Ն ա ի ր ի

                   Н а и р и                

N a i r i

Меню сайта

Категории каталога
Новости [606]
 
Праздники Армении
Праздники Армении
 

Мини-чат
500

Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 



Главная » Файлы » Новости » Новости

ԹԵԺԱՑԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿԻՆ ՀԵՏԱՁԳԵՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ
[ ] 12.11.2015, 13:39

                                                    

            Լուսանկարում՝ հայերի բողոքի ցույցը Քնեսետի մուտքի մոտ Իսրայելի Քնեսետի պատգամավորների խոստացված անակնկալն այդպես էլ խոսքեր մնացին:

Կրկին սեպտեմբերին թեժացած արաբա-հրեական հակամարտությունն ու անվտանգության հետ կապված հիմնախնդիրները ստիպեցին հրեա պատգամավորներին մոռանալ իրենց խոստման մասին ու կրկին քննարկել երկրում ստեղծված բարդ ու անկառավարելի իրավիճակը: Մի կողմից պատգամավորները մեղավոր չեն, որ արաբ ահաբեկիչները սովորական դանակներով դուրս են գալիս փողոց ու դանակահարում պատահական անցորդների: Որքան էլ պաղեստինցիները բողոքեն իրենց ծանր վիճակից ու հրեական «օկուպացիայից» այնուամենայնիվ ոչ մի բանական էակ չի կարող արդարացնել այն միջոցներն և ահաբեկչության ու անմեղ մարդկանց ուղղակի մորթելու արաբ երիտասարդության մոլուցքը: Խնդիրն ավելի բարդացավ, քանզի անվտանգության պատն եթե պաշտպանում էր Իսրայելի քաղաքացիներին, ապա հիմա «ուղեղների լվացման» շնորհիվ ու այս «Դաաշ» կոչվածի հաջողություններով ու Գազայի գոտուց «Համասի» հայտարարություններով ու կոչերով ոգևորված «գործի են անցել» Իսրայելում ապրող ու երկրի քաղաքացիություն ունեցող, այս դեպքում մեզանից ու ձեզանից էլ հարուստ, 3-4 հարկանի տներ ունեցող հարուստ արաբների զավակներն, որոնց միջին տարիքը 17-18 տարեկանն է:

Ահա ավտոբուս պայթեցնելով ու պատահական անմեղ անցորդներին դանակահարելու փորձառություն է, որ ստիպում է հրեաներին մոռանալ առօրյա խնդիրներն ու մի տեսակ վախի ու համընդհանուր հիստերիայի մթնոլորտ է երկրում և ցանկացած անզգույշ քայլ և անզգույշ խոսք քեզ օրինապաշտ քաղաքացուց կվերածի «ահաբեկչի» ու գուցե տեղում նաև սպանեն առանց դատ ու դատաստանի: Համընդհանուր փոխադարձ ատելությունն արտահայտվում է նաև քնեսետում, որով էլ պայմանավորված հայերն ու հայերի հարցը մոռացության է մատնված: Յուրաքանչյուր տարի, հենց նույն ժամանակահատվածում կամ պատերազմներ են ծագում կամ հակամարտությունն է թեժանում և պարզ է, որ օրակարգում մեր Ցեղասպանության թեման չի էլ կարող քննարկվել: Մեր «Հայ Դատի» Երուսաղեմյան պատասխանատուները դեռ հույսերը չեն կորցրել՝ կապված գալիք քննարկումների հետ: Մեր վերջին զրույցի ժամանակ տիկին Ժորժետ Ավագյանը տեղեկացրեց, որ աշխատանքներն ու կոնտակտները հրեա պատգամավորների հետ երբևէ չեն դադարել ու ավելի հարմար պահի են սպասում՝ բանաձևը քննարկելու համար:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Իսրայելի խորհրդարանում Զահավա Գալոնն ինչպես խոստացել էր օրակարգում մտցրեց Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևը: Բազմաթիվ ելույթներ էին եղել: Մասնավորաբար նախագահ Յուլի Էդելշտեյնը կոչ էր արել վերանայել Իսրայելի դիրքորոշումը Հայոց Ցեղասպանության հարցում՝ հայերի սպանությունները «մարդկության վրա բարոյական բիծ» անվանելով։ Կնեսետում ելույթի ընթացքում Էդելշտեյնը հայտարարել էր, թե պատմությունը չի կարող փոփոխվել։ «Աղետն այևս չի կարող թաքցվել դիվանագիտության հետևում»։ Գաղտնիք չէ, որ Իսրայելը ոչ միանշանակ դիրքորոշում ունի Ցեղասպանության հարցում։ Հրեա լինելով՝ մենք չենք կարող լռել։ Մենք չենք կարող փակել մեր աչքերը կամ նվազեցնել հայերի ողբերգության աստիճանը»,- ասել էր նա։ Յուլի Էդելշտեյնը Իսրայելի դիրքորոշումը «չափազանց անվճռական և չափազանց զուսպ» էր անվանել, հաղորդում էր այն ժամանակ «The Jerusalem Post»-ը։ Երբ Քնեսետը քննարկում էր հայերի բանաձևի ճանաչման բարոյական կողմը մոտ չորս տասնյակ Երուսաղեմահայեր բողոքի ակցիա անցկացրեցին երկրի գլխավոր օրենսդիր մարմնի դիմաց: Պահանջը մեկն էր՝ ի վերջո ճանաչել հայոց Ցեղասպանությունն և այլևս չքննարկել մեր հարցը: Նախկինում եթե ավելի քան տաս ներկայացուցիչ էին դիտորդի կարգավիճակում մասնակցում հայերի կողմից, ապա այս անգամ հայկական համայնքը ներկայացնում էին Իսրայելում ՀՀ պատվո հյուպատոս պրն. Ցոլակ Մոմջյանն ու Հայոց պատրիարքարանի արտաքին ու եկեղեցական հարաբերությունների բաժնի վարիչ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը:

Հուլիսի 8-ին Իսրայելի խորհրդարանի կրթության, գիտության և մշակույթի հանձնաժողովում նոր քննարկման ժամանակ ճանաչման օգտին էր հանդես եկել նույնիսկ այս հարցում սովորաբար բացասական դիրքորոշում ունեցող ԱԳՆ-ի ներկայացուցիչը: Իսրայելի Քնեսեթի պատգամավորները խոստանում էին արձակուրդից հետո Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագիծը մտցնել օրակարգ: Նիստի արդյունքում, բազմաթիվ դրական ելույթներից ու կարծիքներից հետո, որոշվել էր նախագիծը լիագումար նիստում դնել քննարկման, որպեսզի Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևի հարցը վերջնականապես Քնեսետում լուծվի: Առաջարկ էր հնչել նույնիսկ հարցը քննարկել սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Անկախության օրը:

Երրորդ կարևոր որոշումը վերաբերում էր կրթության և գիտության նախարարությանն որին խորհրդարանական հանձնաժողովը հատուկ հանձնարարություններ էր տվել՝ ավելի խորությամբ ուսումնասիրել Հայոց Ցեղասպանության հարցն և փոփոխություններ մտցնել նաև ուսումնական ծրագրերում: Իսրայելի Քնեսեթի պատգամավորները խոստանում էին հրեական արձակուրդներից հետո Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագիծը մտցնել օրակարգ: Մեկ անգամ արդեն մեր օրինագիծը հայտնվել էր այս հանձնաժողովի սեղանի վրա, քննարկվել էր, բայց այդպես էլ չճանաչվեց: Այժմ հայ դաշնակցականները դեռ ժամանակավրեպ են համարում հրեա պատգամավորների հետ բանակցելը, քանզի ակնհայտ է, որ երկրի անվտանգության հետ կապված հիմնախնդիրների ժամանակ դժվար թե ինչ որ մեկը հիշի հայերի մասին: Երկրի քաղաքացիների անվտանգության, փողոցային հարձակումների, դանակահարումների ու վրաերթերի հաճախացած դեպքերն ու մարդկային զոհերն՝ իշխանություններին լուրջ գլուխկոտրուկի առջև են կանգնեցրել: Հիմա կրկին մնում է հուսալ, որ գոնե հակամարտությունն երկու ժողովուրդների միջև կթուլանա, իսկ հրեա պատգամավորներն էլ կվերհիշեն իրենց խոստումը:

Категория: Новости | Добавил: nairi
Просмотров: 438 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/1 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:
Форма входа

Поиск
 
Вы вошли как
3.144.242.149
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

 


Друзья сайта

Статистика
 


Copyright N a i r i © 2024