Ն ա ի ր ի

                   Н а и р и                

N a i r i

Меню сайта

Категории каталога
Новости [606]
 
Праздники Армении
Праздники Армении
 

Мини-чат
500

Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 



Главная » Файлы » Новости » Новости

Տորոնտոյի հայկական իրականությունը մեր աչքերով:
[ ] 21.01.2012, 10:00

Տորոնտոյի Սրբ. Աստվածածին եկեղեցին ու Հայկական կենտրոնը

                                Տորոնտոյի Սրբ. Աստվածածին եկեղեցին ու Հայկական կենտրոնը
 
Չգիտես ինչու կան շատ հայկական գաղթօջախներ, որոնցով կարծես թե չեն էլ հետաքրքրվում թե Հայաստանյան իշխանություններն և թե նաև լրատավամիջոցները: Գուցե նոր սերունդներին տարիներով կուտակած փորձի փոխանակման անհրաժեշտությունը չկա, -հեգնանքով կասեր մեկը: Սակայն դժվարին պայմաններում, աշխարհի երկրորդ մեծ երկրում, Կանադայում համայնքներ ստեղծել, եկեղեցիներ կառուցել ու ոչ միայն հայապահպանման այլև Հայրենիքին ու Արցախին, ինչու չէ նաև մյուս գաղթօջախներին օգնելու ընդունակությունն ու ասել կուզի նաև շնորքը, պատիվ է բերում կանադահայերին: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ Հայրենիքից հետո Կանադան երկրորդ երկիրն է, որտեղ այդպիսի ցնծությամբ տոնվեց Հայաստանի անկախության քսանամյակը: Թե ինչ համաշխարհային պոպ աստղեր ու հայ երգիչ – երգչուհիներ մասնակցեցին կազմակերպված համերգին՝ կարիք էլ չկա թվարկել: Սակայն արի ու տես, որ այդ մասին քչերը գիտեն այս երկրի սահմաններից դուրս.....
Ինչևէ այսքանն, ինչպես ասում են բացման խոսքի կարգով : Մեր կանադական ճանապարհորդությունը սկսվեց Տորոնտո քաղաքից, որն ժամանակակից մեծ քաղաք է, մեգապոլիս, ինչպես ընդունված է այժմ ասել: Այս քաղաքն ունի ավելի քան 25.000 հայ բնակչություն ու մեծ հայկական համայնք, որն բաղդատված է չորս մասի՝ այսինքն չորս եկեղեցական համայնքների միջև . Հայաստանյան առաքելական եկեղեցու, Կիլիկյո, Կաթոլիկ ու Ավետարանչական: Բոլորն էլ ունեն իրենց եկեղեցիները՝ հարակից զանազան խորհուրդներով, կրոնական, կրթական ու մշակութային, հայրենակցական կազմակերպություններով, զանազան բարեգործական ֆոնդերով ու կուսակցական կառույցներով, սկաուտական և երիտասարդական միություններով: Անկասկած հնարավոր չէ թվարկել այդ բոլոր միությունների անուններ այս նյութի շրջանակներում ու նյութի մեխն էլ անկասկած դա չէ, այլ այն խորն ու շատ չշոշափվող տարաձայնություններն, որ եղել են ու մասամբ դեռ մնում են այդքան կազմակերպ այս համայնքում: Յուրաքանչյուր հայկական համայնք կապված երկրի առանձնահատկությունների հետ՝ իր ուրույն, այսպես ասած յուրահատուկ «վարքագիծ» է դրսևորում. Զորօրինակ իսրայելահայ համայնքն, որն շատ չեզոք դիրք ունի Պաղեստինա-Իսրայելյան հակամարտության պարագայում ու այս չեզոքությունն երբեմն նույնիսկ բացասաբար է անդրադառնում համայնքային կյանքի վրա: Ի տարբերություն սակայն Կանադայի այստեղ վանական իշխանությունը կենտրոնացված է Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի ձեռքում ու այլ եկեղեցական կառույցներ չկան բացի Հայ Կաթողիկե եկեղեցուց, որն այդքան էլ մեծ հետևորդներ Երուսաղեմում չունի ու համայնքի «կրոնական» բաղդատման մասին այստեղ չի խոսվում, փոխարենը կուսակցական խոր հակասություններն են, որոնք հետզհետե թուլանում են՝ համայնքի նոսրանալու ու իրեն որպես այդպիսին սպառելու ճանապարհին: Սակայն եկեք շատ չշեղվենք ու վերադառնանք Տորոնտո: Անթիլիասի Կանադայի թեմին պատկանող Սրբ. Աստվածածին եկեղեցում կիրակնօրյա պատարագին մասնակցեցի ու այնուհետև հանդիպումներ ունեցա մի շարք աշխարհիկ ու եկեղեցական դասի ներկայացուցիչների հետ, «Հայ կենտրոնում» ներկա գտնվեցի կաղցկեղով հիվանդ երերխաների համար կազմակերպված դրամահավաքին ու Մոնտրեալաբնակ հայ արվեստագետ Հրայր Բազեյի ֆոտոնկարների ցուցահանդեսին:

Եկեցեղու ատենապետ Գառնիկ Գուչուկյանի հետ բավական երկար զրուցեցինք. Թե հայապահպանման, թե եկեցեղում չհանդիպաց երիտասարդության, այսինքն նրանց դեպի համայնքային կյանքն ունեցած անտարբերության, իրենց ռադիո ու հեռուստահաղորդումների ու առկա հիմնախնդիրների մասին: Նրա համոզմամբ հայերի վերջին կայանը Հայաստանը պետք է լինի, սակայն Սփյուռքն էլ պետք է զորավոր պահել, ինչպես օրինակ հրեաներն են անում, ուստի հայապահպանումը շատ արդիական թեմա է: Չխոսեցինք դեռևս առկա միջեկեցական հիմնախնդիրների մասին, որոնց մասին տեղյակ էինք, բայց չգիտեինք թե որքան են դրանք խորը, չնայած որ մի քանի օրվա հարցազրույցների ու հանդիպումների արդյունքում արդեն երևաց երկու խոշոր ու առավել հզոր Անթիլիասի ու Էջմիածնի առաջնորդարանների միջև եղած, դժվար է նույնիսկ ասել ու բնութագրություն տալ այդքան ածականներով հարուստ հայոց լեզվի պարագայում, ասենք այսպես՝ ՝մրցակցության կամ առավել շատ հայերի իրենց շուրջը հավաքելու ձգտմամբ:
Լինում են փոխայցելություններ ու հանդիպումներ, զանազան համահայկական միջոցառումներ համատեղ անցկացնելու օրինակներ, սակայն համենայնդեպս տեղում հարցը շոշափեցինք: Սրբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Մեղրիկ վարդապետ Բարիկյանի փոխանցմամբ շատ ռուսահայեր են գալիս իրենց մոտ, որոնք հայերեն չգիտեն ու նրանց ուղարկում են Հայաստանյան եկեցեցի: Խոսելով հիմնախնդիրների շուրջ Մեղրիկ վարդապետն ասաց թե՝
- Ինչպես ամեն տեղ, ինչպես նույնիսկ Հայաստանի մեջ, դժվարություններ կան բարոյական արժեքները պահելու, դժվարություններ կան մեր ազգային ինքնությունը պահելու հետ կապված ու սրանք վերաբերում են ոչ միայն սփյուռքին այլև Հայաստանին ու կուզեին որ Հայաստանն իրենց ու իրենց զավակների համար իդեալական օրինակ լիներ, սակայն դժբախտաբար այդպես չէ:

Սրբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Մեղրիկ վարդապետ Բարիկյան

                    Սրբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Մեղրիկ վարդապետ Բարիկյան

Զրուցեցինք նաև Երուսաղեմ կատարելիք ուխտագնացության մասին, որն արդեն երկրորդ անգամ է կազմակերպվելու: Այս եկեղեցու շուրջը գործում է ավանդական կուսակցություններից մեկը՝ Հայ Հեղափոխական Դաշնակցությունն, որն իհարկե Անթիլիասի պարագայում գաղտնիք չէ:
Հայ Կենտրոնի տնօրեն Զոհրաբ Թաթիկյանի ու մի խումբ դաշնակցականների հետ Տորոնտոյի Հայ կենտրոնում հանդիպեցինք, որտեղ վերանորոգված ու վերակահավորված գրեթե յուրաքանչյուր սենյակում զանազան ժողովներ ու հանդիպումներ էին անցկացնում թե բարեգործական և թե երիտասարդական կազմակերպությունները: Պարոն Թաթիկյանն ընդհանուր գծերով ներկայացրեց բոլոր կազմակերպությունների գործունեությունն առանձին-առանձին:
Ժամանակի սղության պատճառով հնարավոր չեղավ այցելել նաև Կաթոլիկ ու Ավետարանչական եկեղեցիներ, այլ փոխարենը հյուրընկալվեցինք Հայաստանյան Սրբ. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ, տեր Զարեհ ավագ քահանա Զարգարյանի հյուրընկալ հարկի տակ: Այս եկեղեցին հիմնադրվել է 1928թ. ին և կոչվում է Սրբ.Երրորդություն, քանզի սկզբում վարձակալվում էր անգլիկան համանուն եկեղեցին, իսկ այնուհետև 1956թ. արդեն կառուց-վեց առաջին եկեղեցին Տորոնտոյում, քաղաքի կենտրոնում, իսկ այնուհետև համայնքի մեծանալու պատճառով 1987թ.-ին կառուցվեց նոր եկեղեցին, որն օծվել է երջանկահիշատակ Վազգեն առաջին կաթողիկոսի ձեռամբ: Համայնքն էլ ունի բազմաթիվ կառույցներ ու զանազան կազմակերպւոթյուններ, «Հրանտ Դինք» թաթերախումբ ու նույնիսկ «Սասուն» պարախումբն, որն անցած տարի միակն էր, որ Հյուսիսային Ամերիկայից մասնակցեց Հայաստանում կայացած «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնին:


Տորոնտոյի Հայաստանյան Սրբ. Երրորդություն եկեղեցի

                                Տորոնտոյի Հայաստանյան Սրբ. Երրորդություն եկեղեցի

 
Տեր Զարեհի աջակցությամբ Տորոնտոյում ստեղծվել է «Հայրենիք» միությունն, որն համախմբում է նախկին հայաստանցիներին ու խորհրդային հանրապետություններից գաղթած հայերին: Գործում է նաև «Հայ ընտանիքի ծառայության» մարմինն, որն օգնություն է ցուցաբերում հայ ընտանիքներին: Մի խոսքով ավելի քան երեսուն կազմակերպություն ունի այս համայնքը: Բացի ուխտավորությունից դեպի Երուսաղեմ, ունեն նաև հայ երիտասարդներին ամառային արձակուրդներին հայկական գյուղական համայնքներ ուղարկելու ծրագիր, որի միջոցով ամուր կապեր են ստեղծվում երիտասարդների ու հայրենիքի միջև:

Հայաստանյան Սրբ. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ,

Հայաստանյան Սրբ. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ,
տեր Զարեհ ավագ քահանա Զարգարյան

Խնդրեցինք հոգևոր հովվին ներկայացնել իր կարծիքն երկու խոշոր համայնքների հարաբերությունների վերաբերյալ, օրինակ բերելով Երուսաղեմն իր մեկ ժողովուրդ մեկ եկեղեցի սկզբունքով: Հարցիս ի պատասխան ասաց, թե.
- Մենք երբեք և երբեք մեր կյանքի մեջ իրավունք չունենք շեշտելու «մեր« և «ձեր» բառն, երբ խոսքը վերաբերում է եկեղեցիներին կամ համայնքին: Մեր հովվության առաջին իսկ օրվանից մեր նշանաբանն է եղել, որ մենք երբեք առանձին չենք, մենք նույնն ենք, նույն ժողովրդի զավակներն ենք, նույն հավատքին կապված և նույն հայրենիքին կապված:
Համենայն դեպս որոշակի հակասություններ տեսանք Հայաստանյան ու Կիլիկյո թեմերի միջև: Ավագ քահանայի խոսքերով՝
- Ես այս հակասությունը պիտի ուզեի վերածել ավելի առողջ նախանձախնդրության, առողջ մրցակցության և որևէ սխալ չէ այդ մեկն, որովհետև այդ նախանձախնդրությունը թերևս իր բոլոր վնասներով հանդերձ օգնում է որպեսզի ավելի առույգ մնան համայնքները: Այն պահն, երբ այդ առողջ մրցակցությունը պիտի վերածվի հիվանդագին կողմնապաշտության և առանձնացումի, դա արդեն բնական կերպով վնասակար է և ընդունելի չէ մեր համայնքային ու ազգային կյանքի մեջ: Այնքան ժամանակ, որ մրցակցությունն առողջ է և նպատակամղված հայրենիքով, մեր Սրբ. եկեղեցիով ու մեր ժողովրդի գերագույն շահերով, - սխալներ չկան:
Այս համայնքն ևս իր հերթին կազմակերպում է ուխտագնացություններ դեպի Երուսաղեմ ու այժմ արդեն հավաքագրում է բոլոր ցանկացողներին:
Ամփոփելով պետք է փաստել, որ 6 հայկական եկեղեցի , 9 ուսումնական հաստատություն, մոտ յոթ տասնյակ զանազան կազմակերպություններ ունեցող Տորոնտոն ամբողջությամբ ներկայացնելու համար՝ մեկ հոդված անշուշտ բավական չէ, այլ փոխարենն երկար ժամանակ ու քրտնաջան աշխատանք կպահանջվի՝ յուրաքանչյուր համայնք իր աշխարհիկ ու հոգևոր կառույցներով առանձին-առանձին մատուցելու համար:

Արտյոմ Չերնամորյան

20.11.2011թ.


Категория: Новости | Добавил: nairi
Просмотров: 485 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:
Форма входа

Поиск
 
Вы вошли как
18.191.238.6
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

 


Друзья сайта

Статистика
 


Copyright N a i r i © 2024