Սուֆին, հայը և հրեան՝ շոտլանդական եկեղեցում

Այս շաբաթ Երուսաղեմում և Նազարեթում տեղի ունեցած մի շարք բազմամշակութային համերգները համախմբեցին տարբեր համայնքների երգիչների և երաժիշտների: «Երաժշտություն՝ հատման կետում» ծրագիրը ներկայացնում էին հայ ժողովրդական երգչուհի Հասմիկ Հարությունյանը և Նազարեթից սուֆի շեյխի որդի՝ Աբեդ Ալսալեմ Մանասրան: Երուսաղեմում հանդես եկող վոկալիստներ Հաննա Յաֆֆեն՝ ծագումով Լոնդոնից և Դեբորա Շայովիցը՝ ծագումով Չիլիից, միասին ներկայացրեցին հրեական տեքստեր և օրորոցայիններ: Ուղղափառ ռաբբիի դուստր Յաֆֆեն չորեքշաբթի պատմեց Հաարեցին, որ Հարությունյանը մի երգ է կատարել Հայոց Ցեղասպանության ժամանակ հակամարտության գոտիներում կատարված օրորոցային երգերին նվիրված իր սկավառակից, որը թողարկել է անցած տարի: «Իմ սիրտը խաղաղություն է ուզում»,-ասաց Յաֆֆեն, ով Հարությունյանին հրավիրել էր համերգների: Շուրջ 200 պաշտոնյաներ, մահմեդականներ և իսրայելցիներ էին ներկա երեքշաբթի Երուսաղեմի Սբ. Էնդրյու եկեղեցում տեղի ունեցած համերգին:

Բրիտանացի պահպանողական ընկերներ

Բրիտանական խորհրդարանի պահպանողական անդամները՝ հարգարժան Սըր Էրիկ Փիքլզի ղեկավարությամբ, չորեքշաբթի օրը Երուսաղեմում նախագահ Ռոյվեն Ռիվլինի հետ հանդիպման ժամանակ իրենց աջակցությունն հայտնեցին Իսրայելին: «Պարոն Նախագահ, ես Խորհրդարանի անդամ դարձա 1992-ին և առաջին իսկ օրվանից միացա Իսրայելի պահպանողական ընկերներին»,-ասաց Փիքլզը՝ նկատի ունենալով այցը կազմակերպած բրիտանական իսրայելամետ խմբին: «Իսրայելը ժողովրդավար է՝ արյունահեղությամբ, բռնապետությամբ և մարդու իրավունքների բացակայությամբ հայտնի երկրներով շրջապատված»,-ասաց նա: «Մենք ուրախ ենք այն փաստի համար, որ երկկողմանի առևտուրն աճել է և որ համագործակցություն ենք տեսնում ոչ միայն անվտանգության հարցերում, այլ նաև բիո և ինֆորմացիոն տեխնոլոգիաների և շատ այլ բնագավառներում»:

Եվ մրցանակը գնում է...

Բիչուտին՝ Իսրայելի հաշմանդամություն ունեցող անձանց մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնը, պարգևատրվեց Միդոթի Արդյունավետ հասարակական կազմակերպություն 2014 մրցանակին: Արարողությունը տեղի ունեցավ անցած հինգշաբթի՝ Թել Ավիվում: «Երեք կարևոր կետեր կան, որ միշտ զարմացնում են ինձ այս կազմակերպության գործունեության մեջ»,-հինգշաբթի Հաարեցին ասաց Թոմաս Գամփելը, ով Բիչուտի խորհրդի բնիկ անգլիախոս 5 խոսնակներից մեկն է՝ Ջոշուա Շոֆմանի, Ջոնաթան Գիլլիսի, Արի Փալթիելի և Ամանդա Լեիթոն-Բելլիչաչի հետ միասին:

«Առաջինը, սա մի խումբը է, որը ձայնի հնարավորություն է տալիս այն մարդկանց, ովքեր սովորաբար զրկված են այդ իրավունքից»,-ասաց Մոնրեալի Եբրայերենի համալսարանի դասախոսը: «Մյուսն էլ այն է, որ նրանք ամեն ինչ հասցնում են ավարտին»: «Երրորդը, որն ուղղակի ապշեցնում է ինձ»,-ավելացրեց նա, «այն է, որ այն կազմված է երիտասարդ փաստաբաններից, ովքեր որպես անհատներ կարող էին շատ ավելի գումար վաստակել, սակայն որոշել ենք օգտագործել իրենց ունակությունները հանուն հասարակության բարօրության»: ՀԿ-ների աշխատանքը գնահատող Միդոթը տարեկան 3 մրցանակ է շնորհում՝ մեկը ամենաարդյունավետ ՀԿ-ին, մյուսը՝ գործնական ներգրավվածությունը ոչ կոմերցիոն աշխարհում և վերջինը՝ անհատական բարեգործության համար:

http://www.haaretz.com/weekend/anglo-file/1.668865