Լուսանկարում՝ Քիմ Քարդաշյանը Թել Ավիվի օդանավակայանում
Այսօր առավոտյան ժամը 10:50-ին Քարդաշյանների օդանավը վայրէջք կատարեց Թել Ավիվի Դավիդ Բեն Գուրիոնի անվան օդանավակայանում: Քիմին ուղեկցում էր քույրը՝ Քլոե Քարդաշյանն և ամուսինը՝ Քանյե Վեսթը: Իսրայել ժամանած Քիմ Քարդաշյանն ու Քանյե Վեսթն իրենց 22 ամսական աղջկան` Նորթ Վեսթին այսօր Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց մայրավանքում մկրտեցին: Նրանք հայկական համայնք ժամանեցին ժամը 16:10-ի սահմաններում: Չնայած նրանց այցելությունը գաղտնի էր պահվում և պատրիարքարանից ոչ մի տեղեկություն հնրավոր չէր ստանալ, այնուամենայնիվ նրանց ֆանատները համայնքի մուտքը փակել էին: Լրագրողներն էլ հեղեղել էին համայնքը, չնայած սրան հրեական լրատվամիջոցների թիվ մեկ նորությունը Քարդաշյանների այցելությունը չէր:
Լուսանկարում՝ Քիմ Քարդաշյանը Երուսաղեմի հայկական թաղամասի մուտքի մոտ
Փոքրիկ Նորթին հայկական մայրավանքում մկրտեց կալվածոց տեսուչ Պարետ ծայրագույն վարդապետ Երեցյանը: Քարդաշյաններն այնուհետև ոշարունակեցին ճանապարհն ու ծանոթացան Երուսաղեմյան սրբավայրերի հետ:
Լուսանկարների աղբյուրը՝ http://celebs.walla.co.il/item/2845699
|