Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի նախաձեռնած ռազմական գործողությունների արդյունքում ակտիվացել է պաղեստինյան գրոհայինների կողմից իսրայելյան քաղաքների հրթիռա-կոծումը:Մասնավորապես՝ հրթիռակոծվում է իսրայելի հարավի ամենախոշոր քաղաքը՝ Բեեր-Շևան, որն Պաղեստինին սահմանակից ամենահայաշատ քաղաքն է:
Թեև քաղաքում մեծ ավերածություններ չեն առաջացել, մարդիկ ստիպված են լինում օրվա ընթացքում մի քանի անգամ թաքնվել ռմբապաստարաններում:Բեեր-Շևայի հայկական համայնքի պատասխանատու Լևոն Սուքիասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց, որ այստեղ 15 հայ ընտանիք է ապրում:
«Այսօր ընկավ մի հատ «Գրադ», նորից ՝ բաց տարածքում: Ժողովուրդը լարված վիճակի մեջ են: Հայությունն, ովքեր երկար ժամանակ են ապրում այստեղ երևի արդեն սովորել են այդ վիճակին, իսկ նոր եկած հայերը մի քիչ վախենալով ընդունեցին դա»,- ասաց պարոն Սուքիասյանը:Մարդիկ այս պայմաններում շարունակում են աշխատանքի գնալ, միևնույն ժամանակ՝ փորձում են մշտապես կապի մեջ մնալ հարազատների հետ, - ասաց հայկական համայնքի պատասխանատուն:
Գազայի հատվածում Իսրայելի կողմից ցամաքային գործողություն սկսելուց 12 օր անց, պաղեստինյան
աղբյուրների տվյալներով զոհվել է ավելի քան 600 պաղեստինցի:
Ռազմական գործողությունների հետևանքով կորուստներ է ունեցել նաև իսրայելական բանակը:
Լրատավական գործակալությունները հաղորդում են առնվազն 8 իսրայելցի զինվորի մահվան մասին:
Արտյոմ Չերնամորյան, Թել-Ավիվ
06.01.2009
«Ազատություն Ռադիոկայան»
|