Ն ա ի ր ի

                   Н а и р и                

N a i r i

Меню сайта

Категории каталога
Новости [606]
 
Праздники Армении
Праздники Армении
 

Мини-чат
500

Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 



Главная » Файлы » Новости » Новости

Պրն. Արտակ Գրիգորյանի հանդիպումը Պետախ-Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության թոշակառուների հետ
[ ] 18.06.2011, 03:19
 
 
Մեկ շաբաթյա այցով՝ (05-12/06/2011թ.) ընդունելով Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության հրավերքն, Իսրայել էր ժամանել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար պրն. Արտակ Գրիգորյանն, որն մի շարք հանդիպումներ ունեցավ ոչ միայն համայնքային պատասխանատուների ու նախկին հայաստանցի այն թոշակառուների հետ, որոնք այժմ բնակվում են Իսրայելում, այլև հրեա քաղաքական գործիչների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Պետախ Տիկվա քաղաքում բազմաթիվ թոշակառուներ են ապրում, որոնք դեռ Հայաստանի քաղաքացիներ են ու Երկքաղաքացիության ինստիտուտի ներդրմամբ արդեն իսկ հարց է բարձրանում թոշակների վճարման հետ կապված: Իսրայելի շատ քաղաքացիներ թե Ռուսաստանից և թե Ուկրաինայից այօր Իսրայելում թոշակ են ստանում: Ադրբեջանի ու Վրաստանի հետ այս բանակցություններն արդեն երկար տարիներ է ինչ շարունակվում են ու սա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակցի առաջին հանդիպումն էր երկրի պատմության մեջ նախկին ու ներկա թոշակառու հայաստանցիների հետ, որն շատ ջերմ մթնոլորտում անցավ: Ներկայացված տեսագրության այս հատվածը սիրողական որակի է, որի համար հացում ենք Ձեր ներողամտությունը:
Նախարարությունը խնդրո առնչությամբ որոշակի պլաններ է մշակում այժմ և նորություններ լինելուն պես լրացուցիչ կհաղորդվի:

Հանդիպում թոշակառուների հետ
 
Նկարում՝ Պետախ Տիկվա քաղաքի ներկա ու նախկին հայաստանցի թոշակառուներ ու «Նաիրի» միության անդամներ
 
Չնայած, որ այցն ոչ պաշտոնական էր, այնուամենայնիվ պարոն Գրիգորյանին Իսրայելում շատ սիրալիր ընդունեցին  թե Իսրայելի Արտգործնախարարությունում, թե Կնեսսետում և թե Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանում:
 

Կնեսսետում հանդիպում Կոալիցիայի ղեկավար, հայ ժողովրդի բարեկամ Զեև Էլկինի հետ


Նկարում՝ Կնեսսետում հանդիպումից հետո, Արտակ Գրիգորյանն ու կառավարող կոալիցիայի պառլամենտական խմբակցության ղեկավար, Լիքուդի անդամ, հայ ժողովրդի բարեկամ Զեև Էլկինը
 
Թել Ավիվում շատ գործնական ու նաև ճանաչողական բնույթի հանդիպում տեղի ունեցավ Իսրայելի սոցիալական ապահովագրության ինստիտուտի (Բիտուախ Լեումի)  միջազգային բաժնի ղեկավար, դատապաշտպան Յակով Սասպորտայի հետ: Քննարկվեցին մի շարք հարցեր, այդ թվում նաև նախարարների փոխայցելությունների կազմակերպում, Իսրայելի սոցիալական հիմնախնդիրների հարուստ փորձի ուսումնասիրություն ու կիրառում նաև հայաստանում և այլն:
 
Ոչ պակաս կարևոր էր նաև դեռ ձևավորման փուլում գտնվող Իսրայելի Կնեսսետի Իսրայել-Հայաստան միջպառլամենտական բարեկամության խմբի ղեկավար, ընդիմադիր Կադիմա կուսակցության անդամ Նինո Աբիսադզեյի հետ հանդիպումն, որի ժամանակ քննարկվեցին ոչ միայն հրեա ու հայ պատգամավորների փոխհամագործակցության ու փոխայցելությունների հարցն, այլև երկրի Կնեսսետում Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը:
 

Նինո Աբիսադզե և Արտակ Գրիգորյան


Նկարում՝ Արտակ Գրիգորյանն ու Իսրայելի Կնեսսետի Իսրայել-Հայաստան միջպառլամենտական բարեկամության խմբի ղեկավար, ընդիմադիր Կադիմա կուսակցության անդամ Նինո Աբիսադզեն
 
Չափազանց ջերմ ընդունելություն կազմակերպվեց նաև Երուսաղեմի հայկական համայնքում և Բետղեհեմում: Կառուցողական բնույթի հանդիպումներ տեղի ունեցան հայկական բոլոր կուսակցությունների ու միությունների ղեկավարների հետ, ինչպես նաև հանդիպում տեղի ունեցավ ժառանգավորած վարժարանի սրահում՝ համայնքի անդամների ու կուսակցական ու միութենական կազմակերպություն-ների ղեկավարների հետ:
 
14/06/11թ. «Նաիրի» միություն
 
Категория: Новости | Добавил: nairi
Просмотров: 465 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:
Форма входа

Поиск
 
Вы вошли как
3.17.183.187
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

 


Друзья сайта

Статистика
 


Copyright N a i r i © 2024