Հոկտեմբերի .7-ին «Շանթ» հեռուստաընկերության եթերում մեկնարկեց հեռուստամարաթոն, որի նպատակը Գյումրիում «Թումո» ուսումնակրթական կենտրոն հիմնելն է: Նմանատիպ «Թումո» կենտրոնն, որն առաջինը հիմնվել էր մայրաքաղաքում, օգնում է պատանիներին արժանի կրթություն ստանալ և աշխատանք ունենալ Հայաստանի և ոչ միայն Հայաստանի առաջատար ընկերություններում: Կենտրոնի ստեղծման գաղափարին աջակցել է առաջին հերթին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն, որը շանթ հեռուստաընկերություն իր այցի ժամանակ խոստացել է այն ժամանակավորապես տեղավորել Գյումրու Տեխնոպարկում, մինչև կտրամադրվի Թումո կենտրոնին նոր մասնաշենք:
Ի պատիվ Մեզ՝ Իսրայահայերիս, այս անգամ երկրի հայկական համայնքը բավական ակտիվ մասնակցեց հեռուստամարաթոնին: Նախկինում Հայաստան համահայկական հիմնադրամի կազմակերպած դրամահավաքներն այդքան էլ մեծ հետաքրքրություն չէին վայելում, իսկ այս անգամ բավական ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին Երուսաղեմահայերն, որոնց բարեմաղթանքներն ողջ որվա ընթացքում ցուցադրեցին Շանթի մարաթոնի ժամանակ:
Հոկտեմբերի 7-ին` առավոտյան ժամը 9-ից մինչև կեսգիշեր մարաթոնը հեռարձակվեց ողջ աշխարհում` «Շանթ» Հ/Ը ուղիղ եթերում: Նախնական ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է 300.000$ , սակայն մարաթոնի ժամանակ այդքան գումար չհավաքվեց: Ժամը 24:00-ի դրությամբ հավաքվել էր 163.452 ԱՄՆ դոլլար:
Պետախ Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի» միությունը միանալով մարաթոնին 225.203 դրամ (550 ԱՄՆ դոլլար) փոխանցեց Սիմոնյան կրթական հիմնադրամի բանկային հաշվին: Ըստ էության առաջին անգամ Նաիրիականներն մասնակցեցին այսպիսի կարևոր դրամահավաքի: Շանթ հեռուստաընկերությունն էլ իր հերթին ուղիղ եթերում ներկայացրեց միության հանգանակությունն, որը մեզանում շատ կարևոր է ու «Նաիրի» միության հիմնադիր կազմն ամենայն լրջությամբ էր մոտենում հարցին ու գիտակցում արհեստների ու արավեստի հայրաքաղաքում Թումո կենտրոնի կառուցման անհրաժեշտությունը:
Երկրի ներսում միության բարեգործական ծրագրերը բազմաթիվ են, սակայն չաշխատելով ավանդական հայկական կուսակցությունների ու միությունների անդամավճար գանձելու սկզբունքով, միության ղեկավարությունը դրամական միջոցների հայթայթման հիմնախնդիր ունի, որը չի գոյանում ամսավճարների կամ անդամավճարների հաշվին:
«Նաիրին» սակայն այսքանով իր գործունեությունն ավարտված չի համարում և ապագայում շարունակելու է օգնել Գյումրիի Թումո կենտրոնին:
Լրաքաղը մասամբ կատարված է Շանթ հեռուստաընկերությունից ու օգտագործվել է կայքում տեղադրված նյութերը:
Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միությունն օգտվելով առիթից շնորհավորում է Շանթ հեռուստաընկերությանն իր 20-ամյա բեղմնավոր գործունեության համար և ցանկանում է անխափան եթեր, նորանոր հաջողություններ ու հատկապես շնորհակալություն է հայտնում հեռուստամարաթոնի կազմակերպման համար, որն իրոք խթան կարող է հանդիսանալ տնակային պայմաններում մեծացած սերնդի զարգացման ու 21-րդ դարում հայ հանճարներ կրթելու գործում:
|