Էրդողանը մեկ այլ ներողություն է ուզում` այս անգամ Հայաստանից
Աղբյուրը' 07.28.2011 "THE JERUSALEM POST"
Հերբ Կեյնոն
Թարգմանությունը անգլերենից՝ Ամալյա Հարությունյան
Թուրքիայի վարչապետն ասում է, որ Սարգսյանը երիտասարդության մեջ ատելություն է ներշնչում: Իսրայելական աղբյուրն ասում է. «Ո՞վ է պահանջելու Էրդողանից ներողություն խնդրել հյուսիսային Կիպրոսը գրավելու համար»:
Իսրայելը կարող է մխիթարվել, որ այն միակ երկիրը չի աշխարհում, ումից թուրքական վարչապետ Ռեջեպ Թայիփ Էրդողանը ներողություն է ակնկալում. չորեքշաբթի օրը նա ներողություն պահանջեց նաև Հայաստանից:
Թուրքական նոր կայքը' Այսօրվա Զամանը, մեկնաբանելով Էրդողանի ներկայիս այցը Ադրբեջան, նշում էր, որ ըստ Թուրքիայի վարչապետի, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պետք է ներողություն խնդրի նրա համար, որ հայկական դպրոցի աշակերտներին կոչ է անում նվաճել արևելյան Թուրքիան:
Թուրքիայի սպառնալիքները ցույց են տալիս Մարմարայի ճգնաժամին վերջ դնելու նրանց դժկամությունը:
Էրդողան. «Անհնարին է հարաբերությունների բարելավումը քանի դեռ ներողություն չի հայտնվել»:
Մի ուսանողի հարցին, թե արդյոք Հայաստանը հետ կստանա իր արևմտյան տարածքները Արարատ լեռան հետ, որը մեծ պատմական կարևորություն է ունեցել հայերի համար և այժմ Թուրքիայի տարածքում է, Սարգսյանը պատասխանեց. «Դա կախված է ձեզանից և ձեր սերնդից: Ես կարծում եմ, որ մեր սերունդը կատարել է իր առջև դրված խնդիրը. երբ 90-ականներին սկզբին կարիք եղավ թշնամուց պաշտպանել մեր հայրենիքի մի մասը' Ղարաբաղը, մենք դա արեցինք: Ես սա չեմ ասում անհարմար վիճակի մեջ դնելու համար: Իմ տեսակետն այն է, որ յուրաքանչյուր սերունդ իր պարտականություններն ունի և դրանք պետք է պատվով կատարվեն»:
Հայտարարությունը զայրացրեց Թուրքիային: Համաձայն Այսօրվա Զամանի, Էրդողանը ասաց, որ Սարգսյանի վարքագիծը հրահրում էր և փորձ' երիտասարդությանը ատելությամբ լցնելու, որն ըստ նրա, հայ երիտասարդությանը կգցի մթության մեջ:
«Չի կարող լինել նման դիվանագիտություն: Սարգսյանը շատ լուրջ սխալ է թույլ տվել...Նա պետք է ներողություն խնդրի», - ասել է Էրդողանը:
Էրդողանի ներողություն խնդրելու պահանջը ուղղված հայերին տեղի ունեցավ մի քանի օր անց այն իրադարձությունից հետո, երբ նա սպառնաց Իսրայելին պլան Բ-ով' հարաբերությունների հետագա վատթարացում, եթե այն ներողություն չխնդրի անցած տարվա Մավի Մարմարայի միջադեպի համար:
Ո՞վ է ասելու Էրդողանին, որ ներողություն խնդրի Թուրքիայի կողմից հյուսիսային Կիպրոսի գրավման համար:
Մինչ այդ վարչապետ Բենյամին Նեթանյաուի 8 նախարարներից կազմված ավագ խորհուրդը' մարմին, որը հայտնի է որպես օկտետ, հանդիպեց չորեքշաբթի օրը, բայց համաձայն կառավարության պաշտոնյաների, չէր քննարկվել Մավի Մարմարայի հարցը, քանի որ Մարտավարական գործերի նախարար Մոշե Յաալոնը ներկա չէր:
Յաալոնը, ով վերջին շաբաթների ընթացքում ղեկավարում էր իսրայելական խունբը թուրքերի հետ բանակցություններում և փորձում էր վերջ տալ միջադեպին ու վերահաստատել նորմալ հարաբերություններ, հանդես է եկել ընդդեմ Անկարայից ներողություն խնդրելուն:
Ի հավելումն ներողության, Էրդողանը նաև պահանջում է, որ Իսրայելը փոխհատուցում վճարի 9 Մավի Նարմարայի ուղևորների ընտանիքներին, ովքեր զոհվել են' փորձելով կոտրել Գազայի ռազմածովային շրջափակումը:
Քանի դեռ օկտետի ներսում առարկություն կա Թուրքիայից ուղղակի ներողություն խնդրելու դեմ, կա նաև ցանկություն մասնակի ներողություն խնդրել օպերացիոն ձախողումների համար, որոնք հանգեցրին մարդկային զոհերի, բայց ոչ ներողություն խնդրել ամբողջ միջադեպի համար և պատասխանատվություն կրել դրա հետևանքների համար:
Միավորված Ազգերի Պալմերի հանձնաժողովի հաշվետվության արձանագրությունը' կապված միջադեպի հետ, պետք է ներկայացվեր չորեքշաբթի, սակայն հետաձգվել է մինչև օգոստոսի 20-ը' հնարավորություն տալու կողմերին ընդունելի բանաձևի հասնել:
Այցելեք ՝ www.raoulwallenberg.net
|