Главная » 2009»Январь»30 » «Անցյալի Արձագանքները» ֆիլմը ընդգրկվել է Թել-Ավիվի փաստավավերագրական ֆիլմերի փառատոնում
«Անցյալի Արձագանքները» ֆիլմը ընդգրկվել է Թել-Ավիվի փաստավավերագրական ֆիլմերի փառատոնում
00:16
Բագրատ Սիմոնյանի «Անցյալի Արձագանքները» փաստավավերագրական ֆիլմը ընդգրկվել է Թել-Ավիվի 11-րդ միջազգային փաստավավերագրական ֆիլմերի փառատոնում, որը տեղի կունենա Թել-Ավիվի Սինեմատեկայում մայիսի 7-16-ը: Ֆիլմը յուրահատուկ մի փաստավավերագրական աշխատանք է նկարահանված «Հայկ» վավերագրական ֆիլմերի ստուդիայի աջակցությամբ ու պատմում է երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ՈՒկրաինայի Խարկով քաղաքի բնակիչ Մկրտչյանների ընտանիքի մասին, որոնց որդին Վարդան Մկրտչյանը իր կյանքի գնով բազմաթիվ հրեաների է փրկել Խարկովի մոտ գտնվող «Բաբյի Յառ» կոչվող համակենտրոնացման ճամբարից: Փրկվածներից մեկն էլ՝երջանկահիշատակ Յոսեֆ Տառաշինսկին պատմում է իր փրկիչի մասին:
«Անցյալի Արձագանքները» ֆիլմը մասնակցել է նաև 2008թ.-ի հուլիսի 13-20-ը Երևանում կայացած Ոսկե Ծիրան փաստավավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնին, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Սառատով քաղաքում սեպտեմբերի 17-22-ը տեղի ունեցած փաստավավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնին՝ արժանանալով հանդիսատեսի սիմպատիայի հատուկ մրցանակի: