Ն ա ի ր ի

                   Н а и р и                

N a i r i

Меню сайта

Категории каталога
Новости [606]
 
Праздники Армении
Праздники Армении
 

Мини-чат
500

Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 



Главная » Файлы » Новости » Новости

Ռիբենտրոպի ջանադիր աշակերտ Դավութօղլուն և «Սառը պատերազմի» ատավիզմները
[ ] 19.04.2012, 02:59
Գրիգոր Աղանյան
Համաշխարհային հանրությունը մինչև այսօր էլ մի տեսակ անասնական հրճվանքով ծամծմում է տխրահռչակ «Ռիբենտրոպ-Մոլոտով պակտը», սգում Կատինում խորհրդային ՆԳԺԿ դահիճների կողմից կազմակերպված տասնյակ հազարավոր լեհ զինվորների և սպաների սպանդը` մոռացության մատնելով Երկրորդ աշխարհամարտին անմիջապես նախորդած իրադարձությունները: Լեհ-գերմանական սահմանը հատած և լեհական բանակի համազգեստ հագած էսէսականները լեհական կողմից սկսեցին գնդակոծել գերմանական տարածքները, որոնք նախօրօք դատարկվել էին գերմանական բնակչությունից (RSHA–ի պետ Հեյդրիխի կազմակերպած հանրահայտ «Գլայվիցյան միջադեպը»
 
 
Ֆաշիստական վարչակարգի սյուներից մեկը` արտգործնախարար Ռիբենտրոպը, շտապեց բողոքի նոտաներ հղել խեղճ ու կրակ, անգլո-ֆրանսիական դաշնակիցների վրա հույսը դրած լեհական կառավարությանը` մեղադրելով նրան սահմանը խախտելու և խաղաղ բնակչությանը գնդակոծելու մեջ: Թե հետո ինչ եղավ 1939թ. սեպտեմբերի 1-ին և ինչ հսկայական գնով հատուցեց մարդկությունն այս դիվանագիտական խեղկատակության և Արևմուտքի կրավորական պահվածքի պատճառով՝ հայտնի է վաղուց և չարժե նույնիսկ մեկ անգամ ևս հիշեցնել: Տասնյակ միլիոնների կյանքը խլած և աշխարհի քարտեզը նորից վերաձևած Երկրորդ աշխարհամարտը սկսվեց մի տխմար և հնարովի պատրվակից, որը, ցավոք, կարող է կիրառվել նաև այժմ:
 
Ռիբենտրոպյան դիվանագիտական պրովոկացիան, պարզվում է, շատ հոգեհարազատ է ժամանակակից թուրքական արտաքին քաղաքական գերատեսչությանը և նրա ղեկավարին, որն իրապես նացիստական այս հանցագործի ջանադիր աշակերտը համարվելու պատվին կարող է արժանանալ: Տարածաշրջանում հեգեմոն դիրք գրավելու մարմաջով տառապող, նեոօսմանիզմը վերակենդանացնելու ջատագով և կեղծ իսլամիստական կարգախոսներով առաջնորդվող Էրդողան-Գյուլ-Դավութօղլու եռապետությունն իր նպատակների իրականացման ճանապարհին հանդիպել է մի շարք խոչընդոտների, որոնց հաղթահարման համար, բացի սեփական ուժերից, անհրաժեշտ են նաև ՆԱՏՕ ռազմաքաղաքական ռեսուրսները: Թունիսի, Լիբիայի, Եգիպտոսի և Եմենի ավտորիտար վարչակարգերի տապալումից հետո պառակտված արաբական աշխարհն այլևս ի զորու չէ դիմակայելու նեոօսմանիստների էքսպանսիային, սակայն սիրիական ալավի Ասադների իշխանությունը դեռևս դիմադրում է և կուլ չգնացող խոցի նման կանգնած է եռապետերի կոկորդում: Դեպի հայրենի բնօրրան` Ալթայան լեռներ էքսպանսիայի ճանապարհին կանգնած են նաև Իրանն ու Հայաստանը, որոնց հետ առայժմ հաշիվներ մաքրելու գործընթացը ժամանակավորապես սառեցված է` աչքի տակ ունենալով ռուսաստանյան գործոնը: Եռապետերի համբերությունը կարծես Իրանի և Հայաստանի պարագայում բավական մեծ է, բայց Սիրիայի դեպքում այն հատելու նախանշաններ է ցույց տալիս:
Երբ «դեմոկրատական» Թունիսում հիմք դրվեց «Սիրիայի բարեկամներ» կոչվող քաղաքական պոռնիկների ինտերնացիոնալին, պարզ դարձավ, որ դրանում առանցքային դեր է հատկացվելու Թուրքիային, որն էլ Ստամբուլում ընդունեց այս կազմակերպության երկրորդ հավաքը, որն ավելի շատ նման էր վիրավոր առյուծի արյան հոտն առած բորենիների խառնամբոխի, քան սիրիական ժողովրդի անվտանգությամբ մտահոգ քաղաքական գործիչների համաժողովի: Քաղաքական հետկլիմաքսային բարդույթներով տառապող տիկին Հիլարի Քլինթոնից ստանալով «քարտ բլանշ»՝ թուրքական ռիբենտրոպը` Դավութօղլուն, մեկը մյուսի հետևից կեղտոտ հայտարարություններով սկսեց հանդես գալ, որոնց ենթատեքստից հասկանալի էր, որ Թուրքիան պատրաստվում է լայնամասշտաբ ռազմական գործողությունների ընդդեմ Սիրիայի, որի հետ դեռևս 1939 թվականից ֆրանսիական անողնաշարավորների մեղքով առաջացած տարածքային խնդիրներ ունի: Խոսքը Ալեքսանդրեթի սանջակի մասին է, որը, խախտելով Առաջին աշխարհամարտի արդյունքներն ամփոփող միջազգային բոլոր պայմանագրերը, ֆրանսիացիները նվիրեցին քեմալական Թուրքիային: Բացի այդ, թուրք-սիրիական սահմանային տարածքները մեծ մասամբ բնակեցված են քրդերով, որոնք հայտնի պատճառներով «հարգանքով կամ սիրով չեն լցված թուրքերի հանդեպ»: Այս պայմաններում թուրքական կողմը սկսեց զոնդաժ իրականացնել և տարբեր խողովակներով տեղեկացնել համաշխարհային հանրությանը, որ ստեղծված պայմաններում, այսինքն՝ սեփական սահմանները և դեպի Թուրքիա իբր հեռացած փախստականներին պաշտպանելու համար անհրաժեշտ է ստեղծել բուֆերային տարածքներ: Իսկ թե ինչ է նշանակում բուֆերը կամ թուրքական զորքի մուտքը ՄԱԿ անդամ որևէ երկիր՝ հիշեցնելու կարիք չկա, քանզի առայսօր էլ դրանք գտնվում են Կիպրոսի Հանրապետության հյուսիսում սկսած 1974-ից (թուրքն ասում է. «Առաջին օրը տանը հյուր եմ, երկրորդ օրը՝ տան անդամ, երրորդ օրը՝ տան տեր»):
 
Բուֆերային գոտի ստեղծելու և նմանատիպ այլ պրովոկացիոն հայտարարություններին ռուսական և իրանական կողմից հակազդեցություն ստանալուց հետո թուրքական ռիբենտրոպը հիշեց նյուրնբերգյան կախաղանին ճոճված իր ուսուցչի դասերը: Թուրքական ԱԳՆ-ն վերջերս հայտարարեց, թե իբր սիրիական զորքերը գնդակոծել են Թուրքիայի տարածքում հիմնված «սիրիական փախստականների ճամբարը»: Կարծես պատմության անիվը հետ է պտտվում, և աշխարհը հայտնվել է 1939թ. օգոստոսի 30-31-ի միջակայքում: Եթե պրովոկացիան և դիվանագիտական շանտաժն այլ անուն ունեն, խնդրում եմ ներկայացնել: Չնայած պետք է նշել, որ Էրդողանը և Դավութօղլուն մի քիչ Ադոլֆ Հիտլերից և Ռիբենտրոպից առաջ են անցել և ձևի համար հավատում են նաև միջազգային միջնորդական առաքելության ներդրած ջանքերի իրականացմանը: Ահա թե ինչ է հայտարարել թուրքական ռիբենտրոպը Սիրիայի հարցում վերջին զարգացումների առիթով. «Այն բանից հետո, երբ սիրիական ռեժիմը հայտարարեց Անանի պլանն ընդունելու մասին, Թուրքիա եկան մոտ 8 հազար նոր փախստականներ։ Մենք երջանիկ կլինենք, եթե Անանի պլանը հաջողությամբ պսակվի։ Բայց եթե այդ ամենն անարդյունք լինի կամ տարածաշրջանային նախաձեռնություններն ու համաշխարհային հանրությունը չկարողանան պատասխանել և մեր անվտանգության համար ռիսկ ստեղծվի, ապա Թուրքիան լիակատար իրավունք ունի համակողմանիորեն պատրաստվել իր սահմանների անվտանգության ապահովմանն ու փախստականներին օգնելուն։ Անկախ այն բանից՝ երբ և որտեղ կգտնվի Թուրքիայի բանակը, այն պատրաստ է ցանկացած դժվարության»
 
Նացիստական պարագլուխների գործելաոճը փայլուն յուրացրած և արտաքին հարաբերություններում կոկորդիլոսյան արցունքներին ապավինած թուրքական պարագլուխներին պատրաստ է աջակցել «Սառը պատերազմի» դարաշրջանի ատավիզմ հանդիսացող ՆԱՏՕ-ն, որի ներկայացուցիչ տիկին Կարմեն Ռոմերոն հայտարարել է, որ դաշինքը պատրաստ է պաշտպանել իր անդամին (http://ru.wikipedia.org/wiki/%D0%98%D0%BD%D1%86%D0%B8%D0%B4%D0%B5%D0%BD%D1%82_%D0%B2_%D0%93%D0%BB%D0%B5%D0%B9%D0%B2%D0%B8%D1%86%D0%B5)): ՆԱՏՕ չինովնիկները, երևի, մոռացել են, որ իրենց դաշնակցի տարածքում մի քանի ամիս առաջ սիրիական դասալիքներն ու այլ թափթփուկներ ստեղծեցին, այսպես կոչված, «Ազատ սիրիական բանակը», որի բաշիբոզուկները թուրքական ռազմական խորհրդատուների հրամանատարությամբ արյուն և մահ է սփռում սեփական հայրենիքում և սեփական ժողովրդի մեջ: Հետգրություն Ցավալի է, բայց փաստ, որ մյունխենյան խայտառակությունից, Ռիբենտրոպ-Մոլոտով պակտից ու գերմանա-լեհական սահմանային պրովոկացիաներից ու նման այլ գործարքներից Արևմուտքն այդպես էլ դասեր չքաղեց և Մերձավոր ու Միջին Արևելքում պատերազմի նոր օջախի ստեղծմամբ նորանոր դժբախտություններ կարող է բերել տարածաշրջանի ժողովուրդների գլխին` այս անգամ Հիտլերի և Ռիբենտրոպի ջանադիր աշակերտներ Էրդողանի և Դավութօղլուի միջոցով:
 
 
Прилежный ученик Риббентропа Давутоглу и атавизмы «холодной войны»

Григор АГАНЯН

Международная общественность по сей день с каким-то животным наслаждением мусолит злопамятный «пакт Молотова-Риббентропа», скорбит по жертвам Катыни – жестокому убийству десятков тысяч польских солдат и офицеров, организованному и осуществленному палачами советского НКВД, забывая при этом о событиях, имевших место в предверии Второй мировой войны. Эсэсовцы, переодетые в форму польской армии и пересекшие польско-германскую границу, начали обстрел германских территорий, откуда заранее было эвакуировано немецкое население (известный «Глайвицкий инцидент» или «Глaйвицкая провокация», организованная шефом RSHA Рейнхардом Гейдрихом)
 
Один из столпов фашистского режима – рейхсминистр иностранных дел Риббентроп поспешил направить ноты протеста несчастному, задавленному польскому правительству, вся надежда которого была на англо-французских союзников, обвинив его в нарушении границы и обстреле мирного населения. А что было потом, 1 сентября 1939г. и какую цену заплатило человечество за это дипломатическое шутовство, известно всем и давно, нет необходимости лишний раз вспоминать эту вселенскую трагедию. Вторая мировая война, унесшая десятки миллионов человеческих жизней и перекроившая карту мира, началась после этой заранее продуманной провокации, которая, к сожалению, может быть инсценирована и сегодня. Оказывается, риббентроповская дипломатическая провокация весьма близка по духу нынешнему внешнеполитическому ведомству Турции и его руководителю, который вполне может удостоиться «чести» именоваться самым прилежным учеником фашистского преступника.
Триумвират Эрдоган-Гюль-Давутоглу, страдающий манией стать гегемоном в регионе, мечтающий о реанимировании неоосманизма и руководствующийся фальшивыми исламистскими лозунгами, на пути осуществления своих целей натыкается на целый ряд препятствий, для преодоления которых необходима помощь и военно-политические ресурсы НАТО. После свержения авторитарных режимов Туниса, Ливии, Египта и Йемена, раздробленный арабский мир более не в состоянии противостоять неоосманистской экспансии, однако сирийские алавиты Асады все еще сопротивляются и застряли костью в горле триумвиров. На пути к колыбели, к родным горам Алтая, стоят также Иран и Армения, сведение счетов с которыми на время заморожено – из соображений российского фактора. Терпение триумвиров в отношении Ирана и Армении, кажется, довольно велико, но в отношении Сирии оно уже вроде бы иссякает. Когда в «демократическом» Тунисе был создан интернационал политических проституток, именуемый «Друзья Сирии», стало ясно, что стержневая роль в нем будет отведена Турции, и именно в Стамбуле состоялся второй съезд этой организации, который скорее напоминал «сходняк» алчущих падали лающих гиен, почуявших кровь раненого льва, чем встречу политических деятелей, озабоченных безопасностью сирийского народа. турецкий риббентропчик Давутоглу получив «карт-бланш» от страдающей постклимактерическим синдромом миссис Хилари Клинтон, один за другим выступил с грязными высказываниями, из подтекста которых было ясно, что Турция готовится к широкомасштабной военной операции против Сирии, с которой у нее территориальные проблемы, возникшие по вине бесхребетных французов еще в 1939г. Речь идет об Александреттском санджаке: нарушив все международные договоры по итогам Первой мировой войны, французы подарили его кемалистской Турции. Кроме этого, большая часть приграничных турецко-сирийских территорий заселена курдами, которые по известным причинам не питают «нежных» чувств, а тем более «уважения» к туркам. Вот в этих условиях турецкая сторона стала зондировать ситуацию, разными способами доводя до сознания международной общественности, что в сложившихся условиях (то есть для защиты собственных границ и якобы устремившихся в Турцию беженцев) необходимо создать буферную зону. А что означает «буфер» или вступление турецкой армии, не нужно напоминать ни одной стране - члену ООН, поскольку она, это армия, с 1974г. и до сих пор находится на севере республики Кипр (турецкая поговорка гласит: в первый день я гость семьи, на второй – член семьи, на третий – хозяин дома). Получив отпор российской и иранской сторон по поводу идеи создания буферной зоны и других таких же провокационных предложений, «турецкий риббентроп» вспомнил заветы своего учителя, которого вздернули на виселице после Нюрнберга. МИД Турции недавно заявил, будто сирийские войска обстреляли «лагерь сирийских беженцев» на территории Турции.
 
Дежавю какое-то: словно колесо истории повернуло вспять, и мы оказались в 1939г., где-то в промежутке 30-31 августа. Если есть иное название провокации и дипломатическому шантажу, прошу сообщить мне. Хотя следует отметить, что Эрдоган и Давутоглу в чем-то перещеголяли Адольфа Гитлера и Иоахима фон Риббентропа, но для виду верят и в осуществление усилий международной миротворческой миссии. Вот что заявил турецкий младориббентроп по поводу последних развитий в сирийском вопросе: «После того, как сирийский режим заявил о принятии плана Аннана, в Турцию прибыли около 8 тысяч новых беженцев. Мы будем счастливы, если план Аннана увенчается успехом. Но если все это окажется безрезультатным или региональные инициативы и мировая общественность не смогут ответить, и для нашей безопасности создастся риск, то Турция имеет полное право всесторонне подготовиться к обеспечению безопасности своих границ и оказанию помощи беженцам. Независимо от того, когда и где находится армия Турции, она готова к любым трудностям»
 (http://regnum.ru/news/fd-abroad/turkey/1520802.html): Турецким заправилам, прекрасно усвоившим уроки и стиль нацистов и уповающим на беспроигрышно действенную силу крокодиловых слез, готова оказать содействие НАТО – атавизм времен холодной войны. Представитель этой организации госпожа Кармен Ромеро заявила, что блок готов прийти на помощь одному из своих членов (http://regnum.ru/news/polit/1520848.html). Чиновники НАТО, видимо, забыли, что на территории их союзника несколько месяцев назад сирийские дезертиры и другое отребье создали так называемую «Свободную сирийскую армию», башибузуки которой под «чутким руководством» и командованием турецких военных советников потопили в крови собственную родину и принесли смерть собственному народу. Постскриптум Печально, но факт: Запад так и не извлек уроков ни из мюнхенского позора, ни из пакта Молотова-Риббентропа, ни из провокаций на польско-германской границе и иных подобных сделок, и разжигание нового очага войны на Ближнем и Среднем Востоке чревато новыми трагедиями для народов этого региона – на этот раз «благодаря» Эрдогану и Давутоглу, прилежным ученикам Гитлера и Риббентропа.
 
Категория: Новости | Добавил: nairi
Просмотров: 527 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:
Форма входа

Поиск
 
Вы вошли как
18.191.72.220
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

 


Друзья сайта

Статистика
 


Copyright N a i r i © 2024