Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության հիմնադիր կազմը , 13 դեկտեմբեր 2011 թ.-ին , ՀՀ Նախագահին էր դիմել իսրայելաբնակ հայ կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի հեղինակած, Ցեղասպանության 90- ամյակին նվիրված «Սիփանա քաջեր» ստեղծագործության, հեղինակի համոզմամբ , ՀՊՖՆ-ի և Մշակույթի նախարարության կողմից ցուցաբերած ոչ արդար վերաբերմունքի առիթով, խնդրելով Նախագահին միջոցներ ձեռք առնել:
Երկրի ղեկավարին ուղարկվել է երկու նամակ . առաջինը՝ 2011թ. դեկտեմբերի 13-ին և կես տարի պատասխան չստանալուց հետո 2012 թ.-ի հունիսի 19-ին:
Նամակները զետեղված են մեր կայքում:
Ստորև ներկայացնում ենք ՀՀ Մշակույթի նախարարության աշխատակից (երևի թե , քանզի նշված չէ , թե ինչով է զբաղվում նախարարությունում...) Ա.Սամուելյանի պատասխանն, որը մենք ուղարկեցինք նաև պարոն Ասլանյանին: Ըստ հայ կոմպոզիտորի այդ նամակը չի համապատասխանում իրականությանն, և նա պատրաստվում է պատասխան նամակ հղել՝ փաստացի ապացույցներով:
«Նաիրին» խոստանում է իր կայքում տեղադրել նաև Ն.Ասլանյանի պատասխանը:
Մեր կողմից ավելացնենք, որ, եթե ՀՀ Նախագահին մոտ վեց ամիս հետո կրկնակի հղում չուղարկեինք, ապա չէր բացառվում, որ Ա.Սամուելյանի պատասխանն էլ չլիներ...
«Նաիրին»գործում է իսրայելահայության համար ... և մեր վերջին նամակում ուղղված ՀՀ նախագահին ուղղակի շեշտել էինք, որ Իսրայելում մենք աշխատում ենք և ՀՀ Արտ.Գործ.նախարարության և Սփյուռքի նախարարության փոխարեն.....հանուն հայերի շահերի, իսկ մեր երկիրը մինչև օրս նույնիսկ դեսպան չի նշանակել Իսրայելում, թեկուզ նստավայրը Փարիզ:
Նամակը կարելի է ներբեռնել այստեղ՝ Նամակ
|