Ն ա ի ր ի

                   Н а и р и                

N a i r i

Меню сайта

Категории каталога
Новости [606]
 
Праздники Армении
Праздники Армении
 

Мини-чат
500

Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 



Главная » Файлы » Новости » Новости

Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամը վերըստին շնորհավորում է Խաչատրյանների ընտանիքին
[ ] 21.01.2014, 04:31


2013թ.- ի հուլիսին Երուսաղեմի Յադ Վաշեմ թանգարան-ինստիտուտի կողմից հետմահու «Ազգերի Առաքյալ» ճանաչվեց առաջին Հայաստանի Հանրապետության քաղաքացին` Հարություն Խաչատրյանը:

Փետրվարի 4-ին Երևանում կայանալու է Իսրայելի Հայաստանի Հանրապետությունում դեսպան Շմուել Մեյրոմի կողմից Խաչատրյանների ընտանիքին պարգևատրելու արարողությունն, որի ժամանակ հայ հերոսի ընտանիքին կտրվի «Ազգերի Առաքյալի» վկայականը:

Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամն ավելի քան 3 տարի, ի լրացում իր իրականացվող տասնյակ ծրագրերի, զբաղվում է նաև հայ այն հերոսների բացահայտման աշխատանքներով, որոնք Երկրորդ Աշխարհամարտի տարիներին ցուցաբերելով բացառիկ խիզախություն ՝փրկել են հարյուրավոր մարդկային կյանքեր ու մասնավորաբար մահվան Ճիրաններում հայտնված հրեաներին:
Կազմակերպության ծավալած այս բարդ, հետազոտական աշխատանքն ի վերջո տվեց իր ցանկալի արդյունքը:

Ռ. Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամի կամավոր Արտյոմ Չերնամորյանի ջանքերով բացահայտվեց այս հայ հերոսի պատմությունն ու 2013թ.-ի սեպտեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետության նախագահական պալատում տեղի ունեցավ պաշտոնական պարգևատրման արարողությունն, որին մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ռաուլ Վալլենբերգի Միջազգային հիմնադրամի հիմնադիր Բարուխ Տենեմբաումը Նյու Յորքից, փոխնախագահ Դանիել Ռայներն ու կամավոր Արտյոմ Չերնամորյանն Իսրայելից, ՀՀ հավատարմագրված բազմաթիվ դեսպաններ ու Հայաստանի կառավարության անդամներ: 

 Հանդիսավոր արարողության ժամանակ պրն. Տենեմբաումը հետմահու «Ռաուլ Վալլենբերգի 100-ամյակի մեդալով» պարգևատրեց հայ հերոս Հարություն Խաչատրյանի թոռնուհուն՝ Աննա Խաչատրյանին, որը հիմնադրամին էր ներկայացրել ողջ ընտանեկան արխիվն ու կամավորների հետ համահավասար օգնում էր այս ողջ պատմությունը բացահայտելու համար: Կազմակերպության հիմնադիր նախագահ Պրն. Տենեմբաումը ողջ հայ հերոսների անունից հանդիսավորությամբ «Ռաուլ Վալլենբերգի 100-ամյակի մեդալով» պարգևատրեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ տեղի ունեցած նման մակարդակի հանդիպման ու նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ջերմ ընդունելությամբ պարտավորված, այսօր էլ հիմնադրամի հետազոտական խումբը շարունակում է յոթ տասնամյակ առաջ տեղի ունեցած հերոսական պատմությունների բացահայտման գործընթացը:

ՌՎՄՀ-ը աշխարհում ճանաչում ունեցող ՀԿ է, որի հիմնական առաքելությունն է ուսումնասիրել, պահպանել և տարածել Ռաուլ Վալլենբերգի, նրա նման քաջարի տղամարդկանց և կանանց ժառանգությունն, ովքեր Հրեական Ողջակիզման և տարբեր հակամարտությունների ժամանակ՝ օգնել են փրկել հետապնդվող մարդկանց կյանքերը: Այս առաքելությանն աջակցում են ավելի քան 300 երկրի ղեկավարներ և Նոբելյան մրցանակի դափնեկիրներ: Պատվավոր անդամներից մեկը՝ Խորխե Մարիո Բերգոլիոն է, ներկայիս Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը:

Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամի նախագահ Էդուարդո Էռնեկյանն ու հիմնադիր Բարուխ Տենեմբաումը վերըստին շնորհավորում են Խաչատրյանների ընտանիքին և խոստանում են անել հնարավորը՝ լույս սփռելու նոր հայ փրկիչների պատմությունների վրա:

Категория: Новости | Добавил: nairi
Просмотров: 461 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/1 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:
Форма входа

Поиск
 
Вы вошли как
18.226.214.1
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

 


Друзья сайта

Статистика
 


Copyright N a i r i © 2024