ՍԻՐՈՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՍԱԲԱՆ ՆԱԽԱՐԱՐ Հասմիկ Պողոսյանին:
Նախարար եմ մշակույթի Գործ եմ անում այլ բնույթի Ես ինչ անեմ՝ կենսաբան եմ Մշակույթի մեջ անբան եմ: Հայրս «դզեց»գործերը իմ Որ գամ նստեմ էս աթոռին Ես էլ եկա ու նստեցի, Ու էս գործը շա՜տ սիրեցի: Առավոտից մինչ իրիկուն Սուրճ եմ խմում համով,կումկում Մտածում եմ ՝վաղն ինչ անեմ Չլնի հանկարծ համը հանեմ: Ու հարցնում եմ ես բոլորին Մոցարտն ով է,կամ թե Բախը Ինձ ասում են,- սուս կաց,տիկին Քո գործը չէ,առ քո հախը: Մի կողմ քաշվի,թող աշխատենք, Առանց էն էլ տեղից բան չենք, Նստիր տեղդ այ նախարար Սուս մնալդ շատ է հարմար: Է,ինչ անեմ,սուս եմ մնում Լավ մարդիկ կան,գործ են անում Թե որ գործը էսպես գնա Իմ ԱԹՈՌԸ պինդ կմնա...
Ն.Ա.Հայֆա,Իսրայել,05.02.12
Հեղինակի բանաստեղծությունները կարելի է կարդալ այստեղ՝
|