"Արմավիան" չի վաճառվում. ընկերությունը հերքում է ռուսական աղբյուրների լուրերը
[ ]
09.07.2012, 05:14
"Արմավիան" հերքում է ռուսական լրատվամիջոցներից մեկի տարածած լուրը, թե ռուս ներդրողների խումբը հավակնում է գնել Հայաստանի ազգային ավիափոխադրող ընկերությունը: Ավելին, ընկերությունը վերջերս նոր ինքնաթիռ է ձեռք բերել եւ նոր չվերթեր բացել: Իսկ տարածված լուրում ասվում էր, որ առաջարկը Միխայիլ Բաղդասարովին արել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանը, ով Հայաստանից Մոսկվա է տեղափոխվել 2011 թվականին: Նշենք, որ "Արմավիան" Հայաստանի միակ ավիաընկերությունն է, որի օդային պարկը, ընկերության կայքի տվյալով, կազմված է 11 ինքնաթիռից: Ընկերությունը հիմնադրվել է 1996 թվականին, իսկ 2006-ին բաժնետոմսերի ամբողջ փաթեթն անցել է "Միկա Լիմիթեդ" ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովին: "Արմավիան" շաբաթական իրականացնում է 100 չվերթ` ավելի քան 40 ուղղություններով` աշխարհի 20 երկիր: