Լուսանկարում՝ տնակում 27 տարի բնակվող գյումրեցի անօթևան ընտանիք
Իսրայելի հայերի առաջին մեծ բարեգործական ծրագիրը նվիրված Գյումրիի անօթևան ու սոցիալապես անապահով ընտանիքներին մեկնարկել էր դեռևս անցյալ տարի 2015թ. –ի դեկտեմբերի 7-ին, երբ Սպիտակի երկրաշարժի 27 – րդ տարելիցին նվիրված հուշ երեկո տեղի ունեցավ Թել Ավիվ – Յաֆֆոյի Սրբ. Նիկողայոս վանքում: Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության հիմնադրումից հետո, ավանդաբար այս միությունը հուշ երեկոներ է կազմակերպում հայկական վանքում: Այս տարի առաջին անգամ Պետախ Տիկվայի «Նոյան Տապան» հայկական կրթական-մշակութային միությունը միանալով «Նաիրի» միությանը՝ երկրի կենտրոնի հոգևոր հովիվ հայր Տիրան աբեղա Հակոբյանի հետ միասին, ավելի քան երկու հարյուր հայերի էին հավաքել հայկական վանքի հյուրընկալ պատերի ներսում: Եկեղեցական արարողությունից հետո հոգևոր հովիվն ազդարարեց Գյումրիի անապահով ընտանիքների համար մեկնարկած դրամահավաքի մասին, որն կազմակերպել էր «Նաիրի» միությունը: Հունվարի 12-ին հավաքված 3150 շեկելը Moneygram համակարգով փոխանցվեց Գյումրիի «Շիրակ» կենտրոն հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ Վահան Թումասյանին, որը կազմեց 771 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ ու պարոն Թումասյանի ջանքերով 3 բեռնատար մեքենա վառելափայտ ձեռք բերվեց ընդհանուրը՝ 16.5մ. խորանարդ:
Քանի որ «Շիրակ» կենտրոնն արդեն ութ տարի շարունակ իր կամքից անկախ Շիրակի մարզում ստանձնել է անօթևան, սոցիալապես անապահով ընտանիքների հիմնախնդիրները մասամբ լուծելու բարդ ու անշնորհակալ գործն, ուստի միայն այս կազմակերպությունն է, որ իրապես տիրապետում է Շիրակի ու մասնակի նաև Լոռու մարզերի կարիքավոր ընտանիքների ողջ ցանկը: Ներկա դրությամբ միայն Գյումրի քաղաքում բնակվում է 3000 անօթևան ընտանիք:
Ահա նախապես «Նաիրի» միության ղեկավարության խնդրանքով պարոն Թումասյանը նախապատրաստել էր 30 ահապահով, անտուն, թերսնվող, հիվանդ, միայնակ մարդկանց ու ընտանիքների ցուցակ, որոնց էլ հունվարի 14-19-ն ընկած ժամանակահատվածում բաժանվեց գնված, կտրատված, պարկերում դասավորված փայտը: Քանի որ գործ ունենք չքավոր մարդկանց հետ, ուստի անհրաժեշտ էր լուծել նաև վառելափայտը բոլոր այս ընտանիքներին հասցնելու հիմնախնդիրն, որը փայլուն իրականացրեցին «Շիրակ» կենտրոնի աշխատակիցները: Մեր ծրագրի արդյունքում նաև 15 գործազուրկ գյումրեցի՝ ահօթևան ընտանիքների հայրեր, իրենց կատարած աշխատանքի դիմաց վարձատրվեցին:
Առաջին անգամ 2014թ.-ին Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության հիմնադիր կազմը 550 ԱՄՆ դոլար փոխանցեց՝ Գյումրիում տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն «Թումո» կառուցելու համար, «Շանթ» հեռուստատեսության կողմից կազմակերպված հեռուստամարաթոնին: Այն ժամանակ ուղղակի հիմնադիր կազմի անդամները գումարը փոխանցեցին:
2015թ.- ի այս նոր ծրագիրն իր տեսակի մեջ առաջինն է: Իսրայելահայերն երբևէ նման առանձին դրահավաք չեն կազմակերպել, բացի 1988թ.-ի Սպիտակի երկրաշարժից տուժածների համար::
Դրամահավաքը շատ արագ կազմակերպվեց ու ոչ բոլորն էին իմացել ու հասցրել մասնակցել, սակայն փորձը ցույց տվեց, որ ապրելով արաբա-հրեական հակամարտության թոհուբոհի մեջ ու չունենալով համայնքում ֆինանսական ռեսուրսներ, կարելի է հավաքած գումարներով բավական լուրջ ու ազգանվեր ծրագրեր իրականացնել Մայր Հայրենիքում.....
Մեր այս փոքրիկ ու ամդրանիկ դրամահավաքը Գյումրիի հիմնախնդիրների ծովում մի կաթիլ էր, բայց մոտ մեկ ամիս թերսնված, հիվանդ, հաշմանդամ ու անօթևան 30 ընտանիք գոնե տնակներում ապրելու ու ձմեռն անցկացնելու հնարավորություն ստացան:
«Նաիրի» միությունը ստորև ներկայացնում է փայտ ստացած անօթևան ընտանիքների ցանկը:
Մենք ունենք նաև այս մարդկանց հասցեներն ու հեռախոսահամարներն և նույնիսկ Գյումրիից շնորհակալական հեռախոսազանգեր ենք ստացել:
14-19 հունվարի
ՎԱՌԵԼԱՓԱՅՏ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՑՈՒՑԱԿ
1 . Գայանե Հովակիմյան
2. Ֆլորա Մանուկյան
3. Քնարիկ Բաղդասարյան
4. Անահիտ Սահրադյան
5. Նարինե Սահակյան
6. Լարիսա Պետրոսյան
7. Ալբերտ Խաչատրյան
8 ԱմալյաՂազարյան - 3 երեխա
9. Հայկուշ Զաքարյան
10. Արմենուհի Մարգարյան - միայնակ տարեց
11. Էմմա Գևորգյան - միայնակ
12. Հերմինե Մանուկյան
13. Գոհար Խաչատրյան
14. Մարինե Ֆիլյան
15. Կարեն Ռաֆաելյան - 4 անձ
16. Արտյոմ Մելոյան - 2 երեխա
17. Սվետլանա Սարիբեկյան - 4 անձ
18. Աննա Գասպարյան - 4 անձ, 2 երեխա
19. Լիզա Ավագյան
20. Քնարիկ Խաչատրյան - միայնակ տարեց
21. Կարինե Ասլանյան
22. Գեղեցիկ Մխոյան
23. Նվարդ Մինասյան
24. Հասմիկ Մինասյան
25. Սամվել Հակոբյան
26. Լիաննա Գրիգորյան
27. Լուսվարդ Ղուկասյան - միայնակ
28. Արման Գրիգորյան - 4 անձ հաշմանդամ
29. Նվարդ Գյոլեցյան - միայնակ մայր
30. Քնարիկ Մինասյան
Բեռնատար մեքենաներից փայտի դատարկման, կտրատման ու պարկերի մեջ դասավորման, ընտանիքներին բաժանման ողջ գործընթացը լուսանկարվել է՝ հանգանակությանը մասնակցած մեր հայրենակիցներին հաշվետվության նպատակով ներկայացնելու համար:
Այժմ «Նաիրի» միությունը դեկտեմբերի վերջին դիմել է Հայոց Ցեղասպանության 100 – ամյակի միացյալ հանձնախմբին, որի հիմնադիր կազմի մեջ է ընդգրկված նաև ինքը, առանձին առաջարկությամբ՝ այն է Շիրակի, Լոռու և սահմանամերձ ու պատերազմող Տավուշի մարզերի առավել կարիքավոր, անօթևան, բազմազավակ ընտանիքներին, մանկատներին օգնելու համար միացյալ հիմնադրամ ստեղծելու առաջարկությամբ և ստացել է դրական պատասխան:
Այս անգամ Պատրիարք Հոր որոշմամբ կազմակերպություններից ընտրված մեկ – երկու անդամ գործուղվելու են Հայաստան ու տեղում կազմակերպելու են թե վառելափայտի, թե գրենական պիտույքների և թե տաք շորերի ձեռք բերման ու բաժանման աշխատանքները:
ՊԵՏԱԽ ՏԻԿՎԱՅԻ ԻՍՐԱՅԵԼԱՀԱՅԵՐԻ «ՆԱԻՐԻ» ՄԻՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ԿԱԶՄ
Ստորև ներկայացնում ենք նաև FACEBOOK - ում հրապարակված լուսանկարների հավաքածուն:
30 homeless and poor families in Gyumri got wood for winter. Donation was organized by Union of armenians in Petah...