Նկարում՝ Մեծերի խումբը դասի ժամանակ
Գիտե՞ք արդյոք,չե՞ք լսել:Դե իմացեք.Արդեն շուրջ երեք ամիս է,ինչ գեղատեսիլ Յաֆոի թավշյա ծովափին կից գտնվող Սուրբ Նիկողայոս Եկեղեցում գործում է հայկական դպրոցը:Իհարկե ասել դպրոց,մի քիչ թերեւս շատ կլինի,բայց որ այնտեղ շաբաթվա յուրաքանչյուր ուրբաթ օր դասավանդվում է արեւմտահայերենը՝ արդեն փաստ է,այն էլ՝ երկու դասարաններում՝ 13-50 տարեկան: Ամենահետաքրքրականն այն է, որ Աշակերտի պատվավոր անուն կարող են կրել բոլոր ցանկացողները՝ փոքրից մինչեւ մեծ,բոլոր նրանք,ում համար թանկ է մայրենի լեզուն,շնորհիվ որի, նախ, ավելի մոտիկից կիմանան և կճանաչեն Հայաստանն ու նրա անցած զանազան ոլորապտույտներով պատմությունը՝ իր պատվավոր(Տիգրան մեծի ժամանակաշրջանի Հայաստան) ,նաև դառն էջերով:
Նկարում՝ Պզտիկների խումբը տնային աշխատանքի ստուգման պահին
Կիմանան սովորույթները, դարերի խորքից եկած լեզուն ու մշակույթը,բարքերն ու կարգերը, սովորույթները, կճանաչեն իրենց Մեծերին եւ ինչու չէ՝ նաեւ չկամեցողներին:Եւ այս բոլոր արժանիքները իհարկե խթան կհանդիսանան պահպանելու համար Հայի ինքնությունը:Ասենք,որ այս ամենի ուսուցման ծանր,բայց հարգարժան եւ պատասխանատու հայրենանվեր «բեռը» իրենց վրա են վերցել տիկին Մարին(փոքրերի դասարան)եւ Յաֆֆո և Հայֆա քաղաքների հոգևոր հովիվ Հայր Ավետիս վարդապետ Իբրաջյանը:
Կանաչ ճանապարհ հայրենանվեր գործին եւ օն ընդ հառաջ՝ դեպի դպրոց:
Ով գիտե իր մայր լեզուն
Շատ ազնիվ է եւ խոհուն,
Իսկ թե նաեւ՝ տառերը
Նրանն են մեր ՍԱՐԵՐԸ...
Նյութի պատրաստմանն աջակցել է Հայաստանի ու Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ, կոմպոզիտոր Նուբար Ասլանյանն, որի դպրոցին նվիրված բանաստեղծությունը պիտի լրացուցիչ խթան հանդիսանա հայապահպանման համար:
|