Ապրիլի 24-ը մեզանում միշտ մնալու է հայ ժողովրդի ողբերգական պատմության ամենածանր էջերից մեկը:
Յուրաքանչյուր տարի այդ օրն Իսրայելահայ համայնքը Մայր հայրենիքի և սփյուռքի մյուս հայկական գաղթօջախների հետ միասին սգում է այն 1.5 միլ. անմեղ նահատակների հիշատակը: Իսրայելի բոլոր հայկական եկեղեցիներում հոգեհանգստյան արարողություններ են անցկացվում, ծաղկեպսակներ են դրվում Արարայի ճակատամարտի հայ քաջերի հուշարձանին և ամենագլխավոր իրադարձու-
թյունը թուրքիայի դեսպանատան(Թել-Ավիվ) և հյուպատոսարանի(Երուսաղեմ) դիմաց կազմակերպվող ցույցերն են:
Այս տարի Հայֆայահայերը ժամանելու են երկրի կենտրոն, որտեղ տեղի հայերի հետ նախ առավոտյան ժամը 10:30-ին Յաֆֆոյի Սրբ.Նիկողայոս եկեղեցում հոգեհանգստյան սուրբ պատարագ է մատուցվելու, այնուհետև փոքր դադարից հետո
բոլոր հայերը միասին ուղևորվելու են դեպի Թել-Ավիվի թուրքական դեսպանատուն,
որտեղ արտոնված ցույց է տեղի ունենալու ժամը 13:30 - ից:
Իսրայելահայերի Պետախ-Տիկվայի «Նաիրի» և Իսրայելահայերի «Արարատ»
միությունների անունից կոչ ենք անում բոլոր հայերին, որոնք աշխատում են այդ օրը, գոնե մեկ ժամով մոռանան իսրայելյան իրականությունն և ժամանեն Թել-Ավիվ թուրքերի դեմ ցույցի:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝
Իսրայելահայերի Պետախ-Տիկվայի «Նաիրի» և Իսրայելահայերի «Արարատ»
միությունների ղեկավարներին:
|