Երևանում այսօր վերաբացվել է հրեական համայնքի հոգևոր կենտրոնը: Սինագոգի բացման արարողությանը ներկա է եղել Հայաստանի հրեական Մորդեխայ Նավի համայնքի նախագահ Գերշ Բուրշտեյնը: Ըստ նրա՝ Հայաստանում ապրող հրեաները այսուհետ հնարավորություն կունենան միմյանց հետ շփվել ու մասնակցել տարբեր կրոնական արարողություններին ավելի հարմարավետ պայմաններում: Շենքի վերաբացման արարողությանը ներկա է եղել նաև Եվրասիայի հրեաների կոնգրեսի նախագահ Ալեքսանդր Մաշկևիչը: Արարողության մասնակիցները նշել են, որ Հայաստանում ապրող հրեաների նկատմամբ որպես ազգային փոքրամասնության, պետական հոգածություն է ցուցաբերվում: