Լուսանկարը վերցված է ՝ http://theorthodoxchurch.info/blog/news/2009/08/the-%E2%80%98council-of-the-religious-institutions-of-the-holy-land%E2%80%99-convenes-in-jerusalem/
Երուսաղեմ, 7 փետրվարի 2012թ.
Սուրբ Երկրի Կրոնական Հաստատությունների Խորհուրդը դատապարտում է անցած գիշեր Երուսաղեմի հունական ուղղափառ եկեղեցու վրա կատարված սրբապղծության գործողությունները: Խորհուրդը կոչ է անում բոլոր հավատքների ժողովուրդներին՝ քրիստոնյա, հրեա և մուսուլման, հարգել բոլոր սրբավայրերը և բոլոր երեք կրոնների տեսարժան վայրերը, և խստագույնս քննադատում է ծայրահեղականների վարքը, որոնք շահագործում են կրոնական սրբավայրերը քաղաքական/ահաբեկչական վեճերի լուծման համար:
Իսրայելի գլխավոր ռաբբիության, Պաղեստինում Վաքֆ-ի և Կրոնական հարցերի նախարարության և Սուրբ Երկրի եկեղեցիների ղեկավարների անունից
Սուրբ Երկրի Կրոնական Հաստատությունների Խորհուրդ
http://www.crihl.org/content/crihl-condemns-desecration-greek-orthodox-monastery
Թարգմանությունը՝ Ամալյա Հարությունյանի
|