«Մերեց» «Իսրայել Բեյտեյնու» «Լիքուդ»
Խայմ Օռոն Ավիգդոր Լիբերման Բենիամին Նատանյահու
Ահա 3 այն քաղաքական կուսակցություններն ու նրանց ղեկավարներն, որոնց օգտին քվեարկելու են իսրայելահայերը: Երուսաղեմահայերն ավանդաբար իրենց ձայները տալիս են «Մերեց» կուսակցությանը, քանզի վերջինս միշտ հանդես է գալիս
արաբա-իսրայելյան հակամարտության խաղաղ կարգավորման, հողային զիջումների
և ամենակարևոր հանգամանքը՝ այս միավորման նախագահ Խայմ Օռոնն իսրայելի Քնեսսետում Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևի հեղինակն է:
Երուսաղեմահայերը ցավոք սրտի չունեն մեծ ընտրազանգված, նրանց մեծամասնությունը Հորդանանահպատակներ են և ընտրելու իրավունք չունեն:
Չկան կոնկրետ ցուցակներ, թե ի վերջո որքան հայ ընտրողներ ունի Սուրբ Քաղաքը:
Նախկին ԽՍՍՀՄ-ից Իսրայել մշտական բնակության տեղափոխված քաղաքացիների թիվը մոտ 1մլն. 650.000 է, որոնցից մոտ 7000 են հայախո, որոնց գերակշիռ մասը նախկին հայաստանցիներ են, որոնք թույլտվություն են ստացել Իսրայելում բնակվելու:
Այս ընտրազանգվածն ամենապասիվ ու ապաքաղաքականացվածն է բոլոր նորեկներից(Հայաստանյան դառը փորձից ելնելով հավանաբար), սակայն նախկին հայաստանցիների մի փոքր հատված այնուամենայնիվ մասնակցելու է երկրի Օրենսդիր մարմնի ընտրու-թյուններին: Ընտրություններին մասնակցող քաղաքացիներից մոտ 10-15% իրենց ձայները կտան հօգուտ «Մերեց»-ի, մնացածն էլ բաժանվելուն են «Իսրայել Բեյտեյնու»(Մեր տունն Իսրայելն է) և «Լիքուդ»-ի միջև: Իսրայելահայերի «Նաիրի» միությունն այնքան էլ չի խրախուսում և ընդունում Ավիգդոր Լիբերմանի «Իսրայել Բեյտեյնու» կուսակցության օգտին քվեարկելն, քանզի 2008թ.-ի մարտին Քնեսսետում կայացած Հայոց Ցեղասպանության բանաձևի քննարկմանն ու ընդունմանը դեմ քվեարկեցին, իսկ «Նաիրի» միության բաց նամակն ուղղված Լիբերմանին մոտ մեկ տարի է ինչ մնացել է անպատասխան: Չնայած սրան մեզանում չի գործում պարտադրանքի կամ մարդկանց ընտրելու իրավունքներին բռնանալու սկզբունքը: Յուրաքանչյուր ոք ազատ է իր ընտրության մեջ: Ինչ վերաբերում է մյուս կուսակցություններին, ինչպես օրինակ կառավարող «Կադիմա» կամ Սոցիալիստական «Ավոդա» միություններին,ապա նախորդ ընտրու-թյուններին պաշտպանելով Արիել Շարոնի ստեղծած միությանը՝ հայերի մեծ մասը հուսախաբ եղավ: Լուրջ պայքար ծավալվելու է «Կադիմա»-ի և «Լիքուդ»-ի միջև: Վերջինիս ռուսալեզուների բլոկը ղեկավարում է Քնեսսետի Իսրայել-Հայաստան միջպառլամենտական բարեկամության խմբի ղեկավար Զեև Էլկինն, որը Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևի ջատագովներից ու հայ ժողովրդի բարեկամներից մեկն է: Այսպիսով երկու՝ «Լիքուդ» և «Մերեց» կուսակցություններն են, որ արժանի են հայ ընտրողների ուշադրությանը:
Կարծիքներն
իհարկե տարբեր կարող են լինել, բայց Հայ Դատի հանձնախմբի Երուսաղեմի
մասնաճյուղն օրինակ քննադատում է աջակողմյան Լիբերմանի
կուսակցության ժխտողական կեցվածքը Հայկական հարցի նկատմամբ, չնայած, որ
սրանք միշտ էլ վայելել են նախկին հայաստանցիների համակրանքը:
Իսրայելահայերի «Նաիրի» միությունը կոչ է անում
կատարել քաղաքացիական պարտքը
08.02.09 Իսրայելահայերի «Նաիրի» միության հիմնադիր կազմ
|