Ն ա ի ր ի

                 Н а и р и               

N a i r i

Меню сайта

Мини-чат
500

Наш опрос
 
Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 
 
Главная » 2009 » Апрель » 29 » Ապրիլի 24-ին Հայֆայի, Յաֆֆոյի և Կենտրոնական մյուս քացաքների հայերը մասնակցեցին համահայկական ցույցին
Ապրիլի 24-ին Հայֆայի, Յաֆֆոյի և Կենտրոնական մյուս քացաքների հայերը մասնակցեցին համահայկական ցույցին
17:14
 
 
Նկարում՝ թուրքական դեսպանատան դիմաց հավաքված հայերը, Թել-Ավիվ, 24.04.09թ.
 
     Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի Իսրայելահայերի Պետախ-Տիկվայի «Նաիրի», Իսրայելահայերի «Արարատ» և Յաֆֆոյի և Հայֆայի «Հոմենընդմեն» ակումբների շնորհիվ հնարավոր եղավ մոտ 300 հայի հավաքել թուրքական դեսպանատան դիմաց, չնայած որ Թել-Ավիվի
քաղաքապետարանն արտոնել էր միայն 200 մարդու այց, այնուամենայնիվ
թե ոստիկանությունն և թե քաղաքապետարանը չմիջամտեցին: Ցերեկվա պիկ ժամին, 14:00 - ից մինչև 15:00 - ն հայերն շատ հանգիստ անցկացրե-
ցին արտոնված ցույցն՝ հայրենասիրական  ու դաշնակցական երգեր երգելով,
     Եղան նաև ելույթներ, որոնցում հայ մտավորականները դատապարտե-ցին Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը՝ միժամանակ Իսրայելին կոչ անելով ճանաչել Հայոց Ցեղասպանությունը:
 
 
 
Նկարում՝ հայֆայահայ սկաուտներ
 
     Բողոքի ակցիաներ տեղի ունեցան նաև Երուսաղեմում.
Սուրբ քաղաքում միջոցառումներն սկսվել էին դեռևս ապրիլի 23 - ից: Ջահերով երթ էր կազմակերպվել դեպի Արարայի ճակամարտում ընկած հայ քաջերի հուշարձան, իսկ առավոտյան բողոքի ցույց տեղի ունեցավ Երուսաղեմի թուրքական հյուպատոսարանի դիմաց:
  
  
 
Նկարում՝ ցուցապաստառներից մեկը(Թել-Ավիվ)
 
     Իսրայելահայերի Պետախ-Տիկվայի «Նաիրի» միությունն իր շնորհակալությունն է հայտնում բոլոր այն հայասեր մեր հայրենակիցներին, որոնք ժամանակ գտան մեզ հետ միասին մեր համերաշխությունն հայտնելու
հայ ժողովրդին ու սփյուռքի մյուս գաղթօջախներին:
 
24.04.2009 թ. Պետախ-Տիկվա- «Նաիրի» միություն
 
Просмотров: 898 | Добавил: nairi | Рейтинг: 5.0/5 |
Всего комментариев: 2
2 Nairi  
Պարոն Ասլանյան շատ դիպուկ եք նկատել, ցավոք սրտի նրանց տերերը դեռ թուրքերի «ախպերներն» են և այս ամիս նոր քննարկում է սպասվում Քնեսսետում, տեսնենք այս անգամ ինչ կասեն այս նոր երեսփոխաններն.......չնայած արդեն արդյունքն գիտեմ

1 Նուբար Ասլանյան  
Այն որ ,թե քաղաքապետարանը եւ թե ոստիկանությունը չմիջամտեցին՝ դա լավ է:Ավելի լավ կլիներ,եթե
նրանց «տերերը»,իմա՝ կառավարությունը դրական կերպով միջամտեին,այսինքն ճանաչեին Հայոց Ցեղասպանությունը,դա ավելի լավ կլիներ:Իսկ դրա համար(ճանաչելու)ամուր«հավկիթներ»են պետք:

Имя *:
Email *:
Код *:

 

Вы вошли как
3.141.28.106
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

                                 


Поиск
 

Статистика

Друзья сайта


  • Реклама
      
       
     

    Copyright by N a i r i 2024