Նկարում՝ տասնամյա շախմատիստ Դավիթ Ասլանյանը
Ստացվել էր այնպես,որ Հայֆա քաղաքի շախմատային մրցումը տեղի «Մադատեկ» ակումբում, ընտանիքների միջեւ,(ծնող և զավակ,պապ(տատ) ու թոռ)նշանակվել էր Մայիսի քսանութին: Մրցմանը, սիրողական մակարդակով խաղացող փոքրիկ շախմատիստների հետ միասին մասնակցում էին նաեւ աշխարհի մինչեւ 7 տարեկան դպրոցական շախմատիստների երրորդ մրցանակակիր Ռոնիտ Լևիտանն՝ իր մոր,վարպետության թեկնածու Յուլիա Լևիտանի հետ, ինչպես նաեւ միջազգային վարպետ Ալեքսանդր Կրայերն՝ իր որդու հետ միասին:
Նկարում՝ Դավիթ և Նուբար Ասլանյանները
Եվ քանի որ մրցումը Մայիսի 28-ին էր, երևի թե նաև պատահական չէր, որ թոռ ու պապ Դավիթ և Նուբար Ասլանյանները Ճանաչվեցին հաղթողներ: Այսօր տասնամյա Դավիթը ստացած մրցանակ-գավաթն իր եւ իմ մեդալների հետ միասին տարավ դպրոց ցույց տալու ուսուցչին եւ համադասարանցիներին՝ «արյունը եռում էր»:Ինչու եմ գրում այս անհամեստ տողե՞րը: Պարզապես, պապ ու թոռ որոշեցին այդ հաղթանակը նվիրել մեր
Հայաս տանի Հանրապետության Տոնին: Շնորհավոր տոնդ, Հայաստան:
Նուբար եւ Դավիթ Ասլանյաններ:
Հայֆա,Իսրայել: 29.05.11.
|