13 դեկտեմբերի, 2011
Զբոսաշրջության նախարար Ստաս Միսեժնիկովը երեկ` դեկտեմբերի 12-ին, ողջունեց Երուսաղեմում հավաքված Իսրայելի քրիստոնեական համայնքի ղեկավարներին, դեսպաններին, տարբեր կրոնական դավանանքների անդամներին, ինչպես նաև Իսրայելի զբոսաշրջության և ուխտագնացության բնագավառի ներկայացուցիչներին և շնորհավորհեց գալիք Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
«Իսրայելի քրիստոնեական համայնքը իր բազմաթիվ դավանանքներով ամբողջ աշխարհի հարյուր միլիոնավոր հավատացյալների հետ միասին ներկայացնում է ներգնա զբոսաշրջության առանցքային կետերից մեկը, կամուրջ խաղաղության և Սուրբ Երկրի ուխտագնացությունների աջակցության համար»,- նշեց նախարարը:
Համաձայն զբոսաշրջության նախարարության վիճակագրության, 2011-ի առաջին կեսին 1.6 մլն զբոսաշրջիկ է այցելել Իսրայել, որոնց 60 տոկոսը քրիստոնյաներ են եղել: Զբոսաշրջության նախարարությունը սպասում է մոտ 90.000 զբոսաշրջիկների այցի Սուրբ Ծննդյան տոներին, որոնց 1/3-ը ուխտավորներ, ովքեր այցելելու են սուրբ վայրեր և մասնակցելու են Բեթղեհեմում և Նազարեթում Սուրբ Պատարագի մեծամասշտաբ հանրային տոնակատարություններին:
|