праздники Армении
Праздники Армении
 

Мини-чат
500

Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 



Главная » Файлы » Новости » Новости

Պատասխան Անուշ Սեդրակյանին
[ ] 21.05.2011, 18:10
Emmy-Boom-BoomLragir.am - Armenian Online - Sent on 17/05/2011 10:41:57
Պատասխան Անուշ Սեդրակյանին

Հայաստանի եւ Իսրայելի Կոմպոզիտորների միության անդամ, ներկայում Իսրայելի Հայֆա քաղաքում բնակվող Նուբար Ասլանյանն արձագանքել է Անուշ Սեդրակյանի`
Եվրատեսիլ. Ուրախ վերջաբան հոդվածին, որը ներկայացնում ենք նույնությամբ.

Հայերեն բառ, ասացվածք կա: Կոչվում է ապերախտ: Սա հիշեցի այն բանից հետո, երբ կարդացի Ձեր հոդվածը:

Ես ի նկատի ունեմ հոդվածի, մասնավորապես, «Ա» կետը, որը վերաբերվում էր Սփյուռքին, Եւրատեսիլում Էմմիի, իմա՝ Հայաստանի ձախողման մեջ: Միանգամից ասեմ, Էմմին այստեղ կապ չունի: Նա տաղանդափայլ է... (վստահեցեք մասնագիտությանս):

Ինձ թվում էր, որ ասել էիք «ա»ն՝ «շոշափել» էիք Սփյուռք- Հայաստան հարաբերությունները, պիտի ասեիք նաեւ «բ»-ն՝ պատճառն ու հետեւանքը: Իսկ այն՝ չիք: Թերեւս միակ պատճառը Ձեր նշած «Եվրատեսիլում քվեարկում է հիմնականում երիտասարդութ յունը: Եվ սփյուռքահայ երիտասարդությունն այլևս չի ուզում քվեարկել ինչ-որ բանի համար միայն այն պատճառով, որ այն հայկական է: Դրսևորում է ազատ և ինքնու րույն մարդու կեցվածք» մեջբերումն է:

«Պարդոն», սփյուռքահայ երիտասարդը, դեռ, եւ փառք Աստծո, իր ընտանիքի պատկերի արտահայտիչն է, իմա՝ նրա վրա չի կարող հետք չթողնել իր ծնողների, ընտանիքի մտածելակերպն ու մոտեցումը զանազան հարցերի շուրջ, ներառյալ Մայր Հայրենիք: Իսկ ի՞նչ է մտածում ընտանիքը: Նախքան բացատրելս հարցնեմ՝
հարգելիս, օրեկան քանի՞ թերթ եք կարդում, հայկական (եւ ոչ միայն) հեռուստածրագրեր եք դիտում, կամ թե «փորփրում» համացանցը: Ժամանակ չունե՞ք: Իսկ եթե ունեք, արդյոք Ձեզ ծանոթ չե՞ն այն բոլոր «նեյնիմ-նեյնիմ» խաղերը, որոնք «մեծահոգաբար ու սիրով» մատուցվում են այն բոլոր սփյուռքահայերին, որոնք փորձում են «ինչ որ» բան ձեռնարկել Հայաստանում: Որքանի՞ց որքանին է դա հաջողվում, եւ այն էլ ի՞նչ ճանապարհով՝ տեղյա՞կ չեք: Ձեր առաջին իսկ անհամաձայնության դեպքում մի «մեշոկ» ապացույցներ կուղարկեմ՝ սկսած ուսման բնագավառից մինչեւ բիզնես...

Եթե տպագրվում եք lragir.am-ում (ես էլ, եւ շնորհակալ եմ), ապա պիտի Ձեզ ծանոթ լինի 10.05.11. «ՍՓՅՈՒՌՔՆ ԸՆԴԴԵՄ ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻ» հոդվածը, մասնավորապես լրագրող Եկմանյանի ելույթը. «քարը քարին չի թողել», ուրիշ խոսքով՝ «յոթ փութ մեղրով չի ուտվի»: Իսկ եթե ես պատմեմ իմ տառապանքների, անարժան վերաբերմունքի, նաեւ դիրիժոր Թոփչյանին, ՀՊՖՆ-ին, Մշակույթի եւ Սփյուռքի, ԱԳ Նախարարություններին, Կոմպոզիտորների միությանը, Կաթողիկոսին ու ՀՀ Նախագահին հղած անապատասխան նամակներիս մասին...

Եւ գիտե՞ք որն էր մեղքս՝ «համարձակվել» էի Ցեղասպանությանը նվիրված ստեղծագործություն գրել, անունն էլ «ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐ», որի կատարումն արդեն նշանակված էր հունիս 15, 2007 -ին: Չէ, ես միտք չունեմ «ամբիոնը օգտագործել», բայց հարգելիս, Դուք էլ չեք կարող «մախաթը պահել պարկի մեջ», եւ քանի գործում է «քոռը ինչպես Աստծուն է նայում, այնպես էլ Աստված քոռին» ասացվածքը, ուրեմն պիտի շարունակվի «իրար հասկանալու» (Սփյուռք-Հայաստան) արդի այս ձեւը, ներառյալ... Եվրատեսիլ:

Ձեր հայացքների մեջ այնքան եք խորացել, որ անգամ կասկածի տակ եք դնում Սփյուռքի դերն ու նշանակությունը՝ «ենթադրվում է, որ Հայ Սփյուռքը Հայաստանի մեծագույն կապիտալն է»: Կամ էլ ,«վերջապես ձևավորի (Հայաստանը Ա.Ս.) իր քաղաքական օրակարգը, որոշի իր ներկա թշնամիներին ու բարեկամներին, առանց մշտական հետադարձ հայացքների դեպի Սփյուռքը, նրա որոշումները և նրա ցանկությունները:

Նախ, ոչ միայն ենթադրվում է, այլ այդպես էլ կա, եւ մի փորձեք անդամագրվել սեպ խրողների «բանակին»: Եւ մի ուրացեք խնդրեմ այն օգնությունը, որ տարբեր ժամանակներում եւ պարագաներում հասել եւ հասցնում է Սփյուռքը, ներառյալ «մութ ու ցուրտ» եւ ամաչում են ասել, նաեւ, անոթի տարիներին... Եւ զավեշտն այն է, որ այդ օգնությունը ստանալով հանդերձ, ոմանք դարձան «ուտող ուրացող» եւ «զարդարեցին» մեզ Լքող էպիտետով: Անգամ սա լսում ենք բաց, հեռուստաէկրանից... Գուցե Սփյուռքին փնովելուց առաջ փորձեիք պատասխանատվության հրավիրել նշածս տարիների հեղինակների՞ ն, «շնորհիվ» որոնց Սփյուռքն ավելի «փարթամացավ»:
Կհամարձակվե՞ք: Թե՞, «բա որ կատուն գա մեր վրա»... Ի դեպ, ես միշտ մտածել եւ մտածում եմ՝ Հայաստանը այն ժամանակ կդառնա Հայաստան, եթե Սփյուռքից, լսու՞մ եք, Սփյուռքից ժամանեն Սորբոն, Հարվարդ, Օքսֆորդ եւ նմանատիպ գիտատեխնիկական ուսումնական հաստատություններ ավարտած հարուստ (որ փողին «լայաղ» չանեն) հայ, մոտ 8-10 շնորհալի երիտասարդ նախարարներ, ԱՍԱԼԱ-ի հինգ հարյուր զինվորների հետ (որ թալանչի ըմբոստներին «դնեն իրենց տեղը»)...
Ես Ձեզ միայն մի բանով կարող եմ «մխիթարել»՝ միայն Հայաստանը չէ, որ ունի Սփյուռք չընդունողներ...

Կուզեի վերջում անդրադառնալ Ձեր հոդվածի «Գ» կետի վերջաբանին՝ «Տաշիրին»:

Եթե կարճ, յուրաքանչյուրն իրավունք ունի տիրապետելու եւ ծախսելու իր գումարները ըստ ցանկության: Տվյալ, Ձեր նշած պարագայում պրն.Սամվել Կարապետյանը ծախսել է այնպես, ինչպես կուզեր: Լավ է արել: Լավ, քանզի հայտնի է նաեւ, նրա մեծ, լայնածավալ օգնությունը «այլ պարագաներում»: «Հայերեն ասած», թող մի անգամ էլ այդպես լինի...
ՆՈՒԲԱՐ ԱՍԼԱՆՅԱՆ, Հայֆա, Իսրայել

Категория: Новости | Добавил: nairi
Просмотров: 436 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/1 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:
Форма входа

Поиск
 
Вы вошли как
18.191.171.72
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

 


Друзья сайта

Статистика
 


Copyright N a i r i © 2024